Այսօրվանից Արցախում մեկնարկել է կտրոնների տրամադրման գործընթացը
Այսօրվանից Արցախում մեկնարկել է կտրոնների տրամադրման գործընթացը: Ինչպես տեղեկանում է Արցախի Սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարությունից, կտրոնների ձեռքբերման ընթացքում առաջացած ցանկացած խնդրի դեպքում կարող եք զանգահարել ԱՀ Նախագահի աշխատակազմի զանգերի կենտրոն՝ 119 կամ ԱՀ սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարությունում գործող թեծ գիծ՝ 114։
Հիշեցնենք՝ արցախցիները կտրոններով կկարողանան ձեռք բերել բրինձ, մակարոնեղենը, հնդկաձավար, շաքարավազ եւ ձեթ: Կտրոններով վաճառք կիրականացվի հունվարի 20-ից սկսած։ Յուրաքանչյուր քաղաքացի միանգամից կստանա 9 կտրոն։
Մեկ անձի համար ամսական կտրվածքով կհատկացվի յուրաքանչյուր սննդամթերքից մեկական կիլոգրամ եւ 1 լիտր ձեթ։ Կտրոնների տրամադրման գործընթացը մեկնարկել է ժամը 9:00-ից: Ավելորդ հերթերից խուսափելու համար Սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարություն հորդորում է յուրաքանչյուր ընտանիքից սպասարկման կետ ներկայանա մեկ անձ՝ իր հետ ունենալով ընտանիքի բոլոր անդամների համապատասխան փաստաթղթերը:

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո