Պետք է ազնիվ լինենք մեր ժողովրդի առջեւ, ազնիվ ասենք մեր որոշումը եւ փորձենք իրականացնել. Ռուբեն Վարդանյան
Սա պատմական իրավիճակներից մեկն է, որը մենք չենք զգում ու չենք արձագանքում այն ուժով, որ մենք պետք է անեինք: Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք դժգոհություններ ունի ՀՀ իշխանությունների գործադրած ջանքերից ստեղծված իրավիճակում:
«Իմ կողմից անհանգստությունը կամ դժգոհության ինչ-որ էմոցիան գալիս է նրանից, որ զգացողությունը, որ սա ոչ թե Արցախի խնդիրն է, ոչ թե Արցախում ապրող մարդկանց ինչ-որ դժվարությունների հետ կապված արձագանք պետք է արվի, այլ ամբողջ հայության ամենակարեւոր, պատմական իրավիճակներից մեկն է, որը մենք չենք զգում ու չենք արձագանքում այն ուժով, որ մենք պետք է անեինք: Որովհետեւ զգաստությունը, այդ զգացողությունը, որ սա պատմական կարեւոր կարող է մեր սխալը լինի, եթե մենք այսպես հանգիստ, կամ ոչ հանգիստ, բայց մինչեւ վերջ չպայքարելով, կամ ավելի ճիշտ 100 տոկոսով չենք պայքարում Արցախի համար: Դա չի նշանակում, որ 0 է, ուղղակի 100 տոկոս մենք չենք զգում այդ կարեւորությունը` ինչ է կատարվում Արցախում եւ ինչու է Արցախի ապագան ազդելու եւ Հայաստանի, եւ հայկական աշխարհի վրա: Մի մասի մոտ անտարբերություն կա, բայց ես կրկին ուզում եմ նշեմ, որ Արցախը համահայկական խնդիր է, եթե մենք կորցնենք Արցախը, մենք կկորցնենք մեր ամենակարեւոր արմատներից մեկը, որը շատ կարեւոր է»,- ասաց նա:
Անդրադառնալով իր հասցեին Ադրբեջանի ԱԳ նախարարի քննադատությանը, որ իբր ինքը չի թողնում արցախցիները «վերաինտեգրվեն» Ադրբեջանին, պետնախարարը ասաց, որ ինքը այս կապակցությամբ ուրիշ տեսակետ ունի եւ արցախցիները պետք է բոլորը միասին որոշեն, որ պայքարում են եւ պայքարեն:
«Պետք է ազնիվ լինենք մեր ժողովրդի առջեւ, ազնիվ ասենք մեր որոշումը եւ փորձենք իրականացնել, որովհետեւ այդ կիսասուտը, կիսաճիշտը, կիսախոսքը բերում է ամենածանր բանին, որ մարդիկ կորցնում են իրենց հավատը դեպի ղեկավարություն, դեպի առաջնորդները: Որոշումները պետք է հստակ լինեն եւ պետք է իրականացվեն եւ մարդիկ պետք է վստահ լինեն, որ այդ որոշումների տակ չկան 2-րդ, 3-րդ շերտ, եւ իրենց անձնական խնդիրները չեն լուծում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ արդեն 18 օր ադրբեջանցի այսպես կոչված բնապահպանները փակ են պահում Բերձորի միջանցքը` լիակատար շրջափակման մեջ թողնելով Արցախի Հանրապետությունը: Արցախում բնակվող 120 հազար քաղաքացիներ, այդ թվում 30 հազար երեխաներ հայտնվել են հումանիտար ճգնաժամի շեմին:

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո