Տարբերվում են Փաշինյանի և Շոլցի հանդիպման մասին պաշտոնական հրապարակումները
yerevan.today-ը գրում է․ Երեկ Բեռլինում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը
Ըստ ՀՀ կառավարության տարածած հայտարարության իր խոսքում կանցլեր Շոլցը նշել է.
«Ավելի կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը քայլ առ քայլ երկարաժամկետ լուծման գնան: Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայունությամբ և Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար իրավիճակի կապակցությամբ: Ստատուս քվոն չի կարող շարունակվել և պետք է հանգել երկարաժամկետ լուծման` ի բարօրություն մարդկանց:
Այս առումով, անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հյասատանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից: Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»,- ասել է կանցլերը:
Գերմանական կառավարության կայքում զրույցը այդ հատվածը հետևյալ կերպ է գրված.
«Առավել կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը աստիճանաբար լուծեն իրենց հակամարտությունը։ Լեռնային Ղարաբաղում կրիտիկական հումանիտար իրավիճակը անկայուն է, և «կենսունակ լուծում պետք է արագ գտնվի՝ ի շահ տեղում գտնվողների»: Կանցլերը բացատրել է իր դիրքորոշումը, որ վեճի խաղաղ կարգավորումը պետք է ձեռք բերվի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»,- ասել է կանցլերը:
Երեկվանից Կանցլերի խոսքը ոգևորիչ էր շատերի համար, բայց պարզվում է, որ Կանցլերի խոսքը տարբեր կերպ է մեկնաբանվել կամ էլ «Անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հայասատանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից» հատվածը հանվել է գերմանական կայքից: Ամեն դեպքում նման հիշատակում ներկա պահին չկա հրապարակման մեջ:
Yerevan.Today-ը թեմայի առնչությամբ կփորձի պարզաբանում ստանալ Կառավարությունից։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են