Տիգրան Ավինյանը Երեւանի փոխքաղաքապետ դառնալուց հետո մնացել է ԱՆԻՖ-ում. ԿԿՀ-ն վարույթ է հարուցել
hetq.am-ը գրում է.
«Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը 2022 թ. սեպտեմբերի 23-ին այդ պաշտոնում նշանակվելուց հետո շարունակում է մնալ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում, որը զբաղեցնում է 2019-ից: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) դեկտեմբերի 12-ին վարույթ է հարուցել, որը վերաբերում է Ավինյանի կողմից անհամատեղելիության պահանջներն առերեւույթ խախտելուն: Այսինքն՝ ԿԿՀ-ն որոշ հիմքեր է գտել, որոնք թույլ են տալիս արձանագրել, որ Ավինյանի կողմից ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի ու փոխքաղաքապետի պաշտոնների համատեղումն, ըստ էության, անթույլատրելի է:
Ընդ որում՝ վարույթ հարուցելու որոշումը ԿԿՀ-ի պաշտոնական կայքում տեղադրվել է վերջերս, չնայած կայացվել է ավելի քան մեկ ամիս առաջ:
Ամեն ինչ սկսվել է անցյալ տարվա աշնանը, երբ Ավինյանի՝ Երեւանի փոխքաղաքապետ դառնալուց հետո հայկական մամուլում բարձրացվեց նշված երկու պաշտոնները համատեղելու անթույլատրելիության կամ ապօրինության հարցը:
Մամուլի հրապարակումներին ի պատասխան՝ ԱՆԻՖ-ը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ փոխքաղաքապետ Ավինյանը ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը համատեղում է օրինական հիմքերով:
Որպես հիմնավորում ԱՆԻՖ-ը նշել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածը, ըստ որի՝ «հանրային պաշտոն զբաղեցնող անձը (ինչպիսին է Երեւանի փոխքաղաքապետ Տ. Ավինյանը - «Հետք») կարող է ընդգրկվել 50 եւ ավելի տոկոս ՀՀ մասնակցությամբ առեւտրային կազմակերպության տնօրենների խորհրդի կազմում, եթե դա ուղղակիորեն առնչվում է իր պաշտոնավարման ոլորտի քաղաքականության իրականացման հետ՝ առանց վարձատրության կամ որեւէ այլ ձեւով փոխհատուցում ստանալու»։
ԱՆԻՖ-ը նկատել է, որ ինքը 100 տոկոս պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպություն է, ինչն, իհարկե, ճիշտ է, մյուս կողմից՝ նշել է, որ որպես տնօրենների խորհրդի նախագահ Տ. Ավինյանը չի վարձատրվում, ինչը մեր կողմից հնարավոր չէ հաստատել կամ հերքել, սակայն այս պարագայում դա չէ գլխավորը:
Հարցն այն է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածը թույլ է տալիս նման համատեղում, եթե առեւտրային կազմակերպության տնօրենների խորհրդում ընդգրկվելն ուղղակիորեն առնչվում է հանրային պաշտոն զբաղեցնող անձի (այս դեպքում՝ Երեւանի փոխքաղաքապետի) պաշտոնավարման ոլորտի քաղաքականության իրականացման հետ:
Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը