Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Եթե չկա Ռուսաստանը, եթե ՌԴ-ն իր պարտավորությունները չի կատարում պատշաճ, ապա ո՞ր երկիրն է այն կատարելու ավելի լավ․ Լուկիանով

Թեև հայ-ռուսական հարաբերությունները դեռ պահպանում են իրենց դաշնակցային փաթեթավորումը, Հայաստանի ու Ռուսաստանի դիվանագիտական հայտարարությունները երկկողմ հարաբերությունների պատմության ամենասուր դրսևորումներն են ստանում։

Նիկոլ Փաշինյանի ասուլիսից ու վերջին զարգացումներից հետո ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե ռուսական ռազմական ներկայությունը ՀՀ-ում վտանգ է ներկայացնում ՀՀ անվտանգության համար, այսօր ասել է, որ այդ հայտարարություններն աբսուրդ են։

Նա նաև նշել է, որ տասնամյակներ շարունակ ՌԴ զինվորականները, սահմանապահները ներդրում են ունենում Հայաստանի անվտանգության ապահովման գործում, հսկում են նրա սահմանները:

 

«Սա օբյեկտիվ իրականություն է, որը հնարավոր չէ հերքել: Ընդ որում, ՀՀ գործող ղեկավարությունը նախկինում հրապարակավ ասել է, որ ռուսական ներկայությունը երկրում համապատասխանում է երկրի ազգային շահերին: Դե, իսկ այն արկածախնդիրները, որոնք կոչ են անում մեր զինծառայողներին ցույց տալ հեռանալու դուռը, ակնհայտորեն իրենց հաշիվ չեն տալիս նման քայլի իրական հետևանքների հարցում»,- ընդգծել է Զախարովան:

Նա նաև մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի՝ ռուսական առաջարկների հիման վրա ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելու հայկական կողմի պատրաստակամության մասին հայտարարությունը, ասելով, որ դժվար է գնահատել հայկական կողմի դիրքորոշումը, երբ նույն հարցի շուրջ պաշտոնական Երևանի հայտարարություններն էապես տարբերվում են։

Ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել է ռուսական առաջարկների հիման վրա փաստաթուղթը ստորագրելու մտադրության մասին, և միաժամանակ հակամարտության՝ Արևմուտքի կողմից ներկայացվող ինչ-որ «համապարփակ լուծման» նախապատվության մասին։

«Բաքվի հետ խաղաղության պայմանագիր մշակելիս 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին ապավինելու՝ Երևանի համաձայնությունը, որն ամրագրված էր 2022-ի հոկտեմբերին Պրահայում կայացած գագաթնաժողովից հետո հրապարակված հայտարարության մեջ, արմատապես փոխեց բանակցային գործընթացի տրամաբանությունը։ Ալմա Աթայի հռչակագիրը հաստատեց Խորհրդային Միության հանրապետությունների միջև գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը։ Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը մտնում էր Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ։ Իհարկե, այս հանգամանքը շատ դժվար է անտեսել Բաքվի և Երևանի խաղաղ գործընթացում»,- նշել է Զախարովան, ըստ էության հաստատելով ավելի վաղ Պրահայի հանդիպման վերաբերյալ Լավրովի հայտնած դիրքորոշումը։

Սրանից կարելի է ենթադրել, որ ռուսական առաջարկների այն տարբերակը, որը քննարկվում էր մինչ Պրահայի քառակողմ հանդիպումը, այլևս չկա, և ռուսական կողմն այլևս մեկնակետ է համարում Պրահայի պայմանավորվածությունները, որոնց դեպքում ՌԴ-ն ավելի հեշտ կպայմանավորվի Ադրբեջանի հետ։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ հայ-ռուսական փոխադարձ դիվանագիտական հռետորաբանությունը երբեք նման լարված ու սուր չի եղել, ինչը հասունացավ վերջին շրջանում։

Ըստ նրա, կարելի է հասկանալ, որ Երևանն ունի դժգոհություններ, մտահոգություններ Ռուսաստանից, որը նրա դաշնակիցն է համարվում, սակայն Ռուսաստանն իր հերթին այս փուլում գործում է իր հնարավորությունների սահմաններում։

«Ավելին, կարծում եմ՝ Ռուսաստանում կրկին այս փուլում հարմարվել են այն իրողությունների հետ, որ դաշնակից երկրներից կարող են հնչել տհաճ հայտարարություններ, և ռուսական դիվանագիտությունը գործում է ճգնաժամային պայմաններում։ Այլ հարց է, թե ինչպես են սա ընկալում Ռուսաստանի գործընկեր երկրները և ինչպիսի ակնկալիքներ ունեն, որքանով են այդ ակնկալիքները հիմնված հստակ հաշվարկի ու վերլուծության վրա։

Բացի այդ, ամենակարևոր հանգամանքն այն է, թե եթե չկա Ռուսաստանը, եթե ՌԴ-ն իր պարտավորությունները չի կատարում պատշաճ, ապա ո՞վ, ո՞ր երկիրն է այն կատարելու ավելի լավ։ Ես չեմ տեսնում, որ Արևմուտքը պատրաստ է նման դերի, ամենևին։ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը բավարարո՞ւմ է Երևանին, ի՞նչ հարց է այն լուծում։

Եթե Հայաստանն ունի այդ այլընտրանքները, ապա դա այլ խոսակցություն է, բայց ես խիստ կասկածում եմ։ Եթե դա այդպես է, ինչո՞ւ հայկական կողմը չցանկացավ բանակցությունները շարունակել Արևմուտքի հովանու ներքո, իսկ ներկայումս կողմ է ռուսական առաջարկներին, բայց զուգահեռաբար մերժում է ՀԱՊԿ զորավարժությունները և ռուսական ներկայությունը համարում սպառնալիք։ ՌԴ ԱԳՆ դիրքորոշումը, որ հայտարարությունները հակասական ու անհասկանալի են, արտացոլում է իրականությունը»,- ասաց Լուկիանովը։

Ըստ նրա, չի բացառվում նաև, որ Հայաստանին այլընտրանքներ պետք չեն, քանի որ ակնհայտ է, որ այդ այլընտրանքը չկա։

«Ակնհայտ է, որ ռուս խաղաղապահներին փոխարինելու չեն գալու բազմազգ խաղաղապահներ, Արևմուտքը չի ցանկանում հավելյալ ռեսուրս տրամադրել և հույս ունի, որ կողմերը կգան համաձայնության, իսկ ռուս խաղաղապահները և ռուսական ներկայությունը ռեգիոնում պարզապես չի լինի։ Ակնհայտ է նաև, որ Երևանի ու Բաքվի՝ Ռուսաստանի նկատմամբ ներկայիս դիրքավորումը պայմանավորված է ՌԴ աշխարհաքաղաքական իրավիճակով, որը, սակայն, անորոշ է։ Բայց աշխարհաքաղաքական վեկտորի ընտրությունն ազատ ընտրություն է, ինչպես տեսնում ենք՝ Ռուսաստանը դրան նորմալ է վերաբերվելու, իր ռեգիոնալ շահերը հարմարեցնելով այդ իրողություններին։ Այնուամենայնիվ Ռուսաստանի ազդեցության գոտիները որոշում են ոչ միայն կողմերը, այլև ռեգիոնալ խաղացողները, ինչպիսին Թուրքիան ու Իրանն են։ Եվ այստեղ միայն Երևանի կամքից ու որոշումներից քիչ բան է կախված, հատկապես, եթե Ադրբեջանը շարունակի աշխատել ռուսական կողմի հետ։ Իրավիճակը ողջ աշխարհում փխրուն է, և փոքր ու խնդիր ունեցող երկրները պետք է շատ ավելի զգույշ գործեն սպառնալիքները չշատացնելու համար, իսկ սպառնալիքներ Հայաստանի համար կան։ Հայ-ռուսական հարաբերությունները պատմական առումով եղել են զսպող գործոն այդ սպառնալիքների տեսանկյունից»,- ասաց նա։