Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Արցախի «ապագան» Ադրբեջանի սահմանադրության համատեքստում

ԱՄՆ-ի անկախության Հռչակագրի ներածական մասում նշվում է.

[…] երբ չարաշահումների և բռնությունների երկար շարանը վեր է հանում ժողովրդին բացարձակ բռնապետությանը ենթարկեցնելու ձգտում, ապա ժողովրդի իրավունքը և պարտականությունն է հեռացնել այդպիսի կառավարությանը և ստեղծել իր ապագա անվտանգության ապահովման նոր երաշխիքներ։

Նախապես ասեմ, որ ես ոչ արևմտամետ եմ, ոչ ռուսամետ։ Ես ՀՀ այն քաղաքացիներից եմ, ով չի հեռացել, մնացել է իր երկրում, անկախ ամեն ինչից։
Որևէ ցանկություն չունեի կրկին ինչ որ բան գրել։ Սակայն մյունխենյան հանդիպումներից, Ալիևի կողմից առաջ քաշված պահանջներից և մեր կողմից դրանց իրականացմանն ուղղված քայլերից հետո, ակամայից ինձ մոտ առաջացան հախուռն մտքեր, թե արդյոք այս գրեթե 2,5 տարվա ընթացքում տեղի ունեցած զարգացումներից, հակառակ կողմի օրեցօր բացվող ախորժակի, միջազգային հանրության գրաված կրավորական կեցվածքից հետո հնարավոր է ինչ որ բանի շուրջ բանակցել։ Կամ մեր բանագնացներն ու քաղաքագետները կարդացել են արդյոք՞ Ադրբեջանի հանրապետության Սահմանադրությունը, բանակցությունների սեղանին դրվել է արդյոք առաջինը այն փոփոխելու հարցը, քանի որ դրանից է կախված Արցախի հանրապետության և նրա քաղաքացիների գոյության հարցը։ Իմ կարծիքով, եթե ուսումնասիրած լինեին Ադրբեջանի հանրապետության Սահմանադրությունը, ապա իրենց համար պարզ կլիներ, որ Ալիևը պաշտպանում է իր երկրի Սահմանադրությունը, խոսում է՝ ելնելով դրա նորմերից և չի շեղվում այդ ճանապարհից։ Իսկ մենք՞։
Ադրբեջանի հանրապետության Սահմանադրության միայն հպանցիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ Արցախի հանրապետությունը և արցախահայությունը Ադրբեջանի հանրապետությունում, որպես ինքնուրույն քաղաքական միավոր որևէ կարգավիճակով և ընդհանրապես չեն կարող գոյություն ունենալ։ Որպես հիմնավորում բավական է վերլուծել Ադրբեջանի հանրապետության Սահմանադրության մի քանի հոդված և պատկերը պարզ կլինի։
Ադրբեջանի հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածի 1-ին մասը սահմանում է․ <<Ադրբեջանի հանրապետությունում պետական իշխանության միակ աղբյուրը հանդիսանում է Ադրբեջանի ժողովուրդը>>։ Նույն հոդվածի 2-րդ մասը ասում է, թե ումից է կազմված Ադրբեջանի ժողովուրդը․<< Ադրբեջանի ժողովուրդը կազմված է Ադրբեջանի քաղաքացիներից ովքեր ապրում են Ադրբեջանի հանրապետության տարածքում, կամ նրա սահմաններից դուրս․․․․․>>։Վերը նշված հոդվածից ակնհայտ է, որ արցախահայությունը Ադրբեջանում որևէ իրավունք՝ այդ թվում ընտրելու և ընտրվելու՝ չունի, հայտարարված է օրենքից դուրս, քանի դեռ չի ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն։
Ադրբեջանի հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածը սահմանում է ժողովրդի միասնականության սկզբունքը, մասնավորապես․ << Ադրբեջանի ժողովուրդը միասնական է։ Ադրբեջանի ժողովրդի միասնականությունը հանդիսանում է Ադրբեջանական պետության հիմքը։ Ադրբեջանը հանդիսանում է Ադրբեջան –ի բոլոր քաղաքացիների ընդհանուր և անբաժանելի հայրենիքը>>։Վերը նշված հոդվածի վերլուծությունից ակնհայտ է, որ մեծ ցանկության դեպքում էլ միայն Արցախում որևէ հանրաքվե չի կարող անցկացվել ելնելով <<ԱՀ-ն հանդիսանում է ԱՀ –ի բոլոր քաղաքացիների ընդհանուր և անբաժանելի հայրենիքը>> սահմանադրական սկզբունքից։ Ավելին Ադրբեջանի հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածը արդեն իսկ օրենքից դուրս է դնում Արցախի հանրապետությունում ձևավորված պետական իշխանության մարմինները, համարելով այն ժողովրդի դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն, սահմանելով․<<Ադրբեջանի ժողովրդի ոչ մի մասը, ոչ մի սոցիալական խումբ, կամ կազմակերպություն, ոչ մի անահատ չի կարող յուրացնել իշխանության իրականացման լիազորությունները։ Իշխանության յուրացումը ծանրագույն հանցագործություն է ժողովրդի դեմ։>>։
Ձեր ուշադրությունը հրավիրեմ Ադրբեջանի Սահմանադրությամբ սահամանված ևս երկու հանգամանքների վրա, որոնք ի չիք են դարձնում արցախահայության ինքնորոշման իրավունքը։
Առաջինը դա Ադրբեջանի Սահմանադրության գլուխ 8-ն է, որով սահմանված է Նախիջևանի ավտոնոմ հանրապետության ստատուսը և գլուխ 9-ն, որով սահմանված են տեղական ինքնակառավարման մարմինների մասին դրույթները։Այսինքն Արցախ գոյություն չունի և չի էլ կարող ունենալ, Ինչը հետևողականորեն առաջ է տանում Ալիևը։
Եթե մեր սահմանադրագետները և քաղաքագետները հիմնավոր վերլուծեն Ադրբեջանի Սահամանադրությունը, վստահ եմ, որ կհանգեն մեկ եզրակացության՝ վարվող բանակցությունները անպտուղ են, իսկ հետևանքները կործանարար։
Իմ կարծիքով , եթե իրոք ուզում ենք սատար կանգնել Արցախի հանրապետությանը, ապա ելքը մեկն է՝ ղեկավարվել անջատում հանուն փրկության սկզբունքով, ճանաչել Արցախի հանրապետությունը և տեր կանգնել արցախահայության իրականացրած թավշյա ապստամբությանը։
Վաղը ուշ կլինի։

Հայկ Հովսեփյան