Ադրբեջանցիները հանկարծակի դուռը բացեցին, փորձեցին մտնել մեքենան, ռուսները չթողեցին. պատմում է Արցախ վերադարձած աղջիկը
14-ամյա Աստղիկ Ավանեսյանն Արցախ վերադառնալուց հետո այսօր շտապել է գնալ դպրոց։
«Շատ էի կարոտել դասընկերներիս, ուսուցիչներիս, դպրոցը»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմում է Աստղիկը, որը «Մանկական Եվրատեսիլ» միջոցառմանը ներկա գտնվելու համար էր Երեւան եկել, բայց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակվելու հետեւանքով մնացել էր Գորիսում։
«Երեկ խանութում էինք, երբ ասացին, որ վերադառնում ենք տուն՝ Արցախ, սկզբում չէինք հավատում, բայց շատ էինք ուրախացել, վերադարձանք հյուրանոց, մեր իրերը վերցրինք ու ճանապարհ ընկանք։ Շուշի չհասած, մեքենաները ստիպված եղան կանգնել, ռուս խաղաղապահներն անգամ ասացին, որ հնարավոր է վերադառնանք Գորիս, բայց մենք հույսներս չկորցրինք ու սպասեցինք։ Շուրջ մեկուկես ժամ սպասելուց հետո վերջապես շարժվեցինք, բայց Շուշիի հատվածում նորից կանգնեցինք, որտեղ էլ տեղի ունեցավ միջադեպը։ Ռուս խաղաղապահները, երբ ուզում էին մտնել մեքենա, ծեծում էին դուռը, մենք բացում էինք, բայց հանկարծակի, առանց ծեծելու ադրբեջանցիները դուռը բացեցին, փորձեցին մտնել մեքենան ու տեսանկարահանել, ռուս խաղաղապահները չթողեցին, հենց այդ իրարանցման ժամանակ էլ մեր աղջիկներից մեկի ինքնազգացողությունը վատացավ։ Իսկ երբ այդ ճանապարհահատվածն անցանք, սկսեցինք զանգել ծնողներին, որ մեզ դիմավորեն»,– պատմեց Աստղիկը։
Աստղիկին հայրն ու հորեղբայրն են դիմավորել, իսկ մայրն ու եղբայրները նրան տանն էին սպասում։
«Շատ էի կարոտել բոլորին»,– ասաց 14-ամյա աղջիկը։
Աստղիկն ու մյուս 18 երեխաները «Մանկական Եվրատեսիլը» դիտելու նպատակով էին Երեւան եկել։ Նրանց ուղեկցում էր Արցախի ԿԳՄՍ նախարարի խորհրդական Աիդա Գյանջումյանը։ Արցախցի երեխաները ձմեռային արձակուրդներից հետո այս օրերին Գորիսի դպրոցներից մեկն են հաճախել, ինչպես նաեւ երաժշտական դպրոց. Աստղիկը քանոնարուհի է։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո