Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Քաղաքականություն

Եթե բանակցային գործընթացն առկախվի Արցախի ինքնորոշման մոտեցումներին համապատասխան, կունենանք դրական զարգացում. Մինասյան

Եթե այս իշխանությունը դրսեւորեր վարքագիծ, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման պայմաններում չեն կարող տեղի ունենալ բանակցություններ, մենք այսօրվան չէինք հասնի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանը հետաձգել է Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպումը՝ կապված Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հետ:

«Հիշում եք, իրենք մի ժամաակ ասում էին՝ քանի դեռ ադրբեջանական զորքը դուրս չի եկել Հայաստանի տարածքներից, մենք չենք կարող առաջ գնալ: Եթե իրենք այդ թեզը կարողանային պահել, եթե դա լիներ իրենց համոզմունքը, ապա ես կարծում եմ՝ այսօրվան չէինք հասնի: Բայց իրենք հետեւողականորեն անընդհատ զիջելով, անընդհատ գլուխները խոնարհելով, կեղծ խաղաղասիրության մասին խոսելով, բերել հասցրել են այնտեղ, որ Ադրբեջանը փաստացի իրականացնում է ցեղասպանությանն ուղղված գործողություն եւ ՀՀ իշխանությունը չի կարողանում դրան պատասխանել: Ակնհայտ է, որ բանակցային գործընթացի շարունակություն կամ վերականգնում կարող է տեղի ունենալ այն ձեւաչափի շրջանակում, որը ժամանակին 24-25 տարի եղել են որպես ԼՂ խնդրի կարգավորման բանաձեւը. Դա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից երաշխավորված երեք սկզբունքներն են: Հիմա այս երեք երկրների բացակայության պայմաններում ինչպե՞ս ես դու համարձակվում գնալ, բանակցել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ»,-ասաց նա:

Արծվիկ Մինասյանի խոսքով, Մինսկի խմբի համանախագահող երկրները պատասխանատու են այս վիճակի համար. «Նրանք պետք է ներգրավվեն: Առաջին պատասխանատուն անշուշտ, արցախահայության համար Հայաստանն է, որովհետեւ մենք ստանձնել ենք այդ հանձնառությունը, Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը Հայաստանի սրբագույն պարտականությունն է: Եթե ՀՀ իշխանությունը շարժվեր այդ մոտեցումով, մենք կունենայինք ավելի արժանապատիվ վիճակ, իշխանությունները կունենային ավելի վստահ կեցվածք, այլ ոչ թե վախվորած, խնդրողի, մուրացկանի վիճակ: Եթե բանակցային գործընթացն առկախվի իմ կողմից մատնանշված միջազգային արդեն իսկ նախկինում ներկայացված մոտեցումներին համապատասխան, մենք կունենանք դրական զարգացում: Հակառակ պարագայում, եթե հիմնավորումն այն է, որ մենք առաջարկություններ ենք ներկայացրել, թող դրանք քննարկեն, նոր խոսենք բանակցությունների մասին, սա էլի հերթական վախվորած պահվածքը կդիտվի»,-ընդգծեց Արծվիկ Մինասյանը:

Անդրադառնալով նրան, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը չկայանալու վերաբերյալ Երեւանի եւ Մոսկվայի մեկնաբանությունները տարբերվում են, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Հասկանալի է, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված Մինսկի խմբի համանախագահող երկրները չեն կարողանում մեկ սեղանի շուրջ նստել, բայց դա չպետք է ստվերի Արցախի խնդրի կարգավորման ոլորտում Ռուսաստանի տանձնած պարտավորությունների կատարումը: Բայց դրան պետք է օժանդակի Հայաստանը, ոչ թե մտնի հակասության մեջ: Ռուսաստանի եւ Հայաստանի իրարից տարբերվող տեսակետները վկայությունն են այն մասին, որ պաշտոնական Երեւանը չի աշխատում ՌԴ-ի հետհավուր պատշաճ մակարդակի վրա, որ կարողանանք մենք ունենալ ՌԴ-ի լիարժեք ներգրավվածություն անվտանգության եւ ինքնորոշված Արցախի իրավունքների պաշտպանության հարցերում:

Եթե ՀՀ իշխանությունը շարունակելու է նման վարքագիծը, դա խոսում է այն մասին, որ հերթական անգամ ՀՀ-ն հայտնվել է աշխարհաքաղաքական բախումների կիզակետում: Սրա հետեւանքը լինելու է ծանր»: