Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի սրումը բարդացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման աշխատանքները. ՌԴ ԱԳՆ
Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի սրումը բարդացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման աշխատանքները։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Իհարկե, Լաչինի միջանցքի շուրջ ներկայիս սրման նման միջադեպերը չեն կարող չբարդացնել բանակցությունների նախապատմությունը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի շուրջ։ Ռուսական կողմը եռանդուն ջանքեր է գործադրում իրավիճակը տեղում կարգավորելու համար։ Մենք անհամբեր սպասում ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղիների վրա համատեղ աշխատանքի շուտափույթ վերսկսմանը»,-ասել է փոխնախարարը։
«Մենք կարծում ենք, որ այս դեպքում փաստաթղթի շուրջ համաձայնության ժամկետն այնքան էլ կարևոր չէ: Գլխավորն այն է, որ Բաքուն և Երևանը կարողանան հասնել փոխադարձ ընդունելի լուծման, որը կերաշխավորի կայուն և արդար խաղաղություն տարածաշրջանում»,-ասել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ ռուսական կողմը պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին այնպես, ինչպես դա արձանագրված է հոկտեմբերի 31-ին Սոչիի գագաթնաժողովի արդյունքներով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ։
Լաչինի միջանցքը Հայաստանն ու Արցախը կապող միակ ճանապարհն է։ Դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ, որնք ներկայացել են իրբ «բնապահպաններ», փակել են Լաչինի միջանցքը, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։
Աղբյուրը՝ tert.am

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են