Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Արցախ

Ադրբեջանցիները փորձել են մուտք գործել Ստեփանակերտ․ դա արդեն լուրջ ահաբեկչություն է․ Մետաքսե Հակոբյան

«Արցախում երեկվանից ծանր լռություն է․ զոհված 3 տղաները բավականին հայտնի անձինք էին՝ հայրենասիրությամբ, իրենց գիտակցական կյանքում իրական խաղաղության համար պայքարած տղաներ էին։ Այն, ինչ երեկ կատարվեց, վերջին երկու տարվա ընթացքում առաջին դեպքն էր, այն առումով, որ նման ծանր մարտական գործողությունը տեղի է ունենում Ստեփանակերտի մատույցներում։

Որպեսզի մեր հայրենակիցների համար պարզ լինի և պատկերացնեն դրա լրջությունը, բացատրեմ տեղանքը։ Դա ուղիղ գծով Ստեփանակերտից ընդամենը շատ կարճ հեռավորության վրա է, մոտ՝ մեկ ուկես կիլոմետր հեռավորությամբ և, բնականաբար, իրենք փաստորեն փորձել են նաև մուտք գործել Ստեփանակերտ։ Դա արդեն լուրջ ահաբեկչություն է»,-Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքասե Հակոբյանը՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցած երեկվա ահաբեկչությանը, որի արդյունքում երեք ոստիկան զոհվեց, նրանց գործընկերն էլ ծանր վիճակում է՝ վերակենդանացման բաժանմունքում։

«Հերթական անգամ Ադրբեջանը փաստում է, որ իր համար կոնկրետ չեղարկված են նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները և դրանով պայմանվորված, իհարկե, Արցախում շատ մեծ լարվածություն և անհանգստություն կա․ բոլորը սպասումեն, թե հաջորդ քայլով ինչ է տեղի ունենալու, արդյո՞ք քաղաքական ինչ-որ գործընթացներ տեղի կունենան, թե՞ այդպես էլ լռության մատնված կշարունակվի այս գործընթացը»,-ասաց Մետաքսե Հակոբյանը։

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիայում ունեցած ելույթին, թե նոյեմբերի 9-ից սկսած ամեն ինչ արել են Արցախի անվտանգության ապահովման համար, արցախցի պատգամավորը նշեց․ «2018-ից Հայաստանի հանրապետության վարչապետը և իր այդ խմբակը զավթեցին իշխանությունը, որպեսզի հանձնեն Արցախը, առաջին նպատակը դա էր՝ նման օտարածին մարմիններին իշխանության բերելու ՀՀ-ում։ Իրենց համար հաջողությամբ իրականացրին՝ կոտորելով մեր հազարավոր հայորդիներին ու հանձնելով Արցախը։ Նոյեմբերի 9-ից այս կողմ Փաշինյանը շատ հստակ քաղաքականություն է վարում՝ ավարտին հասցնելու այն բոլոր խոստումները, որը դեռևս այդ վերելակային դիվանագիտության ժամանակ արդեն կային։ Բնականաբար, Արցախը հանձնլեով չէ այս գործընթացն ավարտվում, որովհետև ակնհայտ է հիմա գոնե, որ կային նաև պայմանավորվածություններ Հայաստանի սուվերեն տարածքից ստրատեգիական նշանակության հատվածների տրամադրումը ադրբեջանցիներին, «Զանգեզուրի միջանցքի» տրամադրումը։ Այն, որ ինքն ասում է՝ ամեն ինչ արել է, այո՛ արել է զուտ նրա համար, ոպեսզի Արցախից ազատվի։ Վերջին արդեն մեկ տարվա ընթացքում Փաշինյանն իր խոսույթում դա ուղիղ նշում է, նաև ՔՊ-ական պատգամավորները և, ընդանրապես, ՔՊ-ականները դա չեն թաքցնում և ուղիղ է խոսում են այդ մասին։

Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը, ըստ էության, ոչ միայն Արցախն է կործանում, այլև կործանում է Հայաստանի Հանրապետությունը, և, դեռևս 2022 թվականի ապրիլի 13-ին, ինքը հստակ բանակցային գործընթացն ավելի շուտ հստակեցրեց՝ հայտարարելով, իբրև թե միջազգային հանրությունը պահանջում է Արցախի նշաձողի իջեցում և դրանից հետո սկսեց հայտարարել, որ ոչ թե Արցախի կարգավիճակից պետք է բխի անվտանգությունն ու իրավունքներն Արցախում ապրող հայերի, այլ հակառակը, պետք է անվտանգությունից ու իրավունքներից բխի կարգավիճակը։ Այսինքն ընդամենը մեկ նախադասությամբ Նիկոլ Փաշինյանը, ի լուր աշխարհի, հայտարարեց, որ ինքը ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում, դրանից հետո մենք տեսանք ակտիվ գործընթացները, որոնք տեղի ունեցան Արցախի և Հայաստանի շուրջ․ փաստը երեկվա ահաբեկչությունն էր, որը կոնկրետ ռազմական գործողություն էր»։

Մետաքսե Հակոբյանին խնդրեցինք մեկնաբանել նաև 2022 թվականի ապրիլի 14-ին Արցախում բոլոր քաղաքական ուժերի կողմից ընդունված միասնական հայտարարությանը և դրա ակտուալությանը։ Ի պատասխան մեր զրուցակիցն ասաց, որ երբ ընդունվում էր այդ հայտարարությունն իրենք չէին պատկերացնում հետագա զարգացումները․«Արցախի իշխանութունը քաղաքական հեզությամբ կատարում է այն բոլոր հրահանգները, որ տրվում են ՀՀ օտարածին իշխանությունների կողմից և արդյունքում գաղափարը, որի շուրջ կար միասնականություն, հենց իշխանությունների ձեռքով, նախագահի ձեռքով էլ սասանվեց, և ներքաղաքական կյանքը կարծես քաոսի վերածվեց, որովհետև պայքարող կողմի համար, համենայն դեպս խորհրդարանում ներկայացված 3 ընդդիամդիր ուժերի համար ընդունելի չէր։ Խոսում են կարմիր գծերի մասին, բայց այդպես էլ չենք լսում, թե իշխանությունների համար որոնք են կարմիր գծերը, երբ օրինակ Գերմանիայի կանցլերի և Փաշինյանի հանդիպմանն անդրադառնալով երկրի նախագահը շնորհակալություն է հայտնում Գերմանիայի կանցլերին , բայց որևէ կերպ չի անդրադառնում Նիկոլ Փաշինյանի արած վտանգավոր հայտարություներին հենց այդ հանդիպման ժամանակ։ Այսինքն, քաղաքական հեզությունը շարունկավում է և դա ընդունլի չէ ո՛չ ժողովրդի համար, ո՛չ քաղաքական շատ ուժերի համար, գիտակից և ազգային մտածողությամ ուժերի մասին է խոսքը»,-ասաց Մետաքսե Հակոբյանը։