Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Քաղաքականություն

Մեր աչքի առաջ հերթական Հայոց ցեղասպանությունն է ծավալվում․ թուրք լրագրող

Ադրբեջանը շարունակում է իր քաղաքական, տնտեսական եւ, նախեւառաջ, ռազմական հարձակումները Արցախում ապրող հայ ժողովրդի վրա, գրում է թուրք լրագրող Ուզայ Բուլութը Providence ամսագրի իր հոդվածում։

«Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Լաչինի կարեւորագույն միջանցքը, որը միակ փրկօղակն է Արցախի Հանրապետության համար։ Սա Արցախի ճանապարհն է դեպի արտաքին աշխարհ։ Այս շրջափակումը նշանակում է, որ Արցախը ներկայումս զրկված է Լաչինի միջանցքով տարածաշրջան մատակարարվող սննդից, դեղորայքից եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքներից։ Ադրբեջանը դադարեցրել էր նաեւ գազի մատակարարումը Արցախ՝ այնտեղ ստեղծելով հերթական հումանիտար ճգնաժամը։ Սա այս տարվա ընթացքում գազի մատակարարման երրորդ դադարեցումն է։ Դեկտեմբերի 16-ին Արցախ գազամատակարարումը վերականգնվեց, սակայն ադրբեջանական շրջափակումը շարունակում է տարածաշրջանում բնակվող 120 հազար հայերին կտրել մնացած աշխարհից։

Այս ագրեսիայի գագաթնակետը 2020 թվականին Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական 44-օրյա պատերազմն էր, որի ընթացքում հայերի դեմ իրականացվեցին բազմաթիվ ռազմական հանցագործություններ։ Մահապատիժները, խոշտանգումները, անմարդկային վերաբերմունքը, ունեցվածքի լայնածավալ ոչնչացումը, ապօրինի տեղահանումը, պատանդ վերցնելը սովորական երեւույթ էին։ Պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժը միտումնավոր հարվածներ էր հասցնում խաղաղ բնակչությանը՝ գնդակոծելով Արցախի քաղաքներն ու գյուղերը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով աջակցում է հայերի դեմ Ադրբեջանի պատերազմին, բազմիցս հասկացրել են, որ իրենց նպատակը տարածաշրջանը հայ բնակչությունից էթնիկապես մաքրելն է։

2015 թվականի հունվարի 29-ին, օրինակ, Ալիեւը թվիթերում գրել էր. «Հայաստանը նույնիսկ գաղութ չէ, այն նույնիսկ արժանի չէ ծառա լինելու»։

2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո Ալիեւը նոյեմբերի 10-ին դիմել էր ադրբեջանցի ժողովրդին.

«Մենք նրան [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին] տեղը դրեցինք։ Մենք նրան դաս տվեցինք։ Մենք նրանց [հայերին] շների պես քշեցինք մեր հողերից։ Ես ասացի, որ մենք կհետապնդենք նրանց, մենք կհետապնդենք նրանց, ինչպես շների, եւ մենք հետապնդում էինք նրանց, ինչպես շների։ Նա [Փաշինյանը] հիմա վախից է ստորագրում այս փաստաթուղթը՝ իմանալով, որ մենք գալու ենք Աղդամ, Քելբաջար, Լաչին։ Մեզ ոչ ոք չի կարող կանգնեցնել. Բոլորը տեսնում են մեր ուժը, բոլորը գիտեն, թե ինչ է ներկայացնում մեր երկաթե բռունցքը... Մենք ասացինք, որ թշնամուն կքշենք մեր հողերից։ Մենք հետաքրքրված չենք որեւէ բանակցություններով»։

2021 թվականի ապրիլին Ալիեւը Բաքվում բացեց «Ռազմական ավարների այգի»՝ ցուցադրելով հայ զինվորների սաղավարտներն ու ծաղրական մանեկենները՝ հրապարակայնորեն նվաստացնելով հայ զոհերին եւ ռազմագերիներին։ Ալիեւը հպարտորեն անցավ այգում ներկայացված զոհված հայ զինվորների սաղավարտների պատկերասրահով։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակեց հատուկ հրապարակային զեկույց՝ «Բաքվում բացվել է զոհված հայ զինվորների եւ շղթայված ռազմագերիների զվարճանքների այգի. մարդկային տառապանքի եւ ռասիզմի պրոպագանդայի թանգարան»։ Ըստ զեկույցի՝ «Այգին ռասիզմի եւ դրա հետ կապված բռնության բացահայտ դրսեւորում է, որը լուրջ վտանգ է ներկայացնում հայ ռազմագերիների համար։ Ադրբեջանի իշխանությունները, բնականաբար, գիտեն, որ այս ցուցադրումը ցավ ու տառապանք կպատճառի անհայտ կորածների եւ գերիների ընտանիքներին, ինչպես նաեւ ողջ հայ հասարակությանը։

Այգու բացման ժամանակ Ալիեւը հայտարարել էր. «Հայը բարբարոս է, ով գերեզմաններ է փորում եւ մեռելներից ոսկե ատամներ է հանում»։

Նա հավելել էր. «Մենք շարունակելու ենք վտարել այդ (հայ) ստախոսներին։ Նրանք հիմա տեսնում են, թե ով ով է։ Նրանք տեսնում են, որ մենք իրենց դաս ենք տվել, որը երբեք չեն մոռանա։ (…) Նրանք ոչ խիղճ ունեն, ոչ բարոյականություն։ Նրանք նույնիսկ խելք չունեն»:

«Երեւանը [Հայաստանի մայրաքաղաքը] մեր պատմական հողն է։ Մենք՝ ադրբեջանցիներս, կվերադառնանք այդ պատմական հողերին։ Սա մեր քաղաքական ու ռազմավարական նպատակն է, որին աստիճանաբար հասնելու ենք»։ «Հայաստանը որպես երկիր ոչ մի արժեք չունի։ Փաստացի դա գաղութ է, դրսից վերահսկվող ֆորպոստ, տարածք, որն արհեստականորեն ստեղծվել է հնագույն ադրբեջանական հողերի վրա»։

Թուրքիայի նախագահ Էրդողանը հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո նույնպես հայտարարել էր Արցախի դեմ պատերազմի հավակնությունների մասին։

Արցախի նկատմամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ «ռազմական հաղթանակին նվիրված Բաքվի «հաղթական շքերթում» Էրդողանը հանդես էր եկել ելույթով, որտեղ գովաբանել էր 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Էնվեր փաշային, որը խլել է շուրջ 1,5 միլիոն հայերի կյանք։

Իրենց գործողություններով ու հայտարարություններով եւ՛ Ալիեւը, եւ՛ Էրդողանը հայտարարում են, որ ձգտում են հերթական հարձակումն իրականացնել հայ ժողովրդի նկատմամբ։ Մեր աչքի առաջ եւս մեկ Հայոց ցեղասպանություն է ծավալվում. ի՞նչ ենք մենք անում դա կանխելու համար»: