Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Արցախ

Ադրբեջանցիները մեքենան կանգնեցրել են՝ նրանք էլ կանգնել են

«Հրապարակ» թերթը գրում է․

Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով մեկ ամսից ավելի իրենց ընտանիքներից կտրված` Հայաստանում մնացած 19 արցախցի երեխաներն արդեն Ստեփանակերտում են։ Հիշեցնենք, որ նրանք Հայաստան էին ժամանել առանց ծնողների՝ մանկական Եվրատեսիլին մասնակցելու, եւ դեկտեմբերի 12-ին փակված ճանապարհի պատճառով մնացել էին Գորիսում։ Նախօրեին ռուսական կողմի միջնորդությամբ երեխաները Գորիսից մեկնել են Արցախ, սակայն ճանապարհն անխոչընդոտ չի եղել՝ ադրբեջանական կողմը դիմել է հերթական սադրիչ գործողությանը՝ դիմակավորված ադրբեջանցիները բարձրացել են ավտոբուս, ինչից երեխաները վատ են զգացել:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը երեկ հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ Շուշի-Քարինտակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են էկոակտիվիստ ձեւացող ադրբեջանական կառավարական գործակալները եւ նրանց սպասարկող լրագրողները, երեխաներին տեղափոխող ավտոմեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից։ Այնուհետեւ մեքենային են մոտեցել քաղաքացիական հագուստով, դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ՝ տեսախցիկներով, որոնցից ոմանք ներխուժել են մեքենա եւ նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։ Իրարանցման հետեւանքով երեխաներից մեկն ուշաթափվել է: Մենք կապ հաստատեցինք Ստեփանյանի հետ եւ հետաքրքրվեցինք՝ այսօր դեռ քանի՞ արցախցի երեխա է շրջափակման հետեւանքով մնացել Հայաստանի Հանրապետությունում, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում նրանց տուն վերադարձնելու ուղղությամբ։ Այս եւ այլ հարցերի մասին զրուցեցինք Արցախի ՄԻՊ-ի հետ:

- Երեկ տեղեկացանք, որ 19 արցախցի երեխա, մեծ դժվարություններով, ադրբեջանական սադրանքին դիմադրելով, Գորիսից Ստեփանակերտ է տեղափոխվել: Այժմ քանի՞ արցախցի երեխա կա Հայաստանի տարածքում:

- Հայաստանում այս պահին կա ավելի քան 250 երեխա, բայց նրանցից ոչ բոլորն են առանց ծնողական խնամքի: Շատերը՝ մոր, շատերը հոր հետ են: Սակայն կան նաեւ դեպքեր, որ հայրն ու մայրը մեկ երեխայի հետ մնացել են Հայաստանում, մյուս երեխան մնացել է Արցախում մենակ: 70 երեխա, առանց ծնողական խնամքի, մնացել է Հայաստանում:

- Տեղյա՞կ եք, թե այդ 250 երեխաներն ինչու էին Հայաստան եկել:

- Տարբեր պատճառներով: Առողջական հետազոտությունից մինչեւ Եվրատեսիլ:

- Այս ընթացքում միայն 19 երեխայի տեղափոխման հա՞րցն է հաջողվել լուծել:

- Այո, դեռեւս 19 երեխա է տեղափոխվել Արցախ:

- Երեկ տեղեկացանք, որ Շուշի-Քարինտակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, դիմակավորված ադրբեջանցիները կանգնեցրել են երեխաներին տեղափոխող ավտոմեքենան, բանը հասել է նրան, որ վախից մի երեխա է ուշաթափվել:

- Այո, Շուշի-Քարինտակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են էկոակտիվիստ ձեւացող ադրբեջանական կառավարական գործակալները եւ նրանց սպասարկող լրագրողները, մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից։ Այնուհետեւ մեքենային են մոտեցել քաղաքացիական հագուստով, դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ՝ տեսախցիկներով։ Նրանցից ոմանք ներխուժել են մեքենա եւ նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։ Իրարանցման հետեւանքով երեխաներից մեկն ուշաթափվել է:

- Այլ ագրեսիվ գործողությունների չե՞ն դիմել:

- Երեխաների հիմնական վախի պատճառն այդ իրարանցումն է եղել: Ամեն կերպ ադրբեջանցիների գործողությունները փորձել են կանխվել խաղաղապահների կողմից, սակայն նրանցից երկուսը, այնուամենայնիվ, կարողացել են ներխուժել մեքենայի մեջ ու նկարահանման աշխատանքներ իրականացնել: Այլ տեղեկություն չունեմ այս մասով: Այդ տեսարանը երեխաների համար սարսափելի է եղել:

- Տեղյա՞կ եք՝ այժմ ինչպե՞ս են այդ երեխաները:

- Երեխաները սթրես են ապրել: Անհատապես չեմ հասցրել հանդիպել նրանց, բայց այս պահին բոլորն իրենց տներում են:

- Ամեն դեպքում ստացվում է, որ այս իրարանցումն առաջացել է ռուս խաղաղապահների թողտվության պատճառով: Ինչո՞ւ են ադրբեջանցիներին թույլ տվել մոտենալ երեխաներ տեղափոխող ավտոմեքենային, բարձրանալ մեքենա: Այս հարցի պատասխանը չե՞ք փորձել ստանալ:

- Ոչ թե չենք փորձել պարզել, այլ տեղեկացել ենք միայն, որ երթեւեկելի հատվածում ադրբեջանցիները մեքենան կանգնեցրել են՝ նրանք էլ կանգնել են:

- Նշում եք, որ 250 արցախցի երեխա տուն վերադառնալ չի կարողանում: Այս մասով քայլեր արվո՞ւմ են, թե՞ ոչ:

- Հստակ ինֆորմացիա չունեմ, քննարկումներ լինում են այդ մասով` Կարմիր խաչի հետ, սակայն ես երեկ անգամ տեղյակ չէի, որ 19 երեխա պետք է Արցախ տեղափոխվի: Հնարավոր է, որ առաջիկայում եւս աշխատանքներ արվեն, սակայն եկեք հաշվի առնենք երեկ տեղի ունեցած դեպքը: Պետք է երեխաների անվտանգության մասին մտածենք, նաեւ պետք է ունենանք երաշխիքներ:

- Ինչպե՞ս եք դա պատկերացնում, ի՞նչ երաշխիքներ:

- Երաշխիք, որ երեխաներին տեղափոխող ավտոմեքենան այլեւս չկանգնեցնեն, որ ռուս խաղաղապահների հետ մեկտեղ երեխաներին ուղեկցեն նաեւ Կարմիր խաչի ներկայացուցիչները: Ադրբեջանցիների հետ ցանկացած կոնտակտ պետք է բացառվի:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։