Չպետք է կատարել Բաքվի ցանկությունը՝ Արցախում պաշտոնանկությունների ժամանակը չէ. Արմեն Ռուստամյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ճիշտ է համարում, որ Արցախում ներքին քննարկումների արդյունքում բոլորը ճիշտ եզրահանգման են եկել, որ այսօր գերակա խնդիր կա, և հանուն այդ գերակա խնդրի՝ բոլոր մնացած հարցերը պետք է ստորադասվեն։
«Այս առումով Արցախը մեզ համար միշտ եղել է առաջնորդող, և արցախահայությունը միշտ ցույց է տվել այդ միասնական կամքը և հիմա էլ իր այդ առաքելության տերն է։ Այսինքն՝ այսօր Արցախը մեր առաջին գծում պայքարող մեր ժողովուրդն է, հետևաբար՝ չեն կարող որևէ քայլ թույլ տալ, որը կարող է խաթարել այդ միասնականությունը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Ռուստամյանը։
Ըստ նրա, այն խնդիրները, որոնք այսօր դրվում են՝ Արցախի նախագահի հրաժարականի առնչությամբ և դրանից բխող բոլոր գործընթացները ժամանակավրեպ են։
«Ի վերջո, Արցախի իշխանությունն ունի լեգիտիմություն և այդ լեգիտիմությունը նրա առավելությունն է, ոչ մեկը, առնվազն մեր հայ իրականության մեջ, ընտրությունները կասկածի տակ չի դրել։ Առավել ևս, քանի որ այդ իրավիճակը գոյություն ունի, ուրեմն՝ իշխանությունները պետք է տեր կանգնեն այդ լեգիտիմությանը, իրենք ընտրվում էին, շատ լավ հասկանալով, որ ծանր գործընթացներ են սպասվում։ Բոլորն էլ շատ լավ գիտեին, որ իշխանությունը, որը ձևավորվում էր Արցախում, ունենալու է պատմական առաքելություն։
Ադրբեջանն ուղիղ խնդիր է դնում, որ Արցախից պետք է դուրս հանել Ռուբեն Վարդանյանին, առնվազն այսքանը բավական է, որ դա տեղի չունենա։ Ինչ է նշանակում՝ Ադրբեջանին թույլ տալ, որպեսզի նա որոշի, թե ով պետք է Արցախում ստանձնի այս կամ այն պաշտոնը։ Չպետք է թույլ տալ, որ Ադրբեջանը որևէ կերպ խաթարի, առնվազն, հենց Արցախի սուբյեկտայնությունը»,- եզրափակեց Արմեն Ռուստամյանը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը