Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Աշխարհ

Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Սի Ծինփինը Պեկինում բանակցություններ են վարել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում բանակցություններ են վարել, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։ Բելառուսի ղեկավարը կարծում է, որ ժամանակի իրողությունները պահանջում են նոր ոչ ստանդարտ մոտեցումներ՝ կանխելու համար սահելը դեպի գլոբալ առճակատում, որտեղ հաղթողներ չեն լինի։ «Դուք այդ մասին հստակ, միանշանակ եւ հանգամանորեն ասացիք համաշխարհային հանրությանը դիմելիս։ Այդ իսկ պատճառով Բելառուսն ակտիվորեն հանդես է գալիս խաղաղության վերաբերյալ առաջարկներով, լիովին աջակցում է ձեր կողմից առաջ քաշած նախաձեռնությանը միջազգային անվտանգության հարցում»,- հավելել է նա։

Փետրվարի 21-ին Չինաստանի ԱԳՆ-ն հրապարակել է Գլոբալ անվտանգության նախաձեռնության հայեցակարգը, որը հիմնված է վեց հիմնական սկզբունքների վրա։ Այնտեղ ասվում է ընդհանուր, համապարփակ, համատեղ եւ կայուն անվտանգության տեսլականին հավատարիմ մնալու անհրաժեշտության մասին։ Պեկինը նաեւ կարծում է, որ անհրաժեշտ է հավատարիմ մնալ բոլոր երկրների ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը հարգելուն, տարաձայնությունները երկխոսության եւ խորհրդակցությունների, այլ ոչ թե հակամարտությունների եւ պատժամիջոցների միջոցով լուծելու սկզբունքին: Բացի այդ, Պեկինը պաշտպանում է ինչպես ավանդական, այնպես էլ ոչ ավանդական սպառնալիքների դեմ անվտանգությունը:

Փետրվարի 24-ին Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է եւս 12 կետից բաղկացած փաստաթուղթ, որտեղ ներկայացրել է Ուկրաինայի հակամարտության քաղաքական կարգավորման իր տեսլականը։ Դրանց թվում են հարգանքը բոլոր երկրների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության եւ միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ, «սառը պատերազմի» մտածելակերպի մերժումը (ներառյալ ռազմական բլոկների ընդլայնումը), հրադադարը, ռազմավարական ռիսկերի նվազումը եւ միջուկային զենքի կիրառման կանխարգելումը, միակողմանի պատժամիջոցների կիրառման դադարեցումը։

Բացի այդ, Լուկաշենկոն Պեկինին առաջարկել է զարգացնել համագործակցությունը։ Մինսկը շահագրգռված է Չինաստանի հետ տեխնոլոգիական զարգացման ոլորտում համագործակցության խորացմամբ, ներառյալ համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, բելառուսական ձեռնարկությունների արդիականացումը՝ ժամանակակից չինական տեխնոլոգիաների ներդրմամբ, ինչպես նաեւ ապրանքների եւ ծառայությունների առաջմղումը երրորդ երկրների շուկաներ։ Բացի այդ, Լուկաշենկոն ասել է, որ իր ընտանիքը «շատ էր մտահոգվում 2022 թվականի հոկտեմբերին կայացած Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի հաջողությամբ», որից հետո Սին երրորդ ժամկետով հաստատվել է գլխավոր քարտուղարի պաշտոնում։

Ծինփինն, իր հերթին, ասել է, որ իրեն ուրախացնում է Լուկաշենկոյի ժամանումը, որի հետ իրենք տարիներ շարունակ ընկերություն են արել (նրանք առաջին անգամ հանդիպել են Պեկինում 2010 թվականին)։ Չինաստանի ղեկավարը նշել է, որ երկու երկրների միջեւ համապարփակ ռազմավարական գործընկերության ձեռք բերված կարգավիճակը պետք է համալրվի նոր բովանդակությամբ։

Մինչ այդ Բելառուսի ղեկավարը հանդիպել է Պետական խորհրդի պաշտոնաթող վարչապետ Լի Կեցիանի եւ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի (ՉԺՀ-ի քվազի-խորհրդարան) նախագահ Լի Ժանշուի հետ։ Նրանցից առաջինի հետ զրույցում Լուկաշենկոն առաջարկել է ակտիվացնել հարաբերությունները երկու երկրների միջեւ։ Միաժամանակ նա նշել է, որ երկրները երբեք «խնդիր չեն դրել բարեկամ լինել կամ աշխատել ինչ-որ մեկի դեմ»։ Լուկաշենկոն նաեւ շնորհակալություն է հայտնել Չինաստանին՝ Բելառուսին օգնելու եւ աջակցելու համար՝ նշելով, որ երկրների միջեւ առեւտուրն աճում է եւ հասել է գրեթե 6 մլրդ դոլարի։

Լուկաշենկոն պետական այցով Չինաստան է ժամանել փետրվարի 28-ին եւ այնտեղ կմնա մինչեւ մարտի 2-ը։ Ակնկալվում է, որ բանակցությունների արդյունքում կստորագրվի պետությունների հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթերի մեծ փաթեթ։

Ծինփինի կողմից Լուկաշենկոյի ընդունելությունը Բելառուսի ղեկավարի համար կարեւոր խորհրդանշական նշանակություն ունի Արեւմուտքի հետ հարաբերությունների լիակատար փլուզման ֆոնին, չնայած այն հանգամանքին, որ Մինսկի հիմնական գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, ասում է Հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարանի պրոռեկտոր Վյաչեսլավ Սուտիրինը։ Արեւմուտքի հետ հարաբերությունների փլուզման ֆոնին Մինսկը հարմարվում է նոր տարածաշրջանային կոնֆիգուրացիա եւ մտադիր է զարգացնել համագործակցությունը Պեկինի հետ։ Լուկաշենկոն, շարունակել է Սուտիրինը, շահագրգռված է ավելի մեծ ծավալով չինական ներդրումներ ներգրավել եւ արագացնել հարաբերությունների զարգացումը։