Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Իշխանությունը նիստի էր եկել՝ մեղավորներին արդեն իսկ նշանակած․ Տիգրան Աբրահամյան

Այն իշխանությունը, որը նախորդ տարի Կառավարության որոշմամբ ՊՆ 71 ռազմական օբյեկտ հանել էր աճուրդի, փորձում էր քննարկում ծավալել հարցի շուրջ, թե ինչքան վտանգավոր քայլ է իրականացվել սրանից տարիներ առաջ, երբ զորանոց հանդիսացող տարածքը, որը որեւէ չափանիշի չէր համապատասխանում, հանվել է վաճառքի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Խորհրդարան բերված թեման ունի մեկ նպատակ՝ հանրությանը շեղել Զինված ուժերում տեղի ունեցող ողբերգություններից, պետական կառավարման ձախողման հետեւանքով Հայաստանի ինքնիշխան տարածքի կորուստներից։ Իշխանությունն այսօրվա քաղաքական միջոցառման միջոցով նպատակ ունի իրականությունը խեղաթյուրել, հանրային, հասարակական օրակարգը փոփոխության ենթարկե, եւ իրադարձությունները ներկացնել սեփական մեկնաբանմամբ։ Իշխանությունը փորձ էր անում մեկ զորանոցի օտարումը ներկայացնել որպես Զինված ուժերին հասցված մեծագույն խնդիր։»,- ասաց Աբրահամյանը։

Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ թիրախավորվել է Սեյրան Օհանյանը, քանի որ խորհրդարանի խոշոր ընդդիմադիր խմբակցության ղեկավարն է։

«2018 թվականից էլ ի վեր Գրիգորի եւ Յուրի Խաչատուրովներն իրենց քաղաքացիական դիրքորոշումներն են արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Բնականաբար, իշխանության համար թիրախ են։ Իրենք գիտակցել են, որ նման տեսակետների արտահայտումը կարող է այսպիսի իրավիճակ ստեղծել, սակայն դա նրանց տեսակն է, եւ կանգնած լինելով Զինված ուժերի ստեղծման ակունքներում՝ չէին կարող անտարբեր մնալ այս ամենի հանդեպ։ Իշխանությունը նիստի էր եկել՝ մեղավորներին արդեն իսկ նշանկած։ Հնչեցվում էին անուններ, նրանց բնութագրում էին քրեական արարքներ, որոնք դատարանի որոշմամբ հաստատված չեն։ Ես հիմք չեմ տեսնում այս իշխանությունների կողմից օբյեկտիվ քննության անցկացման մասով»,- նշեց պատգամավորը։

Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ իշխանության տարբեր ներկայացուցիչներ իր հայտարարություններով մեծ վնաս են հասցնում Արցախի հարցով տարվող բանակցություններին, հայկական կողմի ներկայացրած հիմքերին։

«Աստված մի արասցե, հնարավոր հարձակման դեպքում, եթե Ադրբեջանը օկուպացնի Հայաստանի որեւէ մարզ, իշխանությունը հայտարարելու է, որ մենք այդ մարզը զոհելով, փրկել ենք Հայաստանի մյուս տարածքները։ Հավաքական կերպով այս ամենը միայն Գուրգեն Արսենյանին չի վերաբերում, որովհետեւ նման հայտարարություններ արել են նաեւ իշխող քաղաքական ուժի մեծ թվով ներկայացուցիչներ։ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածք փաստացի համարում է Նիկոլ Փաշինյանը»,- ընդգծեց նա։