2022թ. ՌԴ-ից ֆիզիկական անձանց փոխանցումները ԱՊՀ երկրներ ավելացել են 2,45 անգամ. փոխանցումները ՀՀ հասել են $3,6 մլրդ-ի
2022թ. Ռուսաստանից ֆիզիկական անձանց փոխանցումները մերձավոր արտասահմանի մի շարք երկրներ ավելացել են՝ հասնելով մոտ 24 մլրդ դոլարի, դա 2,45 անգամ ավելի է 2021թ. ցուցանիշի համեմատ, վկայում է տեղերի կենտրոնական բանկերի վիճակագրությունը, որն ուսումնասիրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Այս տվյալները հրապարակում են Ղազախստանի, Հայաստանի, Ղրղըզստանի, Վրաստանի եւ Ուզբեկստանի կենտրոնական բանկերը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Անցած տարվա արդյունքներով փոխանցումների գումարի առումով բացարձակ առաջատարը Ուզբեկստանն է. այս երկիր Ռուսաստանից ֆիզիկական անձինք փոխանցել են 14,5 մլրդ դոլար՝ 2,6 անգամ ավելի, քան 2021թ.։ Իսկ աճի տեմպերի տեսակետից առաջատարը Ղազախստանն է. Ռուսաստանից դրամական փոխանցումներն այս երկիր ավելացել են ավելի քան վեց անգամ՝ 773 մլն դոլար։
Ղազախստանից գրեթե հետ չի մնացել նաեւ Վրաստանը. Ռուսաստանից այստեղ փոխանցումներն անցած տարվա արդյունքներով հնգակի աճ են գրանցել՝ հասնելով 2 մլրդ դոլարի։ Նույնքան ակտիվ ավելացել են Հայաստան կատարված փոխանցումները. 2021թ. համեմատ դրանք ավելացել են չորս անգամ՝ 3,6 մլրդ դոլար։
Ղրղըզստան կատարված փոխանցումները դրական դինամիկա են գրանցել, սակայն ոչ այնքան նկատելի, որքան համագործակցության մյուս երկրներում. մեկ տարում դրանք հասել են 2,78 մլրդ դոլարի՝ 2,69 մլրդ-ից։
Ադրբեջանի կենտրոնական բանկն առայժմ հրապարակել է 9 ամիսների արդյունքների վիճակագրությունը, սակայն այստեղ եւս նկատվել է պատկառելի դինամիկա. փոխանցումներն ավելացել են 5,5 անգամ՝ 2,3 մլրդ դոլար։
Հակառակ ուղղությամբ, այսինքն՝ թվարկված երկրներից Ռուսաստան, դրամական փոխանցումներն, իրենց հերթին, անցած տարվա արդյունքներով, չհաշված Ադրբեջանը, ավելացել են 1,27 անգամ՝ 1,85 մլրդ դոլար նախորդ՝ 1,45 մլրդ-ի համեմատ։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը