Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

«Արցախահայերը ՀՀ ժողովրդին ու իշխանությանը տարբերակում են՝ ուղղակի իշխանական խունտան չարիքի նման կանգնած է Հայաստանի գլխին». Հաթերքի գյուղապետ

ՌԴ ՊՆ-ն երեկ պաշտոնապես հայտարարել էր, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել։ «Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է տեղի ունեցել, զոհեր և վիրավորներ չկան»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը խախտման փաստով վարույթ է սկսել։

168.am-ի հետ զրույցում Մարտակերտի շրջանի Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանն ասաց, որ կրակոցներ իրենց գյուղի ուղղությամբ չեն եղել։

«Ինքս նման տեղեկատվության չեմ տիրապետում, չգիտեմ, թե կրակոցների ուղղությունները որոնք են եղել։ Արցախը շրջափակելուց հետո, սա նման առաջին դեպքն է, երբ թշնամին կրակում է Մարտակերտի ուղղությամբ»,-նշեց Վարդան Գրիգորյանը։

Հաթերքի գյուղապետն անդրադարձավ նաև շրջափակման պայմաններում Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչների հնչեցրած տեսակետներին, մասնավորապես, վերջերս ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի այն հայտարարությանը, թե 3 մլն հայությանը չպետք է զոհել հանուն 120 հազար արցախահայերի։ Վարդան Գրիգորյանի փոխանցմամբ՝ այդ հայտարարությունները, բնականաբար, բնակիչների տրամադրությունների վրա չեն ազդում, բայց բնակիչներին անհանգստացնում է նման իշխանությունների ներկայությունը։

«Այդ իշխանության հայտարարություններն արդեն անլուրջ են ամեն ձևով, նման իշխանությունները թրքամետ են, ի՞նչ ասես դրանց։ Դրանցից ամեն հայտարարություն էլ սպասելի է։ Իշխանությունը միանշանակ հրաժարվել է Արցախից, և դա նոր չէ, իրենք քանիցս հայտարարել են, որ Արցախը չեն ուզում։ Արցախահայերը Հայաստանի ժողովրդին ու իշխանություններին տարբերակում են, Հայաստանում մեծ պոտենցիալ ունենք, առողջ մասսա կա, ուղղակի իշխանական այդ խունտան է, որը չարիքի նման կանգնած է Հայաստանի գլխին։ Այդ իշխանությունը միայն Արցախից չէ հրաժարվել, հետո հրաժարվելու է Սյունիքից, թքած ունի երկրի վրա, նա ինչ գիտի՝ ինչ է մարտական ոգին, որևէ անգամ չեն կռվել։ Նման իշխանությունը որքան շուտ փոխվի, այնքան Հայաստանի բախտը կբերի»,-շեշտեց Վարդան Գրիգորյանը։

Հաթերքի գյուղապետի խոսքով՝ այսօր հարցն արդեն Արցախին չի վերաբերում, վտանգը հասել է արդեն Հայաստանին, և հարց է առաջանում՝ մի՞թե ժողովուրդը չի հասկանում՝ ինչ է լինելու, ինչո՞ւ են լռում, ինչի՞ն են սպասում։

«Իշխանության դիրքորոշումը մեզ հայտնի է, հասկանալի է, բայց ժողովրդի պահվածքն անհասկանալի է, մինչև ե՞րբ են ուզում լռեն ու այդ իշխանությանը թողնեն, որ ամբողջը կործանի, տա թուրքին։ Մոռացե՛ք, հայն ու թուրքը չեն կարող իրար հետ բարեկամություն անել, պատմության մեջ նման դեպք ե՞րբ է եղել, նա հային միշտ էլ կօգտագործի։ Հավատացեք, սա բոլորիս խնդիրն է, բոլորիս, երբ մարդկանց հետ խոսում ենք, մեծ մասն այս խունտային դեմ է, բայց ցավոք, քայլ չի անում։ Լավ, ենթադրենք՝ Արցախը կորցրեցինք, մտածե՞լ են՝ ինչի է լինելու Հայաստանի հետ»,-շեշտեց Վարդան Գրիգորյանը։