Լիտվան 45 մլն եվրո արժողությամբ ամերիկյան կամիկաձե ԱԹՍ-ների գնման պայմանագիր է ստորագրել
Լիտվայի պաշտպանության նախարարությունը պայմանագիր է ստորագրել ամերիկյան Switchblade 600 անօդաչու թռչող սարքերի գնման շուրջ՝ դառնալով ՆԱՏՕ-ի առաջին եվրոպական անդամը, որը պատվիրել է այս կամիկաձե սարքերը, գրում է Defense news-ը։
«Այս մարտական անօդաչու թռչող սարքերը նոր վերաբաշխվող զենք են, որը Լիտվայի բանակին հնարավորություն կտա ոչնչացնել թշնամու տանկերը եւ այլ զրահատեխնիկա մինչեւ 40 կիլոմետր հեռավորության վրա: Մեր բանակը մինչ այժմ նման ներուժ չի ունեցել»,- ասվում է պաշտպանության նախարար Արվիդաս Անուսաուսկասի տարածած հայտարարության մեջ։
Գործարքի արժեքը կազմում է մոտ 45 միլիոն եվրո։
Ամերիկյան AeroVironment ընկերությունը արտադրում է կամիկաձե անօդաչու թռչող սարքեր, որոնք երբեմն կոչվում են «թափառող» զինամթերք: Դեռեւս պարզ չէ, թե որքան Switchblade 600 համակարգեր կստանա Լիտվան։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում