Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

«Շուստրի» Ալիեւ. Ինչպե՞ս է Ադրբեջանը որոշել նորովի առաջ մղել Հայաստանով միջանցքի գաղափարը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում, Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ պանելային բանավեճում հայտարարել է Լաչինի միջանցքով մուտքի եւ ելքի, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով առայժմ գոյություն չունեցող Նախիջեւանից Ադրբեջան ճանապարհին մուտքի եւ ելքի համար անցակետ դնելու անհրաժեշտության մասին։

Ստացվում է, որ Ալիեւը որոշել է դե-յուրե վերացնել Լաչինի միջանցք հասկացությունը, ուր նա բնապահպանների անվան տակ ուղարկել էր ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալների, որոնք խաղում են կենդանի անցակետի դեր՝ խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, խոչնդոտելով մարդկանց եւ ապրանքների ազատ տեղաշարժին։ Չէ՞ որ եթե անցակետ կա, ապա դա արդեն միջանցք չէ։

Հիշեցնենք, որ 2022թ. դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի իբր բնապահպանների խումբը փակել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը՝ քաղաքական պահանջներ առաջադրելով եւ ավելի քան երկու ամիս շրջափակման մեջ պահելով 120 հազար մարդու, ստեղծելով հումանիտար ճգնաժամ, այդ թվում երեխաների եւ հիվանդների համար։ Ադրբեջանը պարբերաբար անջատում է նաեւ գազի մատակարարումն Արցախ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում, որը գումարվել էր 2022թ. դեկտեմբերի 21-ին Հայաստանի խնդրանքով, հնչել է կոչ՝ ապաշրջափակելու Լաչինի միջանցքը։ Չնայած դրան, ինչպես նաեւ միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, Ադրբեջանը շարունակում է Արցախի շրջափակումը։

Պակաս հատկանշական չէ նաեւ Ադրբեջանի նախագաի երկրորդ հայտարարությունը՝ նույնպես միջանցքի վերաբերյալ, իհարկե՝ ընդամենը թվացյալ։ Արդյո՞ք անցակետ դնելու անհրաժեշտության մասին հայտարարությունը Սյունիքի մարզով անցնելիս նշանակում է հրաժարում իր իսկ հորինած միջանցքի ստեղծման գաղափարից։ Չէ՞ որ նորից՝ «միջանցք» տերմինը նշանակում է, որ ոչ մի անցակետ չպետք է լինի։ Միաժամանակ, Ալիեւը չի մոռացել ներքին լսարանի համար օգտագործել հորինված, բայց ականջ շոյող «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունը։ Նա միաժամանակ ամեն բան գլխիվայր է շրջել՝ փորձելով իրեն հարմար ձեւով խմբագրել իր իսկ ստորագրած 2020թ. նոյեմբերրի 9-ի հայտարարությունը, որում սեւով սպիտակի վրա, միանգամից երկու կետով, գրված է միայն մեկ միջանցքի մասին՝ Լաչինի, եւ Սյունիքով ոչ մի «միջանցք» տերմին չկա։ Սակայն Ալիեւը Մյունխենում ամեն բան շրջված ձեւով ներկայացրեց. չկա Լաչինի միջանցք, կա միայն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»։

Հիշեցնենք, որ Լաչինի միջանցք հասկացությունը նոյեմբերի 9-ի հայտարարությունում օգտագործվել է 3-րդ կետում (ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայում) եւ 6-րդ կետում (Ադրբեջանի պարտավորությունը՝ երաշխավորել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անվտանգությունը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղությամբ)։

Բացի այդ, թե՛ Իրանը, թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը (հանրային մակարդակով) քանիցս հայտարարել են այն մասին, որ ճանապարհը Սյունիքի մարզով չպետք է կրի էքստարածքային բնույթ։ Իրանը, որի շահերին է առաջին հերթին հարվածում թուրանական միջանցքը, այդ մասին ասել է ամենաբարձր մակարդակով։

Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի խոսքերը հայ-իրանական սահմանը փոխելու անթույլատրելիության մասին ադրբեջանա-թուրքական տանդեմի համար հասկանալի լեզվի թարգմանած՝ նշանակում է. ոչ մի միջանցք Սյունիքով։ Սրան հաջորդել է Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ որպես քաղաքական եւ ֆիզիկական պատնեշ։ Կարելի է հիշել նաեւ Ռուսաստանի փոխվարչապետ, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գծով եռակողմ աշխատանքային խմբի ղեկավար Ալեքսեյ Օվերչուկի բազմակի հայտարարություններն այն մասին, որ «Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի բանակցություններում որեւէ «էքստարածքային միջանցքի» մասին խոսք չկա եւ լինել չի կարող»։