Ադրբեջանի արտգործնախարարը Մեծ Բրիտանիայի պետնախարարին աղճատված տեղեկություններ է ներկայացրել Լաչինի միջանցքի մասին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի Եվրոպական տարածաշրջանի գծով պետական նախարար Լեո Դոկերտիին։ Այս մասին տեղեկացրել է APA-ն՝ հղում կատարելով ԱԳՆ-ին։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերը, իրավիճակը տարածաշրջանում եւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացի հեռանկարները։
«Նախարարը պետնախարարին տեղեկացրել է Լաչինի ճանապարհի շուրջ իրավիճակի մասին։ Նշվել է, որ բողոքներն անօրինական տնտեսական գործունեության եւ Լաչինի միջանցքի ոչ նպատակային օգտագործման դեմ ադրբեջանցի ժողովրդի օրինական իրավունքն են, որ չկա որեւէ հիմք շրջափակման եւ հումանիտար իրավիճակի հետ կապված բողոքների համար, որ հումանիտար բեռները տեղափոխվում են, եւ այսօրվա դրությամբ ճանապարհով անցել է մոտ 2 000 ավտոմեքենա։ Պետնախարարը տեղեկացվել է Հայաստանի կողմից իր պարտավորությունները չկատարելու, ինչպես նաեւ խոչընդոտների եւ մի շարք սադրանքների մասին, որոնք վերջինն ստեղծում է հետհակամարտային շրջանում գործընթացը կարգավորելու ճանապարհին, Հայաստանի կողմից խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Մոսկվայի վերջին հանդիպումը բոյկոտելու մասին։ Ընդգծվել է, որ Ադրբեջանը՝ որպես պետություն, որը խաղաղության օրակարգ է առաջ մղում եւ իրականացնում է վերականգնողական աշխատանքներ տարածաշրջանում, շահագրգռված է կարգավորման գործընթացով։
Պետնախարար Լեո Դոկերտին, իր հերթին, քննադատել է զինված հարձակումն Իրանում Ադրբեջանի դեսպանության դեմ եւ ցավակցություն հայտնել։ Նա ասել է, որ կարեւոր է վերացնել տարածաշրջանում խաղաղությանը խանգարող դժվարությունները եւ վերականգնել բանակցությունները։ Այնուհետեւ կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ եւ բազմակողմ հարցերի վերաբերյալ»,- նշվել է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը շրջափակել է Արցախը՝ փակելով Լաչինի միջանցքը։ Անցնել կարող են միայն ԿԽՄԿ-ի եւ ռուսական խաղաղապահ զորակազմի ավտոմեքենաները։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո