ՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի հարցում առաջընթացի բացակայության կապակցությամբ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքով երթեւեկության վերականգնման հարցում առաջընթացի բացակայության կապակցությամբ։ «Մենք մտահոգություն ենք հայտնում Լաչինի միջանցքի լիարժեք գործունեության վերականգնման հարցում առաջընթացի բացակայության կապակցությամբ՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գերատեսչության կայքում հրապարակված մեկնաբանության մեջ։
Ռուսական կողմը, մասնավորապես՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ղեկավարությունը, շարունակում է հետեւողական քայլեր ձեռնարկել իրավիճակի կարգավորման համար։
Ինչպես նշվում է մեկնաբանությունում, հենց ռուս խաղաղապահները առանցքային ներդրում ունեն իրենց տեղակայման տարածքում անվտանգության ապահովման գործում, ինչ մասին այս տարի Սոչիում հոկտեմբերի 31-ին կայացած գագաթաժողովում նշել են Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները։
«Մեր խաղաղապահների դեմ ցանկացած հրապարակային հարձակում եւ սադրանք մենք համարում ենք անընդունելի եւ կանխամտածված գործողություններ, որոնք շոշափելի վնաս են հասցնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- ասվում է հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կոչ է արել Երեւանին եւ Բաքվին անշեղորեն հետեւել Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթներին։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ Լաչինի միջանցքը պետք է օգտագործվի միայն տվյալ փաստաթղթում նշված նպատակների համար։ «Հուսով ենք, որ կողմերը համաձայնության կգան տարածաշրջանում հանքավայրերի շահագործման հետ կապված հարցում»,- ասվում է մեկնաբանության մեջ։
Ընդգծվում է նաեւ, որ ՌԴ ԱԳՆ-ն հանդես է գալիս ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի ամբողջ համալիրի համապարփակ իրականացման օգտին՝ ուղղված տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը եւ երկու երկրների հասարակական գործիչների եւ փորձագետների ու խորհրդարանականների միջեւ հարաբերությունների հաստատմանը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը