Հարավկորեացի զինվորականները ներողություն են խնդրել, որ չեն կարողացել խփել հյուսիսկորեական դրոնները
Հարավկորեացի զինվորականները ներողություն են խնդրել այն բանի համար, որ չեն կարողացել խփել հյուսիսկորեական դրոնները, տեղեկացրել է YTN հեռուստաալիքը։
«Երեկ հակառակորդի հինգ անօդաչու խախտել է Կորեայի Հանրապետության օդային տարածքը։ Մեր զինվորականները հայտնաբերել են դրանք, բայց չեն կարողացել խփել։ Ներողություն ենք խնդրում դրա համար»,- ասել է Կորեայի Հանրապետության Շտաբների պետերի կոմիտեի օպերատիվ շտաբի ղեկավար Կան Սին Չհոլը։
Կան Սին Չհոլը ավելացրել է, որ ՀՕՊ զորամասերում ռադիոլոկացիոն համակարգերի շահագործման ստուգում կիրականացվի։ Հյուսիսային Կորեայի դրոնները, Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության տվյալներով, շատ ցածր են թռել, ինչը դժվարացրել է դրանց հայտնաբերումը։
Դեկտեմբերի 26-ին Հյուսիսային Կորեայի անօդաչուները ներխուժել էին Հարավային Կորեայի օդային տարածք՝ 2017-ից ի վեր առաջին անգամ։ Ի պատասխան՝ երկիրը օդ էր բարձրացրել կործանիչներ Հյուսիսային Կորեայի անօդաչուները որսալու համար։ Հարավկորեացի զինվորականները թիրախները խփել չեն կարողացել։ Հյուսիսային Կորեայի հինգ անօդաչուներից մեկը , որը ներխուժել էր Հարավային Կորեայի օդային տարածք, կարող էր հասնել Սեուլում երկրի նախագահի նստավայրի շենքին եւ նկարահանումներ կատարել։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում