Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Աշխարհ

2022-ի արդյունքները. 100 միլիոն տեղահանվածներ՝ «ռեկորդ, որը երբեք չպետք է սահմանվեր»

2022-ին իրենց տները ստիպված է եղել լքել 100 մլն մարդ։ ՄԱԿ-ը շարունակել է օգնել կարիքավորներին տարբեր միջոցներով եւ հասնել ավելի օրինական եւ անվտանգ միգրացիայի։ ՄԱԿ փախստականների գործակալությունը մայիսին հայտարարել էր 100 մլն թվի մասին։ Այդ մարդկանց մեջ են մտնում այն անձինք, որոնք փրկվել են հակամարտություններից, բռնությունից, մարդու իրավունքների խախտումներից եւ հետապնդումներից, գրել է Modern Diplomacy-ն։

Այս թիվը 2021թ. 90 միլիոն էր։ Բռնության բռնկումները կամ ձգձգվող հակամարտությունները եղել են միգրացիայի կարեւոր գործոններն աշխարհի շատ մասերում, ներառյալ Ուկրաինան, Եթովպիան, Բուրկինա Ֆասոն, Սիրիան եւ Մյանման։

Հազարավոր միգրանտներ Եվրոպան նախընտրել են որպես հանգրվանելու վայր՝ իրենց կյանքը հանձնելով մարդկանց վաճառքով զբաղվողներին եւ վտանգավոր ճամփորդությունների մեկնելով Միջերկրական ծովով։

Չափից ավելի հաճախ այդ ճամփորդություններն ավարտվել են ողբերգությամբ։

Միգրանտների համար պայմանների վատթարացումը Եմենում

Անցել է արդեն ավելի քան յոթ տարի այն ժամանակվանից, երբ Եմենում սկսվել է երկարատեւ հակամարտությունը Սաուդյան Արաբիայի գլխավորած հակակառավարական կոալիցիայի եւ ապստամբ հուսիների միջեւ՝ իրենց դաշնակիցների հետ միասին։ Դա խորացրել է հումանիտար աղետը եւ ավելի քան 4,3 մլն մարդու ստիպել հեռանալ իրենց տներից։

Մայիսին ՄԱԿ Միգրացիայի գործակալությունը եւ Եվրամիության հումանիտար օգնության թեւը (ECHO) հայտարարել էին, որ փորձում են բավարարել ավելի քան 325 000 տեղահանվածների պահանջմունքները։

Չնայած Եմենի ահավոր իրավիճակին՝ այն տարանցման կետ է մնում Աֆրիկյան եղջյուրի երկրներից հեռացողների համար։

Տեղ հասնելուն պես նրանք բախվում են վտանգների, շատերը մեկնում են հյուսիս, Պարսից ծոցի երկրներ՝ աշխատանք որոնելու։

Սիրիա անվտանգ վերադառնալու շանսերը քիչ են

Սիրիայում պատերազմն ահա արդեն 11 տարի խաթարել է մարդկանց կյանքը. Սիրիայում ծնված մոտ հինգ մլն երեխա դեռ երբեք չի իմացել, թե ինչ է խաղաղությունը։

Ավելի քան 80 000 սիրիացիներ իրենց տունն են համարում Հորդանանի Զաաթարի հսկայական ճամբարը. նրանցից շատերը, գուցե, տեսանելի ապագայում այդպես էլ մնան իրենց երկրի սահմաններից դուրս։

«Վերադառնալու հեռանկարներն առայժմ հուսադրող չեն»,- հուլիսին ասել է ՄԱԿ տեղահանվածների գործակալության ներկայացուցիչ Դոմինիկ Բարչը Հորդանանի մայրաքաղաք Ամմանում։ «Մենք Սիրիայում չենք տեսնում այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեին նրանց վերադառնալուն»։

Հորդանանում մոտ 675 000 գրանցված փախստական կա Սիրիայից, եւ նրանց մեծ մասն ապրում է քաղաքներում եւ գյուղերում, տեղի համայնքների հետ. միայն 17 տոկոսն է ապրում փախստականների երկու հիմնական ճամբարներում՝ Զաաթարիում եւ Ազրաքում։

Ռոհինջաները շարունակում են փախչել Մյանմայից

Ավելի քան հինգ տարի առաջ հարյուր հազարավոր ռոհինջաներ հեռացան Մյանմայի իրենց տներից՝ զինվորականների հետապնդումներից հետո։ Մոտ մեկ միլիոն մարդ ապրում է հարեւան Բանգլադեշի սահմանին գտնվող Կոկս-Բազար հսկայական ճամբարում։

Այս տարի ռոհինջաները շարունակել են հեռանալ Մյանմայից, նրանցից շատերը փորձել են հատել Անդամանյան ծովը, որն աշխարհի ամենամահաբեր ջրային անցումներից մեկն է։

Երբ ավելի քան տասներկու միգրանտներ, ներառյալ երեխաներ, ըստ տեղեկությունների, մայիսին զոհվել էին ծովում, Մյանմայի ափերի մոտ, ՄԱԿ Ասիայում եւ Խաղաղ օվկիանոսում փախստականների գործակալության տնօրեն Ինդրիկա Ռաթվաթեն ասել էր, որ ողբերգությունն ի ցույց է դրել այն հուսահատությունը, որ զգում են ռոհինջաները, որոնք դեռեւս գտնվում են երկրում։

«Երկակի չափորոշիչ» ուկրաինացի փախստականների հանդեպ

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից 10 ամիս անց, որն սկսվել է փետրվարի 24-ին եւ, հավանաբար, կշարունակվի 2023-ին, ՄԱԿ փախստականների գործակալության տվյալները ցույց են տալիս, որ դեկտեմբերին Եվրոպայում գրանցվել է ավելի քան 7,8 մլն ուկրաինացի փախստական։

Ֆիլիպո Գրանդին գովել է եվրոպական երկրներին ուկրաինացիներին ընդունելու իրենց պատրաստակամության համար, որոնց մեծ մասը ապաստան է փնտրել հարեւան երկրներում։

«Հուսահատ վիճակ» եթովպական ճամբարներում

Եթովպիայում միլիոնավոր մարդիկ համարվում են տեղահանվածներ Թիգրայ շրջանում զինված հակամարտության պատճառով։ Հակամարտությունն սկսվել է 2020թ. նոյեմբերի 3-ին եթովպական ազգային ուժերի, Էրիթրեայի զորքերի, ամխարի ուժերի եւ այլ աշխարհազորայինների՝ մի կողմից, եւ Թիգրայի ժողովրդա-ազատագրական ճակատին հավատարիմ ուժերի միջեւ՝ մյուս կողմից։

Դեռեւս հունվարին ՄԱԿ փախստականների գործակալությունը նախազգուշացրել էր այն մասին, որ պայմանների վատթարացման պատճառով փախստականները տարածաշրջանում դժվարությամբ են բավականաչափ ուտելիք, դեղեր եւ մաքուր ջուր ստանում եւ կարող են մահանալ, եթե իրավիճակը չբարելավվի։

Փախստականները նաեւ հայտնվել են ուղիղ հարձակման վտանգի առջեւ. օրինակ, փետրվարին հազարավոր էրիթրեացիներ ստիպված են եղել փախչել Աֆարի շրջանի ճամբարներ այն բանից հետո, երբ այնտեղ են ներխուժել զինած մարդիկ, որոնք հափշտակել են գույք եւ սպանել բնակիչներին։

Օգոստոսին ՄԱԿ գործակալությունը դիմել է ավելի քան 750 000 մարդու շտապ ֆինանսավորելու կոչով, որոնք ապաստան են փնտրում Եթովպիայում։ Համաշխարհային պարենային ծրագիրը նախազգուշացրել է, որ առանց ֆինանսավովորման շատ փախստականներ ուտելու բան չեն ունենա։

Հազարավոր մարդիկ զոհվել են՝ փորձելով հասնել Եվրոպա նավակով

Մարդկանց թիվը, որոնք զոհվել են կամ անհետ կորել՝ փորձելով հասնել Եվրոպա նավակով, կրկնապատկվել է 2021-2022թթ. եւ գերազանցել 3 000 մարդը։ Այս մռայլ վիճակագրությունն ապրիլին հրապարակել է ՄԱԿ տեղահանվածերի գործակալությունը։

«Ծովով անցումների մեծ մասի ժամանակ նավակները գերբեռնված էին, եղանակային պայմանները՝ աննպաստ, փչովի նավակներից շատերը շրջվել կամ ծակվել են, ինչը հանգեցրել է մարդկանց մահվան»,- լրագրողներին ասել է ՄԱԿ տեղահանվածների գործակալության ներկայացուցիչ Շաբիա Մանտուն Ժնեւում, լրագրողների համար կազմակերպված ճեպազրույցում։

Դա, սակայն, հետ չի պահել շատերին, եւ նրանք դիմել են այդ վտանգին՝ փորձելով անցնել ծովը։

Լուսավոր ապագայի հո՞ւյս

Ողբերգությունների եւ դժվարությունների շարքում, որոնց բախվում են շատերը, եղել է գոնե մեկ լույսի շող, որի մասին տեղեկացվել է դեկտեմբերին։

ՄԱԿ տեղահանվածների գործակալությունը հայտարարել է, որ ամբողջ աշխարհի կառավարությունները պարտավորվել են մոտ 1,13 մլրդ դոլար հատկացնել, ինչը ռեկորդային գումար է, մարդկանց փրկության օղակով ապահովելու համար, որոնք տեղահանվել են պատերազմի, բռնության եւ մարդու իրավունքների խախտումների հետեւանքով։