Խաչատուր Սուքիասյանին մանդատից զրկելու հարց կարող է բարձրացվել. «Սիլ ինշուրանսի» հետքերով զբաղվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրում է մամուլի այն հրապարակումները, որոնք վերաբերում են այս կամ այն պաշտոնյայի ընտանիքին պատկանող բիզնեսների և պետական համակարգի միջև կնքված տարբեր պայմանագրերին՝ պարզելու, թե որքանով է պաշտոնյայի գործունեությունն ազդել տվյալ պայմանագրի կնքման գործընթացի վրա. այդ գործընթացը տեղի է ունեցել կոնկրետ պաշտոնյայի անձով պայմանավորվա՞ծ, թե՞ առկա են այլ գործոններ:
168 TV-ի եթերում, անդրադառնալով կոռուպցիայի դեմ տարվող պայքարին ու պաշտոնյաների ընտանիքներին պատկանող բիզնեսների հետ պետական համակարգի սերտ համագործակցությանը, նման տեսակետ հայտնեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ մասնավորեցնելով.
«Ազգային ժողովի պատգամավորների մասնակցությամբ բիզնես գործունեությունը փորձնական ուսումնասիրության առարկա ենք դարձրել։ Արդեն ունենք հարուցված վարույթներ, որոնցից մեկը, ի դեպ, վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գործունեությանը։ Մեկ դրվագով արդեն հանգել ենք եզրահանգման, մյուս դրվագներով ուսումնասիրությունը շարունակվում է: Եթե եզրակացությամբ արձանագրվեց, որ, այո, կա խախտում, ապա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմելու է Ազգային ժողով, բարձրացնելու է Խաչատուր Սուքիասյանի պաշտոնավարումը դադարեցնելու հարցը՝ ընդ որում, դիմելու ենք ոչ միայն Ազգային ժողով, այլ նաև Սահմանադրական դատարան»,- ասաց Հայկուհի Հարությունյանը՝ ընդգծելով, որ ուսումնասիրվում են նաև այլ պաշտոնյաների հետ կապված հրապարակումները, և եթե հանձնաժողովի վերջնական եզրակացությամբ հաստատվի պետական այլ պաշտոնյաների բիզնես գործունեության անհամատեղելիությունը, ապա այլ պաշտոնյաների լիազորությունների դադարեցման հարցով ևս կդիմեն համապատասխան մարմիններին։
Հարցազրույցի մանամասները՝ տեսանյութում։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը