Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ Պուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասին Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն գումար կհատկացվի Ադրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի ցորենի 14 վագոն Արաղչին կայցելի Պակիստան 4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Մեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի բանտարկյալների վաղաժամկետ ազատման ծրագիրը ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ. Արթուր Հովհաննիսյան Մենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա Ղազարյան Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին․ ԲԸՏՄ Փրկարարները մարել են Երևանի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհը ԱՄՆ-ն կարող է վերացնել Իրանի շրջափակումը. FT

Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափՊուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասինՆիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն գումար կհատկացվիԱդրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի ցորենի 14 վագոնԱրաղչին կայցելի Պակիստան4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՄեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի բանտարկյալների վաղաժամկետ ազատման ծրագիրըՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ. Արթուր ՀովհաննիսյանՄենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա ՂազարյանԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին․ ԲԸՏՄՓրկարարները մարել են Երևանի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհըԱՄՆ-ն կարող է վերացնել Իրանի շրջափակումը. FT«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը և տնօրենը ձերբակալվել ենԼիբանանում ավելի քան 800 հազար տեղահանված փորձում է տուն վերադառնալՀՀ վարչապետն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՍյունիքում շարունակվում է խմելու ջրի մաքրման կայանների արդիականացումըՎահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալԻջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքըԱզգային Ժողովն առայժմ միայն հիասթափեցնում էՀԾԿՀ նախագահն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայանՀայաստանը միջանցք չի զիջել և չի զիջելու. ՂազարյանՄենք տեսնում ենք սպառնալիք, փորձում ենք լուծում գտնել, դուք տեսնում եք սպառնալիք, որոշում եք կթել այդ սպառնալիքը. Ռուբինյանը՝ ԴաշնակցությանըՌուսական «Ուպիր» ԱԹՍ-ն արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է արվել, նա ծանր վիճակում էՍԱՏՄ-ն կասեցրել է Գավառում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԱզատազրկվածների հավաքականը շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականըԴուք մեզ հեռացնելու համար էստեղ չպետք է աշխատեք, պետք է աշխատեք՝ ի բարօրություն մեր մեկ քաղաքացու 3 միլիոնից. Հարությունյանը՝ ընդդիմությանըՀԾԿՀ-ի որոշմամբ երկարաձգվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի լիցենզիանԿասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունըՀՖԲ-ն ընդլայնում է համագործակցությունը Չինաստանի և Ռուսաստանի հետՎայոց ձորի մարզի դատախազության կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրեական վարույթՃապոնիայում տեղի է ունեցել ԱՄՆ ատոմային ռմբակոծության կորեացի զոհերի հիշատակին նվիրված արարողությունՄանուել Տուլիպան ամփոփել է հանդիպումն ու պատասխանել լրագրողների հարցերինEuropa Clipper տիեզերանավը շարունակում է իր ճանապարհը դեպի ՅուպիտերՌուսաստանում աճել է նեղ ջինսերի պահանջարկըԳյումրին միշտ եղել է Հայաստանի մարզական կենտրոնը. Շիրակի մարզպետՌեկորդային տաքություն Արկտիկայում․ գրանցվել են անոմալ բարձր ջերմաստիճաններ Հին Խնձորեսկում պեղումները շարունակվում ենՄրցույթ է հայտարարվել մարզային նշանակության ևս մեկ ճանապարհի հիմնանորոգման համարԴավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը․ մեկ միլիոն դրամի գողոնը հայտնաբերվել է«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակՄեր հասարակությունը, մեր ժողովուրդը գիտեն, չէ՞, ո՛վ է ընտրակաշառք բաժանելԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարարԹրամփի գոլֆի ակումբի մոտ նրա ժամանումից առաջ զինված տղամարդու են ձերբակալելՔրեական ոստիկաններն ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Արմավիրի մարզումՍահմանադրության փոփոխությունը պետք է ապահովի խաղաղության հարատևումը. Չախոյան Կանադայում անտառային հրդեհը շուրջ 230 տուն է ոչնչացրել հնդկացիների բնակավայրումՔայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. ՀաջիևՄադրիդյան ակումբը կոշտ դիրքորոշում է որդեգրելՉի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի Ուշադրության կենտրոնում է հայտնվել երկու պորտուգալացի մասնագետների «մենամարտը»
Տեսանյութեր

Երկրաշարժն ընդամենը հետաձգեց․ Հայաստանը կօգնի, որ ոտքի կանգնեն ու հարձակվեն

Հայաստանցիներն ամեն առավոտ արձանագրում են, որ Լաչինի միջանցքը՝ Արցախն ու Հայաստանն իրար կապող միակ ճանապարհը, ադրբեջանցի ինչոր էկոակտիվիստներ փակ են պահում ու անցնում են իրենց ամենօրյա գործերին, Հայաստանի իշխանությունը այդ արձանագրումն անում է շաբաթը մեկ՝ ամեն հինգշաբթի կառավարության նիստի մեկնարկին վարչապետի մի երկու րոպե ընթերցանությամբ։ Հասարակական-քաղաքական շրջանակներն ահազանգում են, բայց դրանից դրությունը չի բարելավվում։ Ամեն օր Արցախում ավելանում է կտրոնով տրվող ապրանքի ցանկը։ Շուտով սննդատեսակներից կանցնեն այլ արտադրատեսակների։

Շատերս ծանոթ-բարեկամ-ընկեր ունենք Արցախում, զրուցում ենք հետները․ այո, արձանագրում ենք, որ չեն հանձնվել, չեն հանձնվում, դա փոխանցում ենք մեր ընթերցողին․ նա էլ լսում է, որ արցախցիների կամքն անկոտրում է, պինդ են ու մտածում է դե ամեն ինչ նորմալ է։ Չէ, նորմալ չէ իրականում։ Երեխաները եթե անվտանգությունը լավ չեն պատկերացնում ինչ է, բայց սննդի պակասը, մրգի բացակայությունը լավ են տեսնում ու պատկերացնում։ Արցախում այս պահին խնդիրը հարուստ ու աղքատի մեջ չէ, որովհետև բոլորն էլ նույն նավի մեջ են՝ մի քիչ ավելի լավ ու վատ նավախցիկներում։ Ու ամենածանրը անորոշությունն է․ ոչ մեկ չգիտի՝ ինչքան պետք է ձգի, ինչքան դիմանա ու վերջը ինչ է լինելու։ Արցախցուն խոստացել են խաղաղություն, բայց հիմա նա ստիպված է պայքարել, հույսով որ իրեն չեն հանձնելու այդ խաղաղության անվան տակ։ Խաբում են արդեն երկրորդ անգամ, մի անգամ խաբեցին ու բերեցին սեպտեմբերի 27-ը ու նոյեմբերի 9-ը, հիմա էլ խաբում են ինչ-որ խաղաղության պայմանագրով, որից ոչ ոք տեղյակ չէ, բայց կարծես լավ բան էլ չի սպասվում։

Իհարկե՝ ոչ ոք չէր ուզենա նման վիճակ լիներ, ո՛չ Ացախի իշխանությունը կուզենար, ո՛չ Հայաստանի իշխանությունը․ գոնե հուսով ենք, որ չէին ուզի։ Բայց արդյո՞ք նրանք անում են ամեն ինչ էս վիճակից դուրս գալու համար։ Արցախի իշխանությունը այդքան էլ շատ բան անել չի կարող, բայց նաև շատ զգուշավոր է՝ կապված իր վիճակի հետ։ Բայց նաև նկատելի է, որ այնտեղ քաղաքական խնդիրներ կան էս նեղ մաջալին, իշխանության բաժանում ու ներիշխանական ինտրիգներ։ Արցախցիներն ասում են, որ փոխանակ թև տան ժողովրդին, լինեն ժողովրդի կողքին, ներքին ռազբորկաների մեջ են։ Ու հետաքրքիր է, որ Արցախի ժողովուրդը, ռազմական էլիտան հանգիստ տանում են այս վիճակը։ Մեկ նախաձեռնություն տեսանք, որ մարդիկ ոտքով քայլում էին մինչև Լաչինի միջանցք՝ այն բացելու համար, ու չտեսանք, թե իրականում որտեղ ավարտվեց նրանց երթը։ Արցախցիներն ասում են, որ Հայաստանի իշխանությունից հույս ունենալ չեն էլ կարող։ Ռուսները զբաղված են Ուկրաինայով, ու հիմա Արցախում ընդամենը յոլա են տանում, մինչև․․․ Իսկ այսպես կոչված աշխարհը կամ արևմուտքը ցույց տվեց, որ ելույթից բացի բան անել չգիտի։ Աշխարհից, դատապարտումներից հույսերը շատ էին, բայց դրանք սկզբում, հիմա այլևս ոչ ոք հույս չի կապում այդպիսի բաների հետ, անիմաստ խոսքեր։

Տպավորություն էին ստեղծել, թե հեսա Ֆրանսիան Ադրբեջանին կպատժի հետն էլ զենք ու զորք կուղարկի, կեսը Հայաստան, մյուս կեսը՝ Արցախ․ Ֆրանցսիացի բարձր պաշտոնյան՝ ԱԺ նախագահը եկավ ու ասաց՝ ինչքան դատապարտեցինք Ադրբեջանին, հերիք է։ Ֆրանսիայի նախագահն էլ Ադրբեջանը համարեց կարևոր դաշնակից։ Իսկ Ամերիկան շատ է հուզվել՝ տեսնելով, թե ինչպես է Հայաստանը մարդասիրական բեռ ու փրկարարներ ուղարկել Թուրքիա: Ամերիկան չի հուզվում, որ Կարմիր Խաչը մահամերձ վիճակում գտնվողների է տեղափոխում Հայաստան՝ Ադրբեջանի երախից փրկելով։ Արցախում կատարվողը բնական աղետ չէ, այլ՝ արհեստական աղետ, որը սպառնում է 120 հազար մարդու։ Ամերիկացի պաշտոնյաները տալոնով ձու չեն առնում, չեն էլ հասկանա վիճակը։ Թուրքիայի երկրաշարժի վրա չէր կարող ազդել ԱՄՆ-ն, բայց Արցախի շրջափակման վրա կարող է ազդել, չի ազդում, որովհետև իրենց մոտ զարգացած է հուզիչ ձայնով լացելու իսնտիտուտը, ժողովրդավարություն, մարդասիրություն խաղալը, զուգահեռ՝ տնտեսական պայմանագրերի կնքումը Ադրբեջանի հետ։ Հայաստանի ու Թուրքիայի բանագնացները իրար ողջունում են, քոմենթներ են անում, Թուրքիան ասում է, որ Հայաստանի օգնությունն էլ գումարվեց ու կաթիլ-կաթիլ դարձան օվիկանոս։ Նույն Թուրքիան հենց Լաչինի միջանցքի փակողն է, լավ, փակողի մեծ ախպերը, բայց թեկուզ Հայաստանի ժեստին արձագանքելու համար կոչ չարեցին բացել միջանցքը։ Ավելին, ասում են, որ հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորված են հայ-ադրբեջանականով։ Էս ՔՊ-ականները, որ մազոլ արեցին մարդասիրությունից խոսելով, արդյո՞ք չեն հասկանում, որ երկրաշարժը ընդամենը հետաձգեց այն մեծ հարվածն ու հարձակումը, որ գալու էր Թուրքիայից ու Ադրբեջանից։ Հիմա Հայաստանը օգնում է, որ շուտ ոտքի կանգնեն, որպեսզի ի վերջո այդ հարվածը հասցնեն։ Ձեզ թվում է երկրաշարժն ամեն ինչ հավասարեցրեց հողին ու հայ-թուրքական շփումները զրոյից եք սկսելո՞ւ, թե՞ ձեզ թվում ա էն գորշ գայլերի նշանը ցույց տվողի սիրտը հալվեց ձեր ուղարկած 100 տոննա օգնությունից։

44-օրյա պատերազմի հերոսի հարազատն ասում է՝ պատերազմի ժամանակ տղայի դին էինք ման գալիս, չէինք գտնում, հետո պարզվեց Սպայկայի ֆուռերում է․ հիմա նույն ֆուռով մարդասիրական բեռ են տանում մեր հերոսներին կոտորողներին։ Նիկոլ Փաշինյանն ունի երեխայական բարդույթներ, նա ուզում է անել բաներ, որ իրեն գովեն, քայլի արդյունքները հաշվարկված չեն, օգուտ-վնասը հաշվարկված չէ, ազգային շահի գիտակցում առհասարակ չկա, կարևորը ասեն ապրես․ ու կարևոր է, որ այդ ապրեսը ասեն Արևմուտքն ու մեր թշնամիները։ Զարմանալիորեն, հայերի, հայաստանցիների, արցախցիների «ապրես»-ը նրան պետք չէ։ Հայաստանը մատը մատին չի խփում Լաչինի ճանապարհը բացելու համար․ ու սա պաշտոնական հայտարարությունն է․ Հայաստանը հայտարարել է, որ ինքը կապ չունի, ինքը չի բանակցելու, ոչինչ չի անելու։ Հայաստանի իշխանությունը Թուրքիային հասնելու, էնտեղ հումանիտար աղետի հետևանքները շուտափույթ վերացնելու ցանկությունը բայց ունի, Արցախին հասնելունը չունի։ Նիկոլ Փաշինյանը որովհետև շատ լավ գիտի իր նկատմամբ վերաբերմունքները․ նա լավ գիտի, որ իրեն արցախցիները մեղմ ասած՝ չեն սիրում, ինչքան վատություն հնարավոր էր անել նրանց, արել է։ Նա քծնում է թուրքերին․ որովհետև նախ դա իր համար նոր դաշտ է, բացի այդ՝ ինքը թշնամական երկրներում հերոսին հավասար է, երևի այդ պատճառով է որ այդքան սիրահոժար է։ Ադրբեջանում ասում են՝ եթե մի բան պատահի Նիկոլին, պետք է սգո օր հայտարարենք, ասում են՝ Նիկոլը Ադրբեջանի համար շատ ավելի բան է արել, քան Իլհամ Ալիևն ու Հեյդար Ալիևը։

Հետաքրքիր է, չէ՞։ Երկրաշարժը ավերածություններ գործեց Թուրքիայում, որը ցեղասպանության էր ենթարկել հայերին, և Սիրիայում, որը փրկել էր ցեղասպանությունից փրկվածներին։ Հայաստանը Թուրքիային ուղարկեց 100 տոննա օգնություն՝ միանգամից, Սիրային՝ 60 տոնա՝ փուլերով։

Կարճ ասած՝ ամենօրյա իրադարձությունները ցույց են տալիս, թե որքան է խառնված իրար տարածաշրջանը, ուղղակի եռում է։ Սա ի վերջո մի օր պայթելու է․ Հայաստանը սիրաշահելով՝ փորձում է գլուխը ազատել խնդիրներից, բայց նման մանր խորամանկությունները սովորաբար վատ ավարտ են ունենում։ Գոնե Արցախում խելքները գլուխները գա, սկսեն իրական խնդիրներով զբաղվել, սրանց էլ ստեղից տեղներից շարժեն։

yerevan.today