Լավրովը Բաքվից մեսիջ ուղարկեց հայ ժողովուրդին. Փաշինյանն խաբում է ձեզ, իսկ տուժողը, ինչպես 100 տարի առաջ, Հայաստանն է լինելու
Սովորաբար խելոք են համարվում այն ժողովուրդները, ովքեր ուրիշի սխալների վրա են սովորում սխալներ չանել: Անխելքներն իրենց մաշկի վրա են զգում, սխալների հետևանքները: Իսկ ինչպես անվանել այն ժողովուրդներին, ովքեր նույնիսկ իրենց պատմության սխալներից ոչ մի դաս չեն քաղում:
Ցավոք, հենց այդ շարքին է պատկանում նաև հայ ժողովուրդը:
Բայց հանուն ճշմարտության պետք է նշել, որ դրա մեջ ինքը ժողովուրդը մեծ մեղք չունի, քանզի նրան՝ ժողովրդին չեն բացատրում իր սխալների մասին: Որովհետև մեր ժողովուրդը չունի, ոչ ազնիվ պատմաբաններ, ովքեր չեն վախենա ներկայացնել ճշմարտությունը, ոչ էլ քաղաքական վերնախավ, ով կճանաչեր սեփական երկրի իրական պատմությունը:
Այս իրավիճակը նման է մի այնպիսի երևույթի, որ ասենք մասնագիտությամբ հովիվները զբաղվեն ոչ թե ոչխարներ արածեցնելով, այլ գիտական կոնֆերանսներին մասնակցելով: Հասկանալի է, որ հովիվը գիտությանը օգուտ չի կարող տալ, բայց երբ նա չի զբաղվում նաև իր իրական մասնագիտությամբ, ապա առաջանում է ծանր իրավիճակ: Քանզի հովիվը անասունին արածեցնելով երկրին օգուտ է տալիս: Մարդիկ ունենում են կաթ, միս, մորթեղեն: Մինչդեռ, երբ մարդը զբաղվում է ուրիշ գործով, ապա այդ դեպքում և գիտությունն է տուժում, և տնտեսությունը:
Իսկ երբ հանրության մեջ հովիվ աշխատելը սկսում է համարվել ամոթալի երևույթ, ապա նման երկրները հայտնվում են իսկական ճգնաժամի մեջ: Քանզի այդպիսի երկրում ոչ գիտությունն է զարգանալու, ոչ էլ անասունների քանակն է շատանալու, այսինքն երկրիը սկսում է տուժել բոլոր բնագավառներում: Այսօրվա Հայաստանը հենց այդպիսի վիճակի մեջ է գտնվում:
Իշխանությունը փողոցային է, ընդդիմությունը թույլ է, քանզի չի հասկանում ի՞նչ անել, երկիրը անպաշտպան է մնացել, իսկ ժողովուրդը մոլորված չի հասկանում, թե ի՞նչ է կատարվում:
Այս ամենի պատճառը վերը նշված պատճառներով է պայմանավորված: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվից նախազգուշացնում է հայ ժողովրդին, որ Հայաստանը կարող է հայտնվել շատ ծանր վիճակի մեջ, Հայաստանի ԱԺ նախագահն ցինիկաբար հեգնում է Լավրովին, իսկ երկրի ընդդիմությունը զբաղված է տարբեր տիպի իմիտացիաներով:
Բայց նրանք մեղավոր չեն, քանզի չի կարելի հովիվից պահանջել զբաղվել գիտությամբ, ինչպես նաև չի կարելի գիտնականին ստիպել անասուն արածեցնել: Քանզի դրա հետևանքը լինում է ողբերգական բոլորի համար: Հայաստանը 100 տարի առաջ այդպիսի վիճակի մեջ հայտնվել է, սակայն դրա մասին այսօր ոչ ոք չի ուզում հիշել:
Քանզի պոպուլիզմի տեսանկյունից դա շահավետ չէ: Արդյունքում մենք դանդաղ հետևելու ենք, թե ինչպե՞ս է վերանալու Արցախը, իսկ հետո կազմաքանդվելու Հայաստանը, իսկ ոմանք էլ կշարունակեն բեսեդկի զրույցներ վարել այն մասին, թե ինչպե՞ս պայքարել թմրամոլության դեմ, և պաշտպանել կանանց իրենց վայրենի ամուսիններից:
Սա է իրականությունը:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը