Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը Ինչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններից Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել Նրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինի Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից Շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ

Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին

«Իրանի լռությունը պատահական չէ. ճանապարհը կարող է բացվել թե՛ Մոսկվայից, թե՛ Վաշինգտոնից հնարավոր զանգով». Տաթևիկ Հայրապետյան

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ երբ Ալիևը խոսում է խաղաղության մասին, նկատի ունի՝ խաղաղություն՝ առանց հայերի:

«Բաքվի համար խաղաղություն կոչվածը՝ առանց հայերի է, այսինքն՝ երբ ասում է՝ խաղաղություն հաստատենք, ոչ թե հայերի հետ է խաղաղություն հաստատում, այլ՝ առանց հայերի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Ալիևն ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում ապրել Լեռնային Ղարաբաղում՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ, կարող են հեռանալ, քանի որ նրանց հեռանալու համար ճանապարհը բաց է: Ադրբեջանի նախագահի այս հայտարարություններին Հայաստանից պատասխան եղավ միայն երկու օր անց, այն էլ՝ ԱԳՆ խոսնակի մակարդակով:

Տաթևիկ Հայրապետյանի դիտարկմամբ՝ Ալիևն ինքը հայկական կողմին տալիս է գործիքներ, որոնք, սակայն, չեն օգտագործվում.

«Ես կարծում եմ՝ Փաշինյանն իսկապես զգուշանում է: 2020թ. հետո նա բոլորվին այլ… չգիտեմ, գիծ էլ չեմ կարողանում անվանել, որովհետև գիծ չկա: Ես Նիկոլ Փաշինյանի քաղաքականության մեջ գիծ չեմ տեսնում, ինքը մի օր մի բան կասի, հաջորդ օրը՝ այլ, և ամեն օր նոր ձևով կմանիպուլացնի իրավիճակը:

Եթե ուշադրություն դարձնեք նրա արձագանքին՝ Արցախի իշխանությունների հայտարարությանը, երբ ասում է՝ պետք է զգուշավոր լինենք, առաջին հերթին, ինքը պետք է զգուշավոր լինի: Ես հասկանում եմ այդ նկատառումը, որ պետք է զգույշ լինել, որ ավելորդ բառ չհնչի, որ ադրբեջանցիները դա մեր դեմ չկարողանան օգտագործել, բայց դա բոլորի վրա է տարածվում, առաջին հերթին՝ Փաշինյանի ու իր քաղաքական թիմի ներկայացուցիչների: Իրենց ասածներն են ամենաշատը դառնում ադրբեջանական քարոզչադաշտի մաս»:

Նա նկատեց՝ Հայաստանի գործող իշխանությունները հրաժարվել են իրենց նախընտրական ծրագրի՝ Արցախի վերաբերյալ դրույթներից.

«Դրանից հետո բերել են իրավունքների և անվտանգության տերմիններն են ներմուծել, իսկ Ալիևն ասաց, որ պատրաստ է իրավունքներն ու անվտանգությունն ապահովել, ինչպես Ադրբեջանի բոլոր քաղաքացիներինն է ապահովում: Հետո սկսեցին ուղիղ երկխոսության թեման, բայց ի սկզբանե ասելով, որ Արցախը բոլորը ճանաչել են Ադրբեջանի մաս: Խնդիրն այստեղ է: Եթե դուք կոչ եք անում կամ միջազգայիններին ասում եք՝ չենք ուզում խառնվել, բայց միջնորդում ենք Ստեփանակերտի իշխանությունների հետ ուղիղ երկխոսության համար, ինչո՞ւ եք ի սկզբանե որոշում այդ երկխոսության ելքը, ինչո՞ւ եք ի սկզբանե զրկում ինքնորոշման իրավունքի հնարավորությունից»:

 Դիտարկմանը՝ Փաշինյանն ասում է, որ 30 տարի առաջ էր ամեն ինչ որոշված կամ 2007թ. մադրիդյան սկզբունքներով է դա որոշվել, և այլն, նա արձագանքեց. «Նա ինչո՞ւ դա չէր ասում, երբ կանգնում էր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և ասում՝ Արցախը Հայաստան է, և վերջ: Չի կարող նույն մարդն այդքան տարբեր բաներ ասել: Դա ուղղակի խայտառակություն է: Առավել ևս, պետության ղեկավարն է այդ մարդը»:

Տաթևիկ Հայրապետյանը նշեց, որ երբ Փաշինյանի թիմում էր, այն ժամանակ իրենց ներկայացվել է, որ անհրաժեշտ է ժամանակ՝ պատրաստվելու պատերազմի, որովհետև Ադրբեջանը գնում է այդ պատերազմին.

«Դա պարզ էր, այլ բան է, որ միգուցե նաև մեր մեղավորությունն էր, կամ չէինք հասկանում, որ բավարար չէ այդ ժամանակը: Բայց այդ կեղծ դիսկուրսը, որ ստեղծում են, որ՝ եթե զիջումների գնայինք, պատերազմ չէր լինի, ես դա չեմ կիսում, որովհետև ես գիտեմ Ադրբեջանը: Նոյեմբերի 9-ի թղթով մենք ամենածանր զիջումների ենք գնացել, եղե՞լ է խաղաղություն: Այդ զիջման գիծը, որ ասում է՝ չկա, այո, չկա, բայց չզիջելու համար էլ աշխատել է պետք»:

Նա կարծում է, որ իրականում Հայաստանի իշխանությունները, ըստ իրավիճակի, բավականին ռուսամետ են. «Այդ միֆը, որ իրենք արևմտամետ են և այլն, իրենք շատ հաճախ ուղղակի օգտագործում են արևմտամետ մամուլի և վերլուծական շրջանակների ռեսուրսները: Այստեղ խնդիրը արևմտամետության կամ հակառուսականության մեջ չէ, այստեղ խնդիրը մեր պետության պետականության գիտակցության մեջ է: Մեր հասարակությունն ի սկզբանե ռուսամետ է եղել, խնդիրը ռուսական պետության կողմից եկող քայլերն ու հայտարարություններն են, որոնք շատ հաճախ չեն էլ ընկալվում հայկական հանրության կողմից: Մեկը ես՝ որպես վերլուծաբան, օրինակ, չեմ կարող հասկանալ Լավրովի՝ հետկոնֆլիկտյան իրականություն արտահայտությունը, որը կրկնում է Բայրամովին, ու շատ հաճախ ռուսները երբեմն ադրբեջանական գիծն ավելի են պաշտպանում»:

Հարցին՝ բայց ինչի՞ց հետո է ռուսական կողմը նման հայտարարություններ անում, նա պատասխանեց. «Ռուսներին թվում էր, որ 2020թ. նոր ստատուս-քվոն ապահովելու է իրենց թիկունքը Հարավային Կովկասում, բայց իրենք դա չեն տեսնում, որովհետև Ադրբեջանի հետ շատ սերտ են համագործակցում Արևմուտքից, համագործակցում է Իսրայելը և այլ պետություններ, և ռուսական կողմն էլ ունի այդ գիծը, որ զիջենք փոքր քայլերով, լարման չգնանք, այսինքն՝ հաճոյանալ ադրբեջանցիներին՝ փորձելով կանխել հնարավոր ռիսկերը, այս քաղաքականությունն են իրենք կրում: Բայց երկարաժամկետ կտրվածքով Ռուսաստանում պետք է որ հասկանան, որ Լեռնային Ղարաբաղից դուրս գալը առհասարակ հարցականի տակ է դնելու նրանց ներկայությունը Հարավային Կովկասում և վտանգելու է Հյուսիսային Կովկասը: Ի՞նչ են անում ռուսները, որ դուրս չգան Արցախից: Երեկ Ռուբեն Վարդանյանը խաղաղապահների հետ կապված մի միտք ասաց, որ քաղաքական որոշման հարց է, այսինքն՝ հրահանգի են սպասում խաղաղապահները: Ես էլ եմ այդպես կարծում: Այսինքն՝ խնդիրը խաղաղապահը չէ, խնդիրը Մոսկվայից է: Ակնհայտ է, որ քաղաքական հրահանգներ չեն գալիս Մոսկվայից: Քաղաքական հրահանգներ չեն գալիս նաև այլ մայրաքաղաքներից: Ես վստահ եմ, որ այդ ճանապարհը կարող է բացվել թե՛ Մոսկվայից, թե՛ Վաշինգտոնից հնարավոր զանգով, բայց այդ զանգերը չեն լինում, և հարցն այն է, թե ինչո՞ւ: Այստեղ նաև պետք է փնտրենք, թե մենք ինչ ենք անում: Մենք հակառակն ենք անում՝ մեր հարաբերություններն ենք լարում, այդ թվացյալ շանտաժն էլ պետք է հաշվարկ ունենա: Պետական մակարդակով շանտաժը լուծում չէ, խոսակցությունն է լուծում»:

Նա ընդգծեց՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակումը բավականին խորքային խնդիր է. «Պատահական չէ Իրանի լռությունը՝ այս իրավիճակում, որովհետև Իրանում էլ, ըստ էության, ճիշտ գնահատել են, որ սա տեղի ունեցավ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններից անմիջապես հետո, և այդ զորավարժությունները նաև իրանական ռեակցիաները ստուգելու նպատակ ունեին: Սրանով փորձում են հետագայում պահանջներ դնել կամ խնդիրներ լուծել՝ կապված Հայաստան-Իրան սահմանի հետ, և դա Ալիևը վերջին իր ասուլիսում հստակ ասաց: Նա դա ասաց՝ խոսելով իրենց կնքած գազային պայմանագրերի մասին. նրանք, կոպիտ ասած, չեն ուզում, որ Հայաստանով որևէ գազատար անցնի, և սա ապաշրջափակում չէ, սա Հայաստանի նոր շրջափակման սկիզբն է իրականում, որին այսօր Արցախում ապրող մեր հայրենակիցները դիմադրում են»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում