Փաշինյանի աջակիցը տուրիստական այցեր է կազմակերպում Ադրբեջան.
Politik.am-ը գրում է.
«Պարզվում է Հայաստանում կա տուրիստական ընկերություն, որը առաջարկում է այցելություն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։ Արարա ընկերությունը առաջարկում է 17 օրյա հանգիստ Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երթուղով։
Հետաքրքիր է, թե ինչպե՞ս է հայկական ընկերությունը կարողանում ապահովել Ադրբեջան այցելող զբոսաշրջիկների հանգիստն ու անվտանգությունը, այն պարագայում, երբ Ադրբեջան այցելող անգամ հայկական ազգանուն ունեցող օտարերկրյա քաղաքացիներն են խնդիրներ ունենում։ Ինչպե՞ս է հայկական ընկերությունը կարողանում նման փաթեթ առաջարկել։ Չի կարող Ադրբեջանի տարածքում հայկական ընկերություն գործել, առանց այդ երկրի հատուկ ծառայությունների թույլտվության։ Սրանք հարցեր են, որոնք դեռևս անպատախան են։
Առավել հետաքրքիր է, այն որ տուրիստական ընկերությունը ըստ մեր ունեցած տեղեկությունների պատկանում է Նիկոլ Փաշինյանի աջակից Բորիս Սահակյանին։ Նա ըստ իր ֆեյսբուքյան հրապարակումների նաև պետական տենդերների է մասնակցում։ Մենք փորձեցիքնք կապ հաստատել գործարարի հետ, որպեսզի հասկանանք, թե ինչպես է ստացվել, որ Հայաստանի իշխանությունների աջակցությունն է վայելում և Ադրբեջանում էլ կարողանում է գործունեություն ծավալել, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին»։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը