Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Քաղաքականություն

Երևանի 2023թ. բյուջեով նախատեսված են նվազեցումներ մի շարք կարևոր ծրագրերի ֆինանսավորման մասով.

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2023թ. բյուջեն։

Հարկ է արձանագրել, որ՝

2023թ.-ի համար նախատեսված եկամուտների ամբողջական հավաքագրումը խնդրահարույց է։ 2018-2021թթ. ժամանակաշրջանի բոլոր տարիներին Երևան քաղաքի բյուջեի եկամուտների հավաքագրումը թերակատարվել է թե՛ հաստատված բյուջեի և թե՛ ճշտված պլանի մեծության համեմատ։ 2022թ. 9 ամիսների դինամիկայի պահպանման դեպքում սպասվում է, որ 2022-ը ևս բացառություն չի լինի։ Մինչդեռ, 2023թ.-ի բյուջեով նախատեսվում է, որ ընդհանուր եկամուտները 2022-ի ցուցանիշին գերազանցելու են 11.1%-ով։

Կապիտալ ծախսերի 10%-ով նվազեցումը վկայում է քաղաքային իշխանությունների՝ ծախսերը բարձր արդյունավետությամբ, ժամանակին և ամբողջ ծավալով կատարելու անընդունակության մասին։ Կապիտալ ծախսերի կրճատման կառուցվածքային ուսումնասիրությունը մտահոգությունների տեղիք է տալիս՝ որոշ կարևոր ուղղություններով կատարվող կապիտալ ծախսերն առավել մեծ չափով են կրճատվելու։ Հարկ է ընդգծել, որ 2018-2021թթ. այս ուղղությամբ ծախսերը զգալիորեն թերակատարվել են։ Ամենայն հավանականությամբ դրանք կթերակատարվեն նաև 2022թ.-ին, քանի որ 2022թ. բյուջեի կատարման 9 ամիսների հաշվետվության համաձայն երեք եռամսյակների ընթացքում կատարվել են այդ հաշվետվությունում ներկայացվող տարեկան ճշտված պլանով նախատեսված ցուցանիշի մեկ քառորդից քիչ կապիտալ ծախսեր:

Ըստ իրականացվող ծրագրերի` բյուջեի ծախսերի ուսումնասիրությունը մտահոգությունների տեղիք է տալիս. ինչպես 2022թ.-ի, այնպես էլ 2023-ի բյուջեով նվազեցումներ են նախատեսված քաղաքային զարգացմանն ուղղված մի շարք կարևոր ծրագրերի ֆինանսավորման մասով, այն դեպքում, երբ ֆինանսավորումը չնվազեցված (առանձին դեպքերում՝ նույնիսկ ավելացված) որոշ ծրագրերի նպատակահարմարությունը ներկա պայմաններում այնքան էլ արդարացված չէ, կամ դրանց իրականացումը կարող է պարունակել կոռուպցիոն ռիսկեր` վտանգելով բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործումը:

Բյուջեի պակասուրդի պլանավորվող մեծությունն իրատեսական չէ։ Չնայած Երևան քաղաքի 2018-2021թթ. ժամանակահատվածի բոլոր տարիների բյուջեներով պլանավորվել է պակասուրդ, այնուամենայնիվ, բոլոր այդ տարիներին դրանք փաստացի եղել են հավելուրդային: Դատելով 2022թ. առաջին 9 ամիսների բյուջեի կատարման հաշվետվությունից՝ կարելի է ակնկալել, որ 2022-ին ևս բյուջեն հավելուրդային կլինի (2022թ. բյուջեով նախապես ծրագրված էր 4.3 մլրդ դրամի պակասուրդ, որը հետագայում, համաձայն Երևան քաղաքի 2022-ի բյուջեի 9 ամիսների կատարման հաշվետվության, տարեկան ճշտված պլանով բարձրացվել էր մինչև 24.3 մլրդ դրամ, մինչդեռ առաջին 9 ամիսների արդյունքներով փաստացի ձևավորվել է 1.5 մլրդ դրամի հավելուրդ)։

Փաստերը վկայում են պլանավորման ոլորտում առկա լուրջ խնդիրների մասին։ Այսպես, օրինակ՝ 2022-ի 9 ամիսներին բյուջեի կատարման հաշվետվությունում (փաստաթղթի ստեղծման ամսաթիվը՝ 28.10.2022թ.) նշվում է, որ ըստ տարեկան ճշտված պլանի 2022թ. բյուջեով նախատեսվում են 106.5 մլրդ դրամի եկամուտներ, 130.8 մլրդ դրամի ծախսեր և 24.3 մլրդ դրամ պակասուրդ, իսկ արդեն համաձայն Երևանի քաղաքապետի 2023թ. բյուջետային ուղերձի (փաստաթղթի ստեղծման ամսաթիվը՝ 16.11.2022թ.) ստացվում է, որ 2022-ի ճշտված պլանով նախատեսվում են 91.4 մլրդ դրամի եկամուտներ և 98.8 մլրդ դրամի ծախսեր։ Ընդամենը մի քանի օրվա ընթացքում նման էական ճշտման արդյունքում տրամագծորեն փոխվում է 2023թ.-ի բյուջեի վերաբերյալ ընդհանուր գնահատականը` պլանավորված ցուցանիշների արժանահավատության մասով։ Քաղաքապետի ուղերձում նշվում է, որ 2023-ի բյուջեի եկամուտները 2022-ի ճշտված ցուցանիշին գերազանցում են 13.7 մլրդ դրամով։ Մինչդեռ, 2022թ. 9 ամիսներին բյուջեի կատարման հաշվետվությունում նշված ճշտված պլանի ցուցանիշների հետ համեմատելու դեպքում ստացվում է, որ Երևան քաղաքի 2023թ. բյուջեով և՛ եկամուտները, և՛ ծախսերը զիջում են 2022-ին (ընդ որում, ծախսերը զգալիորեն՝ 25.3 մլրդ դրամով կամ 19.3%-ով)։ Տարվա ընթացքում մի քանի անգամ սովորական գործելաոճ դարձած բյուջեի էական ճշտումներ կատարելուց հետո, միևնույն է, փաստացի ցուցանիշները հեռու են մնում պլանավորված ցուցանիշներից։