Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Արցախ

«Ուղիղ նայում էի ադրբեջանցուն, տեսնեի՝ ինչ կանի». վերադառնալով շրջափակված Արցախ. (տեսանյութ)

Հետք-ը գրում է․ Արցախի շրջափակման պատճառով ավելի քան մեկ ամիս ընտանիքից բաժանված 16 երեխա, որոնք դեկտեմբերին եկել էին Հայաստան «Եվրատեսիլը» նայելու և մնացել Գորիսում, 2 մեքենայով, ռուսական խաղաղապահ զորակազմի և ևս 2 մեքենայի ուղեկցությամբ, վերադարձել են Արցախ։

Սակայն Շուշի-Քարին Տակ հատվածում ադրբեջանցիները խոչընդոտել են մեքենայի ընթացքը, իսկ նրանցից 10-15 հոգի քաղաքացիական հագուստով ներխուժել են մեքենաներ և, չենթարկելով ռուս խաղաղապահների հորդորներին և ճանապարհը բացելու ազդանշաններին, սկսել են տեսանկարահանել երեխաներին: Վախից նրանցից մեկն ուշաթափվել է։

Ադրբեջանցիների տարածած տեսանյութում տեսանք արցախցի շեփորահար Վահագնին, որը 38 օր ընդմիջումից հետո տուն էր վերադառնում։

Վահագնը պատմում է, որ ցերեկը, երբ Գորիսում զբոսնելիս են եղել, իրենց ասել են, որ Արցախ վերադառնալու հնարավորություն կա, և պետք է կես ժամվա մեջ պատրաստվեն։

Երեխաներն արագ պատրաստվել են, հավաքել իրերը։ Վահագնը ասում է, որ տնեցիների համար խանութից առաջին անհրաժեշտության մի քանի ապրանք՝ մակարոնեղեն, կաթնամթերք, մի քանի դեղ, հիգիենայի պարագաներ են գնել։ Հետո՝ 16:30-17:00-ի սահմաններում, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, ուղևորվել են Ստեփանակերտ։

Երբ հասել են ադրբեջանցի «բնապահպան» ցուցարարներին, մեքենաները դանդաղել են, քանի որ նրանք խոչընդոտել են մեքենաների ընթացքն ու չեն ենթարկվել ռուս խաղաղապահների ազդանշաններին և հորդորներին, ապա նրանցից մոտ 10-15 հոգի ներխուժել են երեխաներին տեղափոխող մեքենաներ։

Վահագնը պատմում է, որ իրենց մեքենա մտած ադրբեջանցիները ներկայացել են որպես լրագրող, սկսել են տեսանկարահանել, ինչից հետո հյութ են առաջարկել, սակայն երեխաները մերժել են. ադրբեջանցիների տարածած տեսանյութում երևում է հենց այդ հատվածը։

Մյուս մեքենայի մեջ ադրբեջանցիները փորձել են մտնել մի քանի հոգով, սակայն այնտեղ երեխաները, որոնց հետ եղել են նաև ռուս խաղաղապահներ, դիմադրել են ու չեն թողել, որ նկարեն։

«Հենց դուռը բացվել ա, տղերքն առաջ են եկել և չեն թողել նկարել։ Մենք քիչ էինք, համ էլ, ռուս խաղաղապահներն այն մեքենայում էին, ու իրենք էլ էին քաշում, որ չմտնեին նկարեին»,-պատմում է Վահագնը. հենց այդ մեքենայում է աղջիկներից մեկն ուշաթափվել։

Հետո, երբ մեքենաներն արդեն շարունակել են ընթացքը, ադրբեջանցիները սկսել են բարձր գոռգռալ և վանկարկումներով ճանապարհել երեխաներին։

Վահագնը պատմում է՝ թեև ներքուստ թեթև անհանգստություն էր զգում, սակայն ոչ ադրբեջանցիների տեսանկարահանումից, այլ որ նրանք չեն ենթարկվել ռուս խաղաղապահների հորդորին՝ իջնելու և դադարեցնելու նկարահանումները։

«Քանի որ դիմացը նստածներից մեկը ես էի, մտածում էի՝ կարո՞ղ է ադրբեջանցին ինչ-որ բան անի, անհանգստություն կար, իհարկե։ Մարդիկ կային, որ դեմքները փակել էին, չէին ուզում նկարեին, բայց իմ մոտ ըտենց բան չկար. ուղիղ իրեն էի նայում՝ կամեռային. որ դեմքս փակեի, կարող ա էդ ժամանակ մի բան աներ, չկարողանայի նկատել, չկարողանայի ինչ-որ բան անել. ուզում էի՝ իր գործողություններին նայեի, տեսնեի՝ ինչ կանի»,-պատմում է Վահագնը՝ նշելով, որ սպասում էր՝ գուցե ադրբեջանցիները սադրեին:

Վահագնը արդեն տնեցիների կողքին է՝ Ստեփանակերտում, որտեղ առավոտից Ադրբեջանը կրկին խափանել է Արցախ մուտք գործող միակ գազատարի աշխատանքը, բացի այդ, Արցախում շարունակվում են հովհարային անջատումները։ Սակայն Վահագնը չի դժգոհում. նա արդեն իր հողում է.

«Հիմա, որ հարազատ հողում եմ, շատ լավ է. կա ընդհանուր անհանգստություն այս վիճակի հետ կապված, բայց որ եկել եմ ստեղ, ներքուստ արդեն խաղաղվել եմ։ Բոլոր երեխաները գիտեին, որ այստեղ այդքան էլ լավ չի վիճակը, բայց բոլորն էլ ուզեցան գան իրենց հող, իրենց ծնողի մոտ»,-ասում է Վահագնը։

Արցախում էր մնացել նաև Վահագնի սիրելի գործիքը՝ շեփորը, որին մեկամսյա ընդմիջումից հետո Վահագնը «հանդիպել է» նույնպես կարոտած. մկանները նորից պետք է սովորեն, վերհիշեն նաև այն նվագը, որով մի քանի ամիս առաջ նրան գտանք Էջմիածնում՝ «Իմ սիրտը լեռներում է» նվագելիս, երբ Վահագնը մտովի Հադրութի Մեծ Թաղեր գյուղի լեռներում էր։