Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները» Վրաստանին զսպելու համար Ադրբեջանը Հայաստանի հետ էլ ավելի կբարելավի հարաբերությունները Freestyle Chess Grand Slam Final. Լեւոն Արոնյանը հաղթեց Մագնուս Կարլսենին եւ նվաճեց տիտղոսը Գործարկվել է հակակոռուպցիոն մոնիթորինգի էլեկտրոնային նոր հարթակը Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը ազգային հավաքականների փոփոխությունների մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակագրի կնքումը լայն հեռանկարներ է բացում Հարավային Կովկասում. Տոկաև Կալիֆոռնիայում գազի պայթյուն է տեղի ունեցել․ 6 մարդ է վիրավորվել 2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 26-ին Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու 200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատարանում է Կեղծ WhatsApp օգտահաշիվ է բացվել Աննա Հակոբյանի անունով, որի միջոցով փորձում են կապ հաստատել տարբեր անձանց հետ 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի աշխարհի առաջնությունում

Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքով 4 անձ ձերբակալվել է. ՆԳՆԲեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»Վրաստանին զսպելու համար Ադրբեջանը Հայաստանի հետ էլ ավելի կբարելավի հարաբերությունները Բեզոարյան այծերը հայտնվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկումFreestyle Chess Grand Slam Final. Լեւոն Արոնյանը հաղթեց Մագնուս Կարլսենին եւ նվաճեց տիտղոսըԳործարկվել է հակակոռուպցիոն մոնիթորինգի էլեկտրոնային նոր հարթակըԹրամփը մտադիր է մեղմացնել մարիխուանայի դեմ դաշնային սահմանափակումներըՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը ազգային հավաքականների փոփոխությունների մասինՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակագրի կնքումը լայն հեռանկարներ է բացում Հարավային Կովկասում. ՏոկաևԴեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 53.6 հազար. ՄՍԾԿալիֆոռնիայում գազի պայթյուն է տեղի ունեցել․ 6 մարդ է վիրավորվել2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 26-ինՍնուփ Դոգգը նշանակվել է ԱՄՆ հավաքականի պատվավոր մարզիչ Օլիմպիադա-2026-ինԵրևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատարանում էՆիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Իլհամ ԱլիևինԿեղծ WhatsApp օգտահաշիվ է բացվել Աննա Հակոբյանի անունով, որի միջոցով փորձում են կապ հաստատել տարբեր անձանց հետՄեսսին Հնդկաստանում անձամբ կբացի իր 20-մետրանոց արձանը. տեսանյութԴուա Լիպան նոր տեսքով ցուցադրել է իր գայթակղիչ կազմվածքը՝ նոր կերպարով Մինեսոթայում ներգաղթյալների դեմ գործողության ընթացքում ձերբակալել են ավելի քան 400 մարդու. NBCVogue-ը վիճաբանություն է առաջացրել իր «55 լավագույն հագնված հայտնիների» ցուցակով. Հռոմի պապը և Միշել Օբաման Շերը հերքել է 39-ամյա ընկերոջ հետ ամուսնության մասին լուրերը 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի աշխարհի առաջնությունումԲիանկա Սենսորին՝ բորդո լատեքսով. ևս մեկ էպատաժային տեսք Քլոե Քարդաշյանը չորս տարի սեքսով չի զբաղվել. «Ես այնտեղ արդեն սարդոստայն ունեմ» Քեյթ Միդլթոնը «թշնամիներ» ունի թագավորական ընտանիքումՊայթյուն Նորապատ գյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից գլանատակառներՀնագետները հայտնաբերել են 1400 տարեկան խորանարդաձև գանգ«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը վերադարձրել է մրցանակը՝ Իսրայելի մրցույթին մասնակցելու թույլտվության պատճառովԻնչպես են հռոմեական քաղաքները ոչնչացրել առողջությունը. Հնագետները բացահայտել են քաղաքաշինության ավերիչ հետևանքներըԵրաժշտության ուսուցչուհին կդատապարտվի 14-ամյա աշակերտին գայթակղելու համար14 հոգեկան խանգարումներ ընդհանուր արմատներ ունեն. NatureՍտում են բոլորը. ապատեղեկատվություն տարածում են ոչ միայն մարդիկ, այլեւ կենդանի այլ օրգանիզմներըԹալանել են նաեւ Բրիտանական թանգարանը. պարզվում է` Լուվրից մեկ ամիս առաջԿինոռեժիսոր, պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի հետ քննարկվել են մշակութային մի շարք նախագծերԲեքհեմները հրաժարվել են իրենց հարսի հետ հաշտեցման ջանքերից Ուկրաինան հայտարարել է նախագահական ընտրությունների նախապատրաստական ​​աշխատանքների մեկնարկի մասինԵՄ-ն պատրաստվում է հարված հասցնել Ռուսաստանի «ստվերային նավատորմին»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումԿինը ոստիկանությանը հայտնել է, որ մետրոյի վագոնում անհայտ անձը դիպչել է իր ոտքինՖիլիպինները կարող են հյուրընկալել Պուտինի և Թրամփի հանդիպումը, հայտարարել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանըՄԱԿ-ը արժանապատվորեն կատարում է իր առաքելությունը, ասել է ՊուտինըՄեծ Բրիտանիան ստեղծել է նոր ռազմական հետախուզական ծառայություն՝ աճող սպառնալիքների պատճառովՍկանդալ Թուրքիայի խորհրդարանում. սեռական բռնություն անչափահաս ուսանողների նկատմամբՈւրալօղլու․ Առանց Թուրքիա կայունություն լինել չի կարողՎիզաների ազատականացման շրջանակում ԵՄ գնահատող առաքելությունը հյուրընկալվել է Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեում2026 թվականի պաշտպանական բյուջեն նախատեսում է աննախադեպ ներդրումներ ԱՄՆ զինված ուժերում. ԹրամփFinancial Times-ը հայտարարել է տարվա մարդունԱրարատի գագաթն ավելի է ճերմակելԱՄՆ-ն կմասնակցի դեկտեմբերի 13-ին Եվրոպայում Ուկրաինային նվիրված հանդիպմանը. Թրամփ

Ի՞նչ է տեղի ունենում

Հայաստանին սպառնացող պատերազմից խուսափելու համար, Արցախի կյանքի ճանապարհը բացելու համար և ընդհանրապես՝ վտանգները կանխելու համար մեզ պակասում է շատ կարևոր մի բան՝ ճշմարտությունը։ Իշխանությունն անկեղծություն չի ցուցաբերում, որ ներկայացնի իրականությունը։ Էնպես չէ, չէ՞, որ ուղղակի որոշեցին միջանցք փակել․ տակը ի՞նչ կա։ Գաղտնազերծված որոշ փաստաթղթերից, տարբեր պետությունների ներկայացուցիչների ելույթներից, Հայաստանի և Ղարաբաղի անունից որոշ բանակցողների կիսատ-պռատ ելույթներից ենք կարողանում պատկերացում կազմել։ Եկեք առանց մեզ խաբելու, անկեղծորեն իրավիճակը հասկանանք՝ ի՞նչ է արել ու անում Հայաստանի իշխանությունը։ Նիկոլ Փաշինյանը իր ասուլիսում անկեղծ, բայց կիսատ մի բան ասաց․ ասաց՝ ես պատրաստ եմ եղել և հիմա էլ պատրաստ եմ զիջել, ուղղակի չգիտեմ որքան։ Անկեղծ էր, բայց ճիշտ չէր ասում, որովհետև ինչպես հասկացվում է՝ նա արդեն զիջել է․ նոյեմբերի 9-ից հետոյի մասին է խոսքը․ զիջել է, բայց պարզվում է՝ դա էլ վերջը չէ, հիմա ուզած չուզած բարձրաձայնում է՝ «ասեք ուզածներներդ ինչքա՞նն է, տամ պրծնեմ» ոճով։

Փաշինյանն ու Ալիևը գնացել էին Սոչի, որպեսզի բանակցեին մի թղթի մասին, որի համաձայն, Արցախի կարգավիճակի շուրջ այսօրվա ստատուս քվոն պահպանվում է, մինչև հետագայում հասկանան ինչ են անում։ Բայց Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը Սոչի են գնացել 2022 թվականի հոկտեմբերի 6–ին Պրահայի քառակողմ հանդիպմանը համաձայնեցրած փաստաթղթով, որի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ու Ղարաբաղի անունից Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի մաս և ասում է, որ պետք է ադրբեջանցիներն ու ղարաբաղցիները շփումներ ունենան որպես մի երկրի քաղաքացիներ։ Ու հիմա Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, ըստ էության՝ ասում է իմ ժղովուրդն են, իմ սահմանն է, դու էլ հանձնել ես։ Եթե ուշադիր եք՝ Նիկոլն ու ՔՊ-ն սրան չեն արձագանքում, ավելին, ասում են՝ մենք Լաչինի թեմայով չենք բանակցի, մենք կապ չունենք, թող բանակցեն ռուսները, ղարաբաղցիները և ադրբեջանցիները։ Մենք ռուս խաղաղապահներին մեղադրում ենք, որ չեն կարողանում բացել միջանցքը։ Ճիշտ ենք անում, որովհետև մեզ համար անընկալելի է, թե ինչպես են ինչ-որ մարդիկ զինված խաղաղապահների դեմ էդքան դուխով կանգնել ու մարդկանց տանում սովամահության։ Բայց բանը նրանում է, որ իրականությունը մեզ հասանելի չէ․ արդյո՞ք խնդիրը հենց Լաչինի միջանցքում է։ Լաչինի միջանցքի փակումը ի՞նչ կապ ունի Պրահայում բանակցությունների հետ։ Ուշադրություն դարձրեք ինչ է ասում պաշտոնական Ռուսաստանի Դաշնությունը․ ռուսները ընդամենը մեկ բան են ասում՝ պետք է հարգել պայմանավորվածությունները։ Հիմա պետք է Հայաստանի իշխանությունը կանգնի ու ազնվորեն ասի ինչ պայմանավորվածությունների մասին է ակնարկում Ռուսաստանը։ Ստացվում է՝ դու գնում-բանակցում ես, հանձնում ես, Ալիևը գալիս ու վերցնում է այն, ինչ դու հանձնել ես, դու էլ ասում ես, ես դե կապ չունեմ, իսկ ռուսնե՛ր՝ լավ չեք աշխատում։ Ալիևն էլ ասում է՝ այ ռուսներ ջան, այ Պուտին, Նիկոլը տվել ա, դո՞ւք ինչ եք ուզում։

Խաղաղապահներին քննադատելուն զուգահեռ առաջարկում եմ ուշադրություն դարձնել մեկ կարևոր հանգամանքի վրա՝ երբ նոյեմբերի 9-ին խաղաղապահներն անցան իրենց առաքելությանը, բոլորովին այլ բանակցային վիճակ էր, բոլորովին այլ սահմաններ էին, հիմա բոլորովին այլ է․ էդ սահմաններն էլ են փոխվել, բանակցային իրավիճակն էլ է փոխվել՝ գրավոր ու բանավոր պայմանավորվածություններով։ Խաղաղապահները եկան, պետք է զորքերը կանգնած լինեին այնտեղ, որտեղ նոյեմբերի 9-ին էին, իսկ Ղարաբաղի հարցն էլ ենթադրվում էր լուծման էն տրամաբանությամբ, որ կարգավիճակը մնալու է այնպես, ինչպես կար։ Հիմա ամեն ինչ փոխվել է․ Նիկոլը ի՞նչ հետաձգի․ ընդունել է, հանձնել ու պայմանավորվել է, համաձայնվել է Ադրբեջանի դիրքորոշման հետ։ Այստեղ ուզում եմ շեշտել, որ ես չեմ էլ հասկանում էլ ի՞նչ են «բանակցում», եթե ասում են մենք համաձայն ենք, պատրաստ ենք ստորագրել դատարկ թղթի տակ, միայն ասեք, որ էլ բան չեք ուզելու։ Բա էլ ի՞նչն եք բանակցում, ամեն բանի համաձայնել եք, Արցախը դավաճանել եք՝ թողել եք միայնակ, հայտարարություն եք անում, որ ո՞վ գա, ի՞նչ անի, անհասկանալի է։

Անկեղծորեն ասած՝ ես մի եզրահանգման եմ գալիս, թե ինչու է ամեն բան հանձնում Նիկոլ Փաշինյանը, բացի իր իշխանությունից։ Իր դրությունն եմ հասկանում։ Էս մարդը պատերազմից հետո մնաց իշխանության, ամեն քայլի գնաց՝ վերընտրվելու համար որ մնա վարչապետ, ինչո՞ւ․ կարծում եմ՝ միայն նրա համար, որ ունենա անձնական անվտանգության երաշխիք՝ 25 հազար ոստիկանով, պարեկներով, թիկնազորով։ Դրա համար միայն նա վերընտրվեց ու առանց լրջորեն մտածելու, որ պետք է նաև շատ բարդ բանակցություն վարի թշնամու հետ։ Ըստ երևույթին, մտածում էր՝ դե նոյեմբերի 9-ին ստորագրել-պրծել եմ, էլ ի՞նչ կա․ նա չէր մտածում, որ նոյեմբերի 9-ը զիջումների սկիզբն է, եթե ինքն է մնում։ Էս մարդը, որ եղել է նվաստացման ամենածանր վիճակում, հանձնել է Արցախից շրջաններ անգամ, որտեղ թշնամին ոտք չէր դրել, էդ սաղ ստորագրել-տվել է միայն մի բանի համար՝ որ իրեն հանգիստ թողնեն գոնե Հայաստանում, բայց պարզվել է, միայն էդքանով չեն սահմանափակվելու․ էլի եմ ասում՝ եթե ինքն է մնում։ Ինչո՞ւ է ասում զիջումների ծայրը չեմ տեսնում․ որովհետև հա զիջում է ու իր պատկերացնելով զիջելու տեղ ունի, մինչև կառավարական ամառանոց։ Ամեն բանակցության սեղանի, հեռախոսազանգի, օպերատիվ կապի ժամանակ նոր թեմաներ են դեմ տալիս, խճճվել է ինքն իր մեջ։

Ինչի՞ Նիկոլը հրաժարվեց ՀԱՊԿ ռազմատեխնիկական աջակությունից, իմ համոզմամբ՝ նրա համար, որովհետև զենք ստանալը նշանակում է կռվել, պաշտպանվել կամ հարձակվել, իսկ էս մարդն ասում է՝ ես պատրաստ եմ զիջեմ, սահմանը ցույց տվեք՝ զիջեմ, ոչինչ չեմ ուզում այլևս, միայն թողեք հանգիստ վայելեմ կյանքիս մնացորդը։ Հենց էդ զիջման շրջանակներում է նաև «Զանգեզուրի միջանցք» կոչվածը, ընդամենը կապի միջոցը ինչպե՞ս դարձավ միջանցքի խոսակցություն․ որովհետև սա միայն զիջելու մասին է, որ խոսում է, ոչ թե պաշտպանելու, պահելու։ Ու հենց այն պահին, որ ՔՊ ժողովիներին մասնակցող առաջին ՔՊ-ականը հայտարարեց, թե Ռուսաստանն ուզում է Զանգեզուրի միջանցքը տանք, հենց այդ ժամանակ արդեն պետք է հասկանայինք, որ Նիկոլը խոստացել է տալ, ուղղակի պետք է դա գցել մեկի վրա, օրինակ՝ ռուսների գրպանը։

Իրականությունը, կարծում եմ, սա է կամ շատ մոտ է սրան․ թե ինչ է կատարվում՝ մարդկանց մի մասը հասկանում է, մի մասն էլ հականում է, բայց չի ուզում հաշտվել դրա հետ, մի մասը երրորդական բաներով է իրեն շեղում, որ չգժվի, որովհետև այսպիսի իրավիճակ անհնար էր պատկերացնել, որ երկրի ղեկավար կարող է դառնալ մեկը, ով միայն իր մասին է մտածում՝ մնացածը վարի տալու գնով։

Այսօր Ազգային ժողովում շատ կոնկրետ հարց բարձրացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը, դիմելով ներկա ՔՊ-ին, ասում է՝ ասե՛ք, էդ որ ասում եք ճանաչում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը դրա մե՞ջ է, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ հենց այստեղ է լակմուսի թուղթը, իրենք պրոհայկական իշխանությո՞ւն են Հայաստանում, թե՞ պրոադրբեջանական։

Կարճ ասած՝ մի ալկաշ ու խաղամոլ մարդու եմ ճանաչում․ ժամանակին բավականին հարուստ էր։ Սա որ ամեն օր ընկերների հետ հարբելու ու խաղադրույք անելու փող ունենա, ամբողջ փողերը կրվելուց հետո վաճառում է այգիները, կրվում է մեքենաները, տան եղած-չեղածը, ամեն անգամ ընտանեկան սկանդալների ժամանակ, մի բան խաբում, ֆռռացնում էր։ Ու մի օր էլ տան անդամները տունը նստած՝ բրոքեր է դուռը ծեծում, թե՝ գնորդի եմ բերել՝ տունը տեսնի։ Տան անդամներին մեջը՝ տունը ծախել էր։ Արցախը այ էդ ծախված տան նման է, որի անդամները տանը նստած՝ իմանում են այդ մասին, երբ արդեն շրջափակման մեջ են։

yerevan.today