Թուրքիան իր կամքով է սահմանը փակել, հիմա էլ իր կամքով թող բացի այն․ Էստուկյան
Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություն չհաստատելը Թուրքիայի որոշումն էր, եւ այսօր այդ որոշումը բարելավելու համար մենք կարիք չունենք բանակցելու: NEWS.am-ի «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում նման կարծիք հայտնեց «Ակօր» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը։
«Թող Թուրքիան իր որոշումը վերաարժեւորի եւ ըստ այդմ շարժվի: Նույնը վերաբերում է սահմանը փակելուն, դա Թուրքիայի որոշումն է եղել եւ սահմանը բացելու համար մենք կարիք չունենք Թուրքիայի հետ բանակցելու: Այդ սահմանը բանակցությունների արդյունքում չեն փակվել, որ հիմա էլ բանակցություններով բացվեն: Թուրքիան իր կամքով սահմանը փակեց, հիմա էլ իր կամքով թող բացի: Մեր սահմանները բաց են: Թուրքիան է, որ 44-օրյա պատերազմից հետո հայտարարեց, որ այլեւս սահմանները փակ պահելու կամ դիվանագիտական հարաբերություններ չունենալու պատճառները վերացած են, եղբայր Ադրբեջանը տիրացել է իր հողերին, հետեւաբար Հայաստանի հետ հարբերությունները կարող են կարգավորվել։ Իսկ մենք խոսում ենք Արցախի ինքնավարության մասին, որը գոյություն ուներ խորհրդային տարիներին: Արցախի պատմությունը հար եւ նման է Աբխազիայի, Հարավային Օսիայի, Չեչնիայի ու Աջարիայի պատմությանը: ԽՍՀՄ-ից հետո Վրաստանն էլ ուզեց այդ հանրապետությունների ինքնավարությունը վերացնել, բայց տեսանք, թե հետեւանքն ինչ եղավ: Մեր օրինակի մեջ նախեւառաջ միջազգային հանրությունը մեզ դեմ ելավ, մեզ շնչահեղձ արեց: Բոլոր գործոնները մեր դեմ են: Մենք ի՞նչ պետք է անենք, պետք է մեր բոլոր դիվանագիտական ջանքերը գործի դնենք, ստիպված ենք դիվանագիտական երկխոսություն հաստատել, դրա համար էլ տեղին էր մարդասիրական օգնություն ուղարկելը Թուրքիա»,- ասաց Էստուկյանը:
Հարցին՝ արդյո՞ք Թուրքիան չի կարող ազդեցություն ունենալ Ադրբեջանի վրա, որպեսզի, որպես պատասխան դրական քայլ, Ադրբեջանը վերացնի Արցախի շրջափակումը։ Էստուկյանի համոզմամբ՝ Թուրքիան ի վիճակի չէ իր արտաքին քաղաքականությունը վարել միայն իր մոտեցումներից ելնելով, եւ Անկարայի քայլերի վրա ազդում են Մոսկվան ու Բաքուն։
«Թուրքիան այդ երկու տարրերը անտեսելով չի կարող իր սեփական շահերի հիման վրա արտաքին քաղաքականություն մշակել: Թուրքիան ինչ-որ ձեւով պատանդ է այդ գործոնների ձեռքին: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման համար անհրաժեշտ է Ալիեւի հավանությունը: Եթե Ալիեւը չհոժարի, դժբախտաբար, չենք կարող առաջ գնալ:
Ես գիտեմ, որ դա շատերի համար զարմանալի է, որովհետեւ Թուրքիան ավելի հզոր երկիր է, քան Ադրբեջանը, բայց մշակված ընկերատնտեսական քաղաքականության հետեւանքով, այսօր ադրբեջանական SOCAR-ը շատ մեծ ուժ ունի Թուրքիայում: Ադրբեջանի իշխանությունը կարող է իր կամքը պարտադրել Թուրքիայի իշխանությանը: Հետեւաբար, Թուրքիայից մեծ ակնկալիք ունենալը տեղին չէ»,- ասաց նա:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը