Գերմանիան, Դանիան եւ Նիդեռլանդները Ուկրաինային կտրամադրեն ավելի քան 100 «Լեոպարդ-1» տանկեր
Դանիան, Գերմանիան եւ Նիդեռլանդները կմիավորեն միջոցները՝ վերականգնելու համար իրենց ունեցած մոտ 100 հին «Լեոպարդ-1» տանկերը, որպեսզի հետո դրանք հանձնեն Ուկրաինային, նշվել է Բեռլինի, Կոպենհագենի եւ Ամստերդամի համատեղ հայտարարությունում, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
Երեք երկրների ներկայացուցիչները հայտարարել են, որ առաջիկա ամիսներին Ուկրաինան կստանա մոտ 100 «Լեոպարդ-1 A5» տանկեր, ինչպես նաեւ կիրականացվի դրանց օգտագործման ուսուցում, նյութատեխնիկական աջակցություն, կտրվեն դրանց պահեստամասերը եւ զինամթերք։
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն այսօր Կիեւ կատարած այցի ժամանակ ասել է, որ ամռանն Ուկրաինան կունենա 20-25, տարեվերջին՝ մոտ 80, իսկ 2024թ.՝ ավելի քան 100 տանկեր։ Այս մասին նշվել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի աշխատակազմի հայտարարությունում, որն արվել է Պիստորիուսի հետ հանդիպումից հետո։
Ուկրաինան առաջին եռամսյակում պետք է ստանա «Լեոպարդ-1» տանկերի «երկնիշ քանակություն», ասել է Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը։
Հաբեկի խոսքով՝ ներկա պահին հայտնի չէ, թե խոստացված 178 տանկերից քանիսը կհանձնվի Կիեւին, քանի որ «Լեոպարդները» «պետք է նորոգվեն մարտի համար եւ վերազինվեն»։
Վաշինգտոնում պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հանդիպումից հետո Հաբեկը լրագրողներին ասել է, որ Կիեւը կստանա բավականաչափ տանկեր, «որպեսզի գարնանը հետ մղի ռուսական հարձակումը»։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մինիոնները վերադառնում են
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
ՀՀ պետական սահմանով ապօրինի ներմուծվել և փորձ է կատարվել իրացնել 10 կիլոգրամ թմրամիջոց