Սաակաշվիլին հայտարարել է, որ Յուշչենկոն 2007-ին օգնել է Վրաստանին գնել «Բուկ» զենիթահրթիռային համակարգը ցածր գնով
«Բուկ» զենիթահրթիռային համալիրները, որոնք Վրաստանը գնել է 2007 թվականին, ձեռք են բերվել «նվազագույն գնով»։ Դրան օգնել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին։
«Նախագահ Յուշչենկոյի օգնությամբ մենք դրանք ժամանակին գնել ենք նվազագույն գնով»,-ասվում է Facebook-ի նրա էջում տեղադրված հաղորդագրության մեջ։
Սաակաշվիլին նաեւ կարծիք է հայտնել, որ Թբիլիսին «ամաչում է Ուկրաինային մերժել «Բուկ» համակարգը հանձնելու հարցում»։ Նա հավելել է, որ Յուշչենկոյի դեմ քրեական գործ է հարուցվել այդ զենիթահրթիռային համալիրների վաճառքի պատճառով։
Վրաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել է, որ երկիրը Կիեւին չի վերադարձնի «Բուկ» զենիթահրթիռային համալիրները, քանի որ դրանք ձեռք է բերել ոչ անվճար։
Նախօրեին Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը հայտարարել է, որ Ուկրաինան հարցում է ուղարկել Վրաստանին «Բուկ» զենիթահրթիռային համալիրները վերադարձնելու մասին, որոնք փոխանցվել են 2008 թվականին ռազմական գործողությունների ընթացքում:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը