Լապշինի գործ. ադրբեջանական լրատվամիջոցների համար նորմալ է դարձել սեփական հրապարակումները հերքելը
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործը հերթական անգամ ցույց տվեց, որ ադրեջանական լրատվամիջոցների հրապարակումների հիմնական մասը հիմնված է կա՛մ չստուգված տվյալների, կա՛մ բացահայտ ենթադրությունների վրա:
Այսպես, haqqin.az-ը, վկայակոչելով Regnum գործակալությունը, հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Ուկրաինան, իբր, հրաժարվել է պատասխանել Ադրբեջանի հայցին եւ արտահանձնել Լապշինին: Դրանում անմիջապես մեղադրել են Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովին, ավելի ճիշտ՝ նրա հայկական ծագումը:
Ջանք չթափելով լուրի հավաստիությունը ճշտելու համար, գործակալությունը սկսել է թվարկել հայկական ծագմամբ նախարարության աշխատակիցների սխալները:
Երբ լրատվամիջոցները, ի վերջո, դիմել են Ադրբեջանի գլխավոր դատախազություն, պարզվել է, որ այն Ուկրաինային չի դիմել: Դատախազության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովի խոսքով՝ «Գլխավոր դատախազությունն Ուկրաինայի գործընկերներին դիմելու շարժառիթներ չունի, քանի որ բլոգերի որոնումներով Ինտերպոլն էր զբաղվում: Գերատեսչությունը դիմել է Բելառուսի գլխավոր դատախազություն՝ Լապշինի արտահանձնելու համար»:
Նշենք, սակայն, որ պնդումները, թե բլոգերին որոնել են Ինտերպոլի միջոցով, հակասում է Բելառուսի կառույցի ներկայացուցչի հայտարարությանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը