Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Մամուլ

Աջակցել հայկական ԶԼՄ-ներին Արցախում իրավիճակը լուսաբանելու գործում. հայտարարություն

Մեկ տասնյակ հայաստանյան ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ կոչ են անում Հայաստանի պատկան մարմիններից աջակցել հայաստանյան ԶԼՄ-ներին Արցախում իրավիճակը լուսաբանելու գործում:

Հայտարարությունում ասվում է. «Դեկտեմբերի 12-ից ի վեր, երբ Ադրբեջանը փակեց Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ստեղծվել է ոչ միայն հումանիտար խորը ճգնաժամ 120 հազար արցախցիների համար, այլ նաև անհնարին է դարձել հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքն այդ թեժ գոտում։ Վերջիններս զրկված են ազատ տեղաշարժվելու, իրադարձությունների կիզակետում իրավիճակին ծանոթանալու և խնդիրը լուսաբանելու հնարավորությունից։

Մասնավորապես՝ «Ազատություն» ռադիոկայանի, «Factor․am» և «Civilnet» լրատվական կայքերի, լրագրողների «Ասպարեզ» ակումբի, այլ ԶԼՄ-ների և մասնագիտացված կազմակերպությունների նկարահանող խմբերին չի հաջողվել հասնել Լաչինի շրջանի այն հատված, որտեղ ադրբեջանցիների մի մեծ խումբ, որոնց պաշտոնական Բաքուն ներկայացնում է որպես «բնապահպան-ակտիվիստներ», փակել են արցախցիների «կյանքի ճանապարհը»։ Երևանից դեպի իրադարձությունների վայր մեկնող լրագրողներին ու օպերատորներին կամ ՀՀ ոստիկանության ու ԱԱԾ աշխատակիցները թույլ չեն տվել Գորիսից այն կողմ անցնել, կամ, եթե հաջողվել է հաղթահարել այդ անհիմն արգելքը, նկարահանող խմբերը հասել են առավելագույնը մինչև Լիսագոր գյուղ, որտեղ արդեն ռուս խաղաղապահներն են արգելել շարունակել ճանապարհը։

Արդյունքում ինչպես հայաստանյան մեդիա լսարանը, այնպես էլ միջազգային հանրությունը հնարավորություն չունեն օբյեկտիվ տեղեկություններ ստանալ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Լաչինի միջանցքի փակված վայրում անարգել գործում են միայն ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք հաճախ, իրականացնելով պաշտոնական Բաքվի քարոզչությունը, իրենց հրապարակումներում խեղաթյուրում են ակնհայտ փաստերը և ստահոդ տեղեկատվությամբ առ այն, թե չեն խոչընդոտում Հայաստանի և Արցախի միջև հաղորդակցությանը, թյուրիմացության մեջ են գցում թե՛ սեփական հասարակությանը, թե՛ միջազգային հանրությանը։

Հաշվի առնելով այս տագնապալի իրավիճակը և արտահայտելով մեր խորը մտահոգությունն այդ կապակցությամբ, մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, պահանջում ենք․

ՀՀ կառավարությունից՝ անհապաղ բանակցություններ նախաձեռնել խաղաղապահ առաքելության հրամանատարության, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև ՌԴ պատասխանատու պետական կառույցների ղեկավարների հետ՝ հստակ կանոնակարգելու և դյուրացնելու համար հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցելությունները Լեռնային Ղարաբաղ։ Այս խնդիրն առաջացել է 44-օրյա պատերազմից հետո և հատկապես զգացնել է տալիս իրավիճակի սրացումների պայմաններում,

ԱԱԾ-ից և ՀՀ ոստիկանությունից՝ դադարեցնել անհիմն խոչընդոտումները և առավելագույնս աջակցել հայաստանյան ԶԼՄ-ներին Արցախում իրավիճակը լուսաբանելու գործում, քանզի դա բխում է նաև մեր պետական և ազգային շահերից,

Միջազգային կազմակերպություններից, հատկապես ՄԱԿ-ից, Եվրամիությունից և ԵԱՀԿ-ից՝ դիտորդական առաքելություններ ուղարկել հայ-ադրբեջանական շփման գոտի, այդ թվում նաև Լաչինի միջանցք՝ իրավիճակն օբյեկտիվորեն արձանագրելու և զեկույցի տեսքով այն ներկայացնելու լայն հանրությանը։

Մենք կոչ ենք անում նաև համաշխարհային առաջատար լրատվամիջոցներին Արցախյան հակամարտության գոտի գործուղել իրենց թղթակիցներին ու նկարահանող խմբերին, ակտիվորեն լուսաբանել Լաչինի միջանցքը փակելու հետևանքով առաջացած հումանիտար ծանր ճգնաժամը և դրանով իսկ կանխել ադրբեջանական քարոզչության ապատեղեկատվությունը միջազգային ասպարեզում։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ՖԵՄԻԴԱ» ՀԿ