Թուրքիան անշեղորեն իրականացնում է նույն քաղաքականությունը՝ անկախ իշխանության ղեկին գտնվող անձանցից․ Ռուբեն Մելքոնյան
35 տարի առաջ իրոք քաղաքացու օրն էր, այլ ոչ թե 2018 թվականի ինչ-որ մի օր, երբ պետականությունը սկսեց անկման ճանապարհ ընկնել և եթե պետականությունը վերականգնվի, ապա կարծում եմ, որ այս օրը պետք է հռչակվի որպես քաղաքացու օր։ Այս մասին «Ղարաբաղյան պրոֆիլ» խորագրով համաժողովի ժամանակ ասաց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։
«Այսօր մենք գործ ունենք փոփոխված Թուրքիայի հետ, դրանից բխող իրողություններով։ Որևէ մեկին չպետք է բացատրել, համոզել, թե Թուրքիան մասնակից է Արցախյան շարժմանը, բայց մենք հիմա ապրում ենք այնպիսի ժամանակներ, որ պետք է իշխանություններին կարծես պետք է բացատրել, որ Թուրքիան այս հարցում կողմ է, Արցախյան բոլոր պատերազմների մասնակից է և Ադրբեջանի դաշնակիցն է։ Շուշիի հռաչակագիրը կարդալուց հետո պատկերացնել Ադրբեջանի և Թուրքիայի շահերը միասին, դա պետք է վառ երևակայություն ունենալ։ Թուրքիան այսօր էլ ավելի ակտիվորեն համարվում է Արցախյան ամբողջ կոնֆլիկտի մաս և շահառու»,- ասաց նա։
Նրա խոսքով 90-ականների Թուրքիան, որը ներգրրաված էր Արցախյան հարցում ավելի սահմանափակված ու կաշկանդված էր, հիմա ձեռք է բերել ավելի մեծ ազատություն․
«Թուրքիան հիմա այս հարցում գործում է շատ ավելի ազատ, շատ ավելի քիչ համապատասխանացնելով իր քայլերը տարբեր այլ գերտերությունների հետ։ Թուրքիան անշեղորեն իրականացնում է նույն քաղաքականությունը՝ անկախ իշխանության ղեկին գտնվող անձանցից, քաղաքական ուժերից, գաղաթարախոսական հոսանքներից և այլն։ Թուրքիայի քաղաքականությունը անշեղորեն Հայաստանի հետ կապված հարցրերում մնում է նույնը»,- ասաց նա։
Թուրքագետի խոսքով՝ այս պարագայում չգիտակցել, որ Թուրքիան էքզիստենցյալ սպառնալիք է Հայաստանի համար, նշանակում է ուղղակի ոչինչ չգիտակցել։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը