Ընտրությունների անցկացման համար պետք է գոնե ներքին համաձայնություն լինի. Դավիթ Բաբայան
Արցախում համապետական ընտրություններ անցկացնելու մասին խոսակցությունները պարբերաբար գլուխ են բարձրացնում, հիմա էլ այդ խոսակցություններն ընթանում են, բայց դեռևս որևէ վերջնական որոշում չկա։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով վերջին երկու օրերին Արցախում նոր ընտրություններ անցկացնելու լուրերը։
«Մենք պետք է շատ բան հաշվի առնենք, դժբախտաբար նաև աշխարհաքաղաքական իրավիճակը, ընտրություններն այնպիսի երևույթ են, որ, ուզած-չուզած, մեկ օր պետք է տեղի ունենան, չի կարող ընտրություն չլինել ընդհանրապես։ Պետք է տեսնենք՝ երբ է հարմար, ինչ իրավիճակ է ստեղծվում։ Դրա համար պետք է գոնե ներքին համաձայնություն լինի՝ հաշվի առնելով նաև ցանկացած հնարավոր արտաքին զարգացումները»,- նշեց նա։
Բաբայանի կարծիքով՝ ընտրություններ անցկացնելու մասին որոշումները պետք է կայացվեն բացառապես պետության և ժողովրդի շահերից ելնելով։ Բացի դրանից, ընտրությունները թույլ կտան իրականության վերաբերյալ ավելի հստակ պատկեր ձևավորել։
Խոսելով Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հնարավոր պաշտոնանկության մասին տեղեկատվական արտահոսքի ֆոնին նոր ընտրություններ անցկացնելու խոսակցությունների ակտիվացման մասին՝ Բաբայանն ընդգծեց, որ չի ցանկանում որևէ գործչի առնչվող հարցեր մեկնաբանել, բայց արձանագրեց, որ ցանկացած պարագայում անթույլատրելի է համարում ազգային իղձերն ու զգացմունքները շահարկելը։
«Մեկ բան եմ հստակ ուզում նշել, և կարծում եմ, ժողովուրդն էլ պետք է հասկանա, որ ցանկացած զարգացում էլ ժողովրդավարական համակարգին բնորոշ է, բայց հատկապես ազգային իղձերն ու զգացմունքները շահարկելը անբարոյական է, ում կողմից ուզում է՝ լինի»,- եզրափակեց նախկին արտգործնախարարը։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո