Վերջին ժամանակներս տեսնում ենք հետընթաց, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին․ Նեդ Փրայս
Պատրաստվում ենք անել այն, ինչ առավել օգտակար է: Ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն է արել ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին և դրա կարգավորման շրջանակում նոր հանդիպումներ կազմակերպելու հնարավորությանը։
«Անցած տարեվերջին մի քանի հանդիպումներ եղան, որոնք քարտուղար Բլինքենը կազմակերպեց իր գործընկերների միջև՝ եռակողմ հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի միջև․ մենք դա արեցինք Բլեր Հաուսում, մենք դա արեցինք Նյու Յորքում:
Իհարկե, վերջին ժամանակներս տեսնում ենք հետընթաց, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին:
Մենք ցանկանում վերականգնել կառուցողական երկխոսությունը, պատրաստ ենք երկկողմ համագործակցության, պատրաստ ենք գործակցել գործընկերների հետ և նրանց ու ԵԱՀԿ-ի միջոցով կամ անել դա եռակողմ, ինչպես արել ենք նախկինում»։
Փրայսը նաև հավելել է, որ երկկողմ հանդիպման անցկացումը երկրի ղեկավարների կամ ԱԳ նախարարների մակարդակով դա կողմերի որոշելիքն է։
Հիշեցնենք, որ երեկ տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույց, որից հետո ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել. «Պետքարտուղար Բլինքենը ողջունել է վարչապետ Փաշինյանի՝ խաղաղության հանձնառությունը և քննարկված 2 քայլերը՝ վերսկսելու երկկողմ բանակցությունները Ադրբեջանի հետ»:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...