Ռուսաստանը խախտում է հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագիրը. ԱՄՆ
ԱՄՆ-ն երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանը խախտում է միջուկային սպառազինությունների վերահսկման պայմանագիրը (СНВ-3)՝ հրաժարվելով տեսչական գործունեություն թույլ տալ իր տարածքում, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
Հիշեցնենք, որ պայմանագիրն ուժի մեջ է մտել 2011թ. եւ հինգ տարով երկարացվել 2021-ին։ Այն սահմանափակում է ռազմավարական միջուկային մարտագլխիկների քանակությունը, որոնք կարող են տեղակայել ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը, ինչպես նաեւ վերերկրյա եւ ստորջրյա բազավորման հրթիռների եւ դրանք տեղափոխող ռմբակոծիչների օգտագործումը։
«Տեսչական գործունեությանն աջակցելուց Ռուսաստանի հրաժարումը խանգարում է Միացյալ Նահանգներին պայմանագրով նախատեսված կարեւոր քայլերի իրականացման հարցում եւ սպառնում է միջուկային սպառազինությունների ամերիկա-ռուսական վերահսկողության կենսունակությանը»,- երեքշաբթի հրապարակված էլեկտրոնային նամակում նշել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Օգոստոսին Մոսկվան դադարեցրել է պայմանագրի շրջանակում տեսչությունների հետ համագործակցությունը՝ դրանում մեղադրելով Վաշինգտոնին եւ նրա դաշնակիցներին Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո մտցրած ուղեւորությունների սահմանափակումների համար, բայց հայտարարել է, որ նախկինի պես հավատարիմ է պայմանագրի դրույթներին։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչն ավելացրել է, որ Ռուսաստանը պայմանագրի կատարմանը վերադառնալու «հստակ ճանապարհ» ունի տեսչական գործունեությունը թույլատրելու միջոցով, եւ որ Վաշինգտոնը նախկինի պես պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ՝ պայմանագրի դրույթների լիարժեք կատարման համար։
«Միջուկային սպառազինությունների կրճատման նոր պայմանագիրը նախկինի պես համապատասխանում է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերին»,- ընդգծել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ բանակցությունները նոր պայմանագրի շրջանակում տեսչություների վերականգնման մասին պետք է տեղի ունենային նոյեմբերին Եգիպտոսում, բայց Ռուսաստանը հետաձգել է դրանք, եւ նոր ժամկետ չի նշանակվել։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մինիոնները վերադառնում են
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
ՀՀ պետական սահմանով ապօրինի ներմուծվել և փորձ է կատարվել իրացնել 10 կիլոգրամ թմրամիջոց