Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Աշխարհ

Մեծահարուստներ, ովքեր հրաժարվեցին ՌԴ քաղաքացիությունից

Ուկրաինայում Ռուսաստանի «հատուկ գործողության» սկսվելուց հետո Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվել են չորս օլիգարխ եւ Օլեգ Տինկովը, որը Forbes-ի 2022թ. ցուցակ չէր մտել՝ փետրվարի 24-ին կորցնելով իր միլիարդի հասնող կարողության մի մասը։ Այս գործարարների պատճառները տարբեր են, բայց մեծ մասին հաջողվել է բարեհունչ պատրվակ գտնել։

Հնգյակում առաջինը ֆինանսիստ Թիմուր Տուրլովն է։ Freedom հոլդինգի հիմնադիրը դարձել է Ղազախստանի քաղաքացի 2022թ. ամռանը, ինչին նախորդել է հրաժարումը ռուսական անձնագրից։ Նրան հաջորդել են «Տրոյկա Դիալոգի» նախկին ղեկավար Ռուբեն Վարդանյանը, տեխնոլոգիական սեկտորի ներդրող Յուրի Միլները, Revolut վճարային սերվիսի ստեղծող Նիկոլայ Ստորոնսկին ու նախկին բանկիր Օլեգ Տինկովը։

Գործարարների կարողությունը նշված է Forbes-ի 2022թ. ցուցակի համապատասխան։ Վարդանյանը եւ Տինկովը ցուցակ չեն մտել, նրանց կարողությունը գնահատվել է նոյեմբերի 5-ին։

Թիմուր Տուրլովը (կարողությունը՝ 2,4 մլրդ դոլար) 2022թ. հունիսի սկզբին տեղեկացրել է, որ Ղազախստանի անձնագիր է ստացել։ «Այստեղ ավելի ազատ եմ շնչում, եւ ես հավատում եմ, որ Ղազախստանը, իր խաղաղասեր եւ հյուրընկալ քաղաքականությամբ, կկարողանա կառուցել նոր, ավելի հարուստ, արդյունավետ, արդարացի պետություն»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում։ Ինչպես ավելի ուշ նշել է Տուրլովի ներկայացուցիչը, այլ պետությունների անձնագրերից հրաժարվելը պարտադիր պայման է Ղազախստանի աանձնագիր ստանալու համար։ Ուստի, միլիարդատերը ստիպված է եղել թե ՛Ռուսաստանի, թե՛ Սենտ Կիտսի եւ Նեւիսի քաղաքացիությունից հրաժարվելու փաստաթղթեր ներկայացնել։

«Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության հիմնադիր Ռուբեն Վարդանյանը (կարողությունը՝ 1,3 մլրդ դոլար) սեպտեմբերի սկզբին հայտարարել էր Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու եւ Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու մասին։ Իր տեղափոխումը Վարդանյանը բացատրել է տեղի բնակիչներին աջակցելու ցանկությամբ, որոնք գտնվում են ծանր հոգեբանական վիճակում»։ «Մենք պետք է ամեն բան անենք, որպեսզի Արցախը դառնա ուժեղ, անվտանգ, զարգացած եւ երջանիկ», այն դարձնել համաշխարհային կենտրոններից մեկն ու հայության կենտրոնը»,- ասել է նա։ 2021թ. հունիսին գործարարն ստացել է Հայաստանի անձնագիր։ Այլ պետությունների անձնագրերի բացակայությունը պարտադիր պայման է նրանց համար, որոնք հավակնում են որեւէ պաշտոնի երկրում։ Նոյեմբերին Վարդանյանը նշանակվել է Արցախի կառավարության ղեկավար։

DST Global ներդրումային ընկերության հիմնադիր Յուրի Միլները (կարողությունը՝ 7,3 մլրդ դոլար) ռուսական անձնագրից իր հրաժարումը պաշտոնապես չի նշել, բայց հրապարակայնորեն անհամաձայնություն է հայտնել Ռուսաստանի արտաքին քաղաքականության հետ կապված։ «Իմ ընտանքը եւ ես ընդմիշտ հեռացել ենք Ռուսաստանից 2014թ., Ղրիմի ռուսական անեքսիայից հետո։ Եվ այս ամառ մենք պաշտոնապես ավարտեցինք ռուսական քաղաքացիությունից պաշտոնական հրաժարումը»,- ասել է նա Թվիթերի իր բաժանորդներին։ Միլներն ունի իսրայելական անձնագիր, 2011-ից ապրում է ԱՄՆ-ում։

Revolut-ի հիմնադրի՝ Նիկոլայ Ստորոնսկու (կարողությունը՝ 7,1 մլրդ դոլար) ներկայացուցիչը հոկտեմբերի վերջին տեղեկացրել է, որ Ստորոնսկին «որոշ ժամանակ առաջ» հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։ Որոշման պատճառները պաշտոնապես չեն բացատրվել, բայց Forbes-ի հետ զրույցում Revolut-ի ներկայացուցիչը հիշեցրել է, որ «հատուկ գործողության» սկսվելուց հետո ընկերությունն օգնել է Ուկրաինայում իր աշխատակիցներին անցնել այլ երկրներ կամ տարածաշրջաններ, փակել է գրասենյակը Ռուսաստանում եւ օգնություն առաջարկել ռուս աշխատակիցներին ռելոկացիայի հարցում։

Ռուսական անձնագրից հրաժարվելուն նախորդել էր միլիարդատիրոջ հոր՝ «Գազպրոմ պրոմգազ» ԲԸ գլխավոր տնօրեն Նիկոլայ Ստորոնսկու դեմ Ուկրաինայի կողմից պատժամիջոցներ մտցնելը։ Revolut-ի ներկայացուցիչը Forbes-ի մեկնաբանությունում ընդգծել է, որ Ստորոնսկին հրաժարվել է ռուսական անձնագրից մինչեւ հոր դեմ պատժամիջոցներ մտցնելը։ Ստորոնսկի-կրտսերը Մեծ Բրիտանիայի անձնագիր ունի։

Tinkoff Group-ի հիմնադիր Օլեգ Տինկովը (կարողությունը՝ 0,86 մլրդ դոլար) տեղեկացրել է, որ հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից՝ համապատասխան փաստաթուղթը տեղադրելով Instagram-ի իր էջում։ Նա բացատրել է, որ դեմ է Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին եւ չի ցանկանում առնչվել տեղի ունեցողին, ինչպես նաեւ ռուս այլ գործարարների կոչ է արել հետեւել իր օրինակին։

Հաջորդ օրը նախկին բանկիրի գրառումը անհետացել է սոցցանցից։ Իր մեկնաբանությունում Տինկովը նշել է, որ գրառումը հանելու պատճառը տրոլների գրոհն էր։ Այժմ գործարարն ապրում է Կիպրոսի անձնագրով։