Մի ամբողջ ազգ ամեն օր քաջալերվում է ձեր արիությամբ և անկոտրում հավատքով. Սուրբ Սարգսի տոնի առթիվ զինծառայողները պարգևատրվեցին ԱՀԹ- ի հատուկ պարգևներով
Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնը, որն այս տարի նշվում է փետրվարի 4-ին, մեծ ժողովրդականություն է վայելում: Տոնի կապակցությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագ մատուցվեց թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ, որից հետո իրականացվեց զինծառայողների օրհնության կարգ:
Սուրբ պատարագի ավարտին զինվորները ստացան հաղորդություն, որից հետո Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ զինծառայողների պարգևատրման արարողությունը:
Նավասարդ սրբազանի նախագահությամբ՝ միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը, ինչից հետո Սրբազան հայրը նահատակված զինվորների հոգիների հանգստության աղոթք բարձրացրեց առ Աստված:
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, դիմելով զինվորներին և բոլոր ներկաներին, նշեց, որ այս նվիրական պահին միաբանողն ազգային սերն է:
«Այն սերը, որ կարող է բնորոշվել մեկ հասկացությամբ՝ հայրենասիրություն, եղբայրասիրություն և միաբանություն: Սիրելի՛ զավակներ, դուք հայրենյաց անվախ պաշտպաններն եք, կրողը այդ հզոր ոգու, և ամենօրյա հավատարմությամբ ծառայում եք հայրենիքին ու Աստծուն, քաջաբար և անհողդողդ կանգնում բարբարոս թշնամու առաջ:
Մենք ձեր կողքին ենք մեր ամենօրյա աղոթք-խնդրանքներով, մեր սիրո բազում դրսևորումներով և հոգու ջերմությամբ: Միշտ հիշեք մի ամբողջ ազգ ամեն օր քաջալերվում է ձեզանով, ձեր արիությամբ և անկոտրում հավատքով: Մեր խոնարհումն ենք բերում ձեր մայրերին՝ քաջազուն զավակներ ծնելու և հայրենիքին անմնացորդ նվիրաբերելու համար»,- ասաց Նավասարդ սրբազանը:
Սրբազանն ընդգծեց՝ այսօրվա մաղթանքն է, որ Տիրոջ քաջ վկա Սուրբ Սարգիսը բարեխոս լինի հայրենիքի անվտանգությունն ու սահմանը հսկող հայ զինվորին:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ՝ ՀՀ պետական սահմաններում մարտական հերթապահություն իրականացնող լավագույն 20 զինծառայողներ պարգևատրվեցին թեմի հատուկ պարգևներով և խորհրդանշական նվերներով:
Զինծառայողներից Էդգար Մխիթարյանն իր և ընկերների անունից շնորհակալություն հայտնեց գնահատանքի համար։
«Այս պարգևատրումը մեզ համար մեծ նշանակություն ունի և պարտավորեցնում է շարունակել պատվով, նվիրումով և Աստծո զորությամբ կատարելու հայրենիքի պաշտպանության առաքելությունը»,- ասաց Էդգար Մխիթարյանը:
Միջոցառմանը ներկա էին Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, ՀՀ ՊՆ խորհրդական Ռազմիկ Պետրոսյանը, Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, բարձրաստիճան զինվորականներ, ժամկետային զինծառայողներ, վերջիններիս ծնողներն ու հարազատները:
Սբ. Սարգիսն իր որդի Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվելով հանուն քրիստոնեական հավատքի՝ հետագայում դարձավ Հայ Առաքելական եկեղեցու ամենասիրելի սրբերից մեկը: Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ Սբ. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: 2006 թ. առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ սկիզբ դրվեց Սբ. Սարգսի տոնի շրջանակներում կազմակերպվող նոր ծրագրերի և միջոցառումների՝ տոնին երբեմնի ժողովրդականությունը վերադարձնելու նպատակով:

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո