Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Փորձագետի կողմից այս կամ այն պարտականության չկատարումը քրեորեն պատժելի արարք չի հանդիսանում. Չարչյանի փաստաբան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, բժիշկ-պրոֆեսոր Արմեն Չարչյանի կողմից իր դատավարական պարտականությունը պայմանականորեն չկատարելը կամ թերի կատարելը որեւէ կերպ չի կարող մտնել քրեական պատասխանատվության դաշտ, որովհետեւ փորձագետի կողմից այս կամ այն պարտականության չկատարումը քրեորեն պատժելի եւ արգելված արարք չի հանդիսանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Նշենք, որ Ազգային ժողովն այսօր համաձայնություն է տվել՝ Չարչյանի նկատմամբ հետապնդում իրականացնելու։ ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդություն էր ներկայացրել Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու համար: Ըստ դատախազության՝ Չարչյանը, ներգրավված լինելով «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ իրականացվող դատաբժշկական փորձաքննության հանձաժողովի կազմում, ակնհայտ կեղծ եզրակացություն է տվել։

Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ խնդիրն այն է, թե Չարչյանը իբրեւ ակնհայտ կեղծ եզրակացություն է տվել այն տեսանկյունից, որ փորձաքննության կատարման ժամանակ չի ունեցել բավարար նյութեր՝ փորձաքննությունը կատարելու եւ համապատասխան եզրակացությունը տալու համար, եւ նյութերի անբավարարության պայմաններում տվել է կեղծ եզրակացություն:

Փաստաբանը շեշտեց, որ իրենք մեղադրանքի հետ համաձայն չեն.

«Ներկայացված նյութերի համատեքստում երեւում է, որ որեւէ ապացույց չկա առ այն, որ առկա բժշկական փաստաթղթերն անբավարար էին, որպեսզի համապատասխան փորձաքննությունը կատարվի եւ Չարչյանը համապատասխան եզրակացության վերաբերյալ պատասխանը տա: Տվյալ պարագայում նա իր ցուցմունքում հայտնել է, որ առկա բժշկական փաստաթղթերը բավարար էին եզրակացություն տալու համար: Մեղադրանքի կողմն ասում է՝ անբավարար էին այնքանով, որքանով փորձաքննվողը չի ներկայացել փորձաքննությանը, եւ իրեն անձնապես չհետազոտելու պայմաններում եզրակացություն որպես այդպիսին փորձագետները չէին կարող տալ: Եթե նույնիսկ ընդունենք, որ նյութերն անբավարար են եղել, ապա փորձագետի կողմից իր դատավարական պարտականությունը պայմանականորեն ընդունենք՝ չկատարելը կամ թերի կատարելը որեւէ կերպ չի կարող մտնել քրեական պատասխանատվության դաշտ, որովհետեւ փորձագետի կողմից այս կամ այն պարտականության չկատարումը քրեորեն պատժելի եւ արգելված արարք չի հանդիսանում»:

Էրիկ Ալեքսանյանը հղում անելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին, նշեց, որ օրինակ՝ գործով վկան պարտավոր է տալ ցուցմունք, չտալու պարագայում կենթարկվի քրեական պատասխանատվության, իսկ փորձագետն ունի պարտականություն՝ չտալու եզրակացություն, եթե գտնում է, որ ներկայացված նյութերը բավարար չեն, կամ օրինակ՝ ներկայացված հարցերն իր գիտելիքից դուրս է. «Եվ այդ պարտականության չկատարման դեպքում ՔՕ-ն պատասխանատվություն չի նախատեսում»:

Փաստաբանն ասաց, որ մեղադրողը չի կարող փորձագետի՝ պայմանականորեն չկատարելը կամ թերի կատարումը տանել ակնհայտ կեղծ եզրակացության դաշտ.

«Այդ հոդվածի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը չունի նախադեպ, բայց կան քրեական իրավունքի մեկնաբանություն ռուսական գրականությունում առ այն, որ տվյալ դեպքում փորձագետի կողմից այսպես ասած՝ թերի հետազոտություն իրականացնելը կամ դատավարական պարտականության չկատարման դեպքում քրեական պատասխանատվություն չի առաջացնում»:

Ըստ փաստաբանի՝ դա նույնն է, որ որեւէ գործով փորձաքննություն նշանակվի, հետո օրինակ՝ կրկնակի նշանակելու մասին որոշում կայացվի, որովհետեւ առաջինը կասկած է հարուցում, փորձագետները այլ եզրահանգման գան, այդպիսով որոշվի, որ նախորդ եզրակացությունը կայացնողներին քրեական պատասխանատվության ենթարկեն:

Անդրադառնալով գործի վաղեմության ժամկետի լրանալուն՝ փաստաբանն ասաց. «Գործը նաեւ վաղեմության ժամկետի լրանալու հետ կապված խնդիր ունի: Հանրային ընկալման տեսանկյունից եթե մենք ընդունենք վաղեմության ժամկետի լրանալը, ապա ասելու են՝ անուղղակի ընդունել է»: