Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Մամուլ

«Հայերը մեր թշնամիներն են, և երեխաները պետք է իմանան դա». ինչպես է պատերազմից հետո «հաղթանակի պաշտամունքը» անդրադառնում ադրբեջանցի դպրոցականների վրա. BBC

 

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանում «զոհի մարտական պաշտամունքը» փոխարինվել է «հաղթանակի մարտական պաշտամունքով»։ «Հայրենիքին՝ ծառայություն, ժողովրդին՝ հավատարմություն, թշնամուն՝ ատելություն, ատելություն, ատելություն». ահա կարգախոսներից մեկը, որն ադրբեջանցի երեխաներին սովորեցնում են տեղի որոշ դպրոցներում, գրում է BBC-ն՝ փորձելով ցույց տալ, թե ինչպես է «հաղթանակի պաշտամունքը» անդրադառնում ադրբեջանցի դպրոցականների վրա:

Ադրբեջանում երեխաներին պարտադրված հայրենասիրական «գործունեությունը» ցույց է տալիս, թե հարևան ժողովուրդները որքան հեռու են, չնայած ռազմական գործողությունների ֆորմալ ավարտին, հաշտության կնքումից, նկատում է աղբյուրը։

BBC-ն նշում է, որ 44-օրյա պատերազմում հաղթանկից հետո Արդրբեջանը պատել է էյֆորիան. որոշ դպրոցներում ու մանկապարտեզներում այս էյֆորիան սկսել է ձեռք բերել այլատյաց քարոզչության հատկանիշներ։

Նախկինում դպրոցականները նկարում էին պատերազմում մահացածներին, իսկ այժմ՝ «Բայրաքթարներ»

Վերջին ամիսներին սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում են հայրենասիրական «միջոցառումների» ժամանակ ադրբեջանցի երեխաների տեսանյութերը։ Մեկում մի քանի շարքով շարված դպրոցականները ձեռքերը բարձրացնում են՝ բացականչելով «ուռա՜», երբ ուսուցիչները թվարկում են պատերազմում զոհված նախկին աշակերտների անունները:

Մեկ այլ տեսանյութում կամուֆլյաժ հագած մանկապարտեզի տղաները հենակներով և վիրակապած ոտքերով, ձեռքերով մտնում են դահլիճ: Տեղական ալիքներից մեկի հեռուստատեսային ռեպորտաժում դպրոցական միջոցառմանը մասնակցող երեխաները բղավում են «Հայրենիքին՝ ծառայություն, ժողովրդին՝ հավատարմություն, թշնամուն՝ ատելություն, ատելություն, ատելություն»:

Ինչպես նշում է BBC-ն, Ադրբեջանում «հայամետ» բառն փաստացի հայհոյանք է, իսկ հայկական արմատները՝ կոմպրոմատ։ Տեղական հեռուստաալիքի հաղորդավարը մեկ այլ վիրուսային տեսահոլովակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին անվանում է «հայամետ»:

«Ամենագլխավորը, որ պատերազմից հետո դպրոցում փոխվել է «միջոցառումներն» են»: Մենք բոլորով դժբախտ զոհեր ենք եղել, բայց հիմա բոլորս միասին հերոսներ ենք։ Եթե նախկինում աշակերտները նկարում էին Ղարաբաղում հայերի ձեռքից զոհված երեխաներին, ապա այժմ նկարում են զինվորներ և «Բայրաքթարներ»,- պատմել է դպրոցի ուսուցիչ Ֆիքրեթը (անունը փոփոխված է):

Նա ասում է, որ այս տեսարանից իրեն «պատում է հուսահատությունը»:

Ադրբեջանական դպրոցներում խորհրդային ժամանակներից ի վեր առաջին անգամ 2013-ին ներդրվել են հայրենասիրության դասերը, իսկ 2021-ի սկզբին համապատասխան նախարարությունը հայտարարել է, որ հայրենասիրական դաստիարակությունը պետք է դառնա կրթության առաջնահերթություն, և որ դրա մի մասը պետք է դառնա Ղարաբաղյան պատերազմի ուսումնասիրությունը։

«Մեզ հանձնարարվել է, որ ուսուցիչները երեխաներին ասեն, որ հաղթանակի մասին շարադրություններում պետք է ընդգծվի նախագահի (Իլհամ Ալիև) դերը և նրա շուրջ մարդկանց համախմբումը»,- ասում է Ֆիքրեթը։ Հրահանգները, ըստ նրա, գալիս են կա՛մ բանավոր՝ անձամբ տնօրենից, կա՛մ գրված են ուսուցրական չաթերում։

Ինչպես գրում է BBC-ն, որոշ ծնողներ նման պայմաններում գործում են իրենց հայեցողությամբ, և պարզապես թույլ չեն տալիս իրենց երեխաներին դպրոց գնալ ղարաբաղյան հակամարտության հետ կապված միջոցառումների անցկացման օրը:

Ըստ հոդվածի՝ Ադրբեջանի որոշ մանկապարտեզներում ընդունված է օրը սկսել ատելության մասին վանկարկումով։ Երեխաներն անգիր գիտեն այս կարգախոսները:

Սումգայիթի ճեմարանի գրականության ուսուցչուհի Եգյանա Սամադովան ասում է, որ «հայրենասիրության քարոզչության հետ կապված որոշ տեքստեր» ներառված են պարտադիր ծրագրում, իսկ մյուս աշխատանքները ընտրում են իրենք՝ երեխաները, օրինակ՝ կազմակերպում են կինոդիտումներ, հետո քննարկում դրանք:

Սամադովան ասում է, որ «հայրենասիրություն դաստիարակելու» վերաբերյալ նյութերում չի նշվում, թե կոնկրետ ով է թշնամին, և հավելում է, որ «ուսանողների մեջ ատելություն է սերմանվում ոչ թե թշնամու, այլ թշնամու դաժանության հանդեպ»։ Միևնույն ժամանակ, դպրոցական դասագրքերում պարունակվող որոշ տեքստեր հակասում են նրա խոսքերին։ Այսպես, վեցերորդ դասարանի գրականության դասագրքում «Արյունոտ մանուշակ» պատմվածքում երեխան այսպիսի երազ է տեսել.«Սիրանուշ մորաքույրը խեղդամահ արեց նրան տխուր դեմքով, Սուրեն քեռիի սուր դաշույնից արյուն էր կաթում: Այս արյունը նրա ճակատին էր, գլխին, բայց մեծ մասը թափվեց աչքերի վրա»:

Նույն վեցերորդ դասարանի ադրբեջաներենի դասագրքում կա «Փոքրիկ պատանդներ» պատմվածքը հետևյալ բառերով.«Կատաղած հայերը ժանգոտ տափակաբերան աքցանով կարդալ չուզողների լեզուներն էին պոկում, մերկացնում էին ու ստորացնում»։

Գրականության մեկ այլ դասագիրք՝ արդեն հինգերորդ դասարանի համար, պարունակում է «Գողը» պատմվածքը, որը պատմում է, որ հայերը տարիներ շարունակ ադրբեջանցիներից «գողացել են» (չակերտները՝ Tert.am) ամեն ինչ՝ երաժշտություն, խոհարարական բաղադրատոմսեր, գորգեր և վերջապես Ղարաբաղը, շարունակում է BBC-ն:

Լրատվամիջոցը հոդվածը պատրաստելիս Ադրբեջանի կրթության նախարարությանը խնդրել է մեկնաբանել ատելության կարգախոսները և վերը նշված օրինակները դպրոցական դասագրքերից: Գերատեսչությունում նշել են, որ դա համարում են ոչ թե այլատյացություն, այլ «գեղարվեստական օրինակներ, որոնք արտացոլում են միջազգային հանրության կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման ոլորտում տարվող պայքարը»։

Սումգայիթի բնական գիտությունների միջնակարգ դպրոցի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Ատրաբա Թաղիևան այս առնչությամբ նշել է, որ «կա մի թշնամի, և եթե թշնամու հանդեպ ատելություն չկա, երեխան չի կարող հայրենասեր մեծանալ»։

«Պետք է հաշվի առնել, որ հայերը մեզ հաղթել են պատմության ընթացքում... Հայերը մեր թշնամիներն են, և երեխաները պետք է իմանան դա»,- ասել է կինը։