«Հավատացեք՝ կա՛ փրկություն. և՛ Արայիկ Հարությունյանը, և՛ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանան». Մետաքսե Հակոբյան
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն այն կարծիքին է, որ Արցախում որոշում կայացնողն Արայիկ Հարությունյանն է, իսկ Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանը, և, որ Արցախի նախագահն Արցախի ապաշրջափակմանն ուղղված քայլերն անում է այնպես, ինչպես դա հարմար կլինի ՀՀ իշխանություններին:
«2018թ. Արայիկ Հարությունյանը հայտարարում էր, որ ստորակետի ճշտությամբ համաձայն է Փաշինյանի հետ՝ բոլոր վարվող քաղաքական գործընթացներում և գործողություններում, այսօր էլ որևէ բան չի փոխվել: Այն իրավիճակում, որում գտնվում է Արցախը, այնպես չէ, որ մեղավորությունը միայն ՀՀ իշխանություններինը կամ Նիկոլ Փաշինյանինն է: Արցախի նախագահը այդպես էլ չկայացավ ու չհասկացավ՝ ինչ է նշանակում նման երկրի նախագահ լինել: Այս կարճ ժամանակահատվածում Արցախում վարվող կադրային քաղաքականությունը խայտառակություն է, և վառ ապացույցն է, որ այս մարդն ուղղակի ունակ չէ ղեկավարել նույնիսկ բարգավաճ երկրում, ուր մնաց՝ այս իրավիճակում գտնվող երկրում: Օրինակ՝ այս կարճ ժամանակահատվածում Անվտանգության խորհրդի երրորդ քարտուղար նշանակվեց, կառավարության տարբեր ներկայացուցիչների անընդհատ ազատում է, նոր մարդկանց է նշանակում: Պատերազմից անցել է երկու տարի, բայց առ այսօր երկիրը չունի ռազմավարություն: Ամեն անգամ նախարարները փոխվում են, յուրաքանչյուրը գալիս է, իր ունակությունների, մտքի թռիչքի չափով որոշումներ է կայացնում, գնում է: Ասեմ ավելին, ես՝ որպես պատգամավոր, և իմ շատուշատ գործընկերներ, հայտնվել ենք մի իրավիճակում, երբ այլևս անհնար է կառավարության հետ որևէ աշխատանք տանել: Քաղաքացին մեզ խնդրով դիմում է, և մենք չենք կարողանում այդ խնդրին լուծում տալ, որովհետև նախ չգիտենք՝ ում պետք է դիմենք: Ստեղծվել է մի քաոսային իրավիճակ այս շրջափակման մեջ, որտեղ որևէ հարց այլևս լուծում չի ստանում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Ինչ վերաբերում է Բերձորի միջանցքի ապաշրջափակման հնարավորություններին, նա հետևյալն ասաց. «Ե՛վ միջանցքի բացման, և՛ դիվանագիտական աշխատանքներ տանելու, և՛ այս ճգնաժամային իրավիճակից դուրս գալու բազմաթիվ ճանապարհներ կան, սակայն, բոլոր այդ ճանապարհները փակուղում են հայտնվում, երբ հերթը հասնում է գործողություններին, որովհետև այդ գործողությունները, ցավոք սրտի, որևէ այլ մեկը չի կարող իրականացնել, դա պետք է իրականացնեն Արցախի և Հայաստանի իշխանությունները: Առանց գործընկերային հարաբերությունների հնարավոր չէ դա անել: Փաստ է, որ ներկայիս իշխանությունների գործընկերային հարաբերությունները տանում են կործանման՝ և՛ Արցախը, և՛ Հայաստանը: Հետևաբար, որպեսզի կարողանանք այս ճգնաժամային իրավիճակներում լուծումներ գտնել, ի վերջո, խոսել միջանցքի արդյունավետ բացման մասին, որովհետև այնպես չէ, որ միջանցքի բացումը լավ նշան է լինելու, նայած՝ ինչ կերպ է բացվելու այդ միջանցքը, պետք է ուղղակի չլինեն այս իշխանությունները: Ե՛վ Արայիկ Հարությունյանը, և՛ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանան, և հավատացեք՝ ճանապարհները բազմաթիվ են, և պետք է ուղղակի լինեն ազգային մտածելակերպ ունեցող ղեկավարներ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, որպեսզի կարողանանք այս իրավիճակից դուրս գալ: Հավատացեք՝ կա փրկություն: Այն բոլոր թեզերը, որ թմրեցնում են Հայաստանում մեր շատուշատ հայրենակիցների, կեղծ են և հիմնականում այն մասին են, որ՝ ոչինչ, կկործանենք Արցախը, բայց կփրկենք Հայաստանը, տեսնելով այսօր այն իրավիճակները, որ կան արտաքին քաղաքականության մեջ, ակնհայտ է, որ Արցախը չի կարող կործանվել և դրանով փրկվի Հայաստանը, և չի կարող լինել հակառակը: Արցախն ու Հայաստանը կա՛մ կփրկվեն միասին, կա՛մ, Աստված մի արասցե, կկործանվեն միասին»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը