Արցախի ուղղությամբ նախ անելիք ունի ՀՀ-ն, որը պետք է դաշնակից երկրների հետ անհապաղ աշխատանքներ իրականացնի. Միրզոևա
Արդեն 12-րդ օրն է՝ փակված է Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը։ Ադրբեջանական իշխանությունների ուղիղ հրահանգով կազմակերպված այս սադրանքը, որ փորձեցին փաթեթավորել իբրև այսպես կոչված «բնապահպանական» ակցիա, Արցախի շուրջ 120 000 բնակչությանը կանգնեցրել է հումանիտար լրջագույն աղետի առաջ։ Ազգային ժողովում ելույթի իր խոսքում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան:
«Արցախում դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս կա, կան դեկտեմբերի 12-ից ճանապարհին մնացած բազմաթիվ մարդիկ՝ երեխաներ, զոհված զինծառայողների ծնողներ ու հարազատներ, որոնք զրկված են տուն վերադառնալու, ընտանիքի հետ վերամիավորվելու հնարավորությունից։ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը հրատապ լուծումներ է պահանջում։ Այս ուղղությամբ գործուն քայլեր են պետք՝ ընդհուպ մինչև տարբեր երկրների ու կառույցների կողմից պատժամիջոցների սահմանում։ Այս ուղղությամբ առաջին հերթին անելիք ունի Հայաստանի Հանրապետությունը, որը պիտի դաշնակից, գործընկեր երկրների հետ, միջազգային կառույցներում հետևողական ու անհապաղ աշխատանքներ իրականացնի՝ «անջատում հանուն փրկության» բանաձևի հիման վրա։ Ցավոք, նման հետևողականություն և նման աշխատանք մենք այսօր չենք տեսնում։
Հարգելի՛ հայրենակիցներ, Ես Ազգային ժողովում ներկայացնում եմ Հայաստանի ասորական համայնքը և պիտի նշեմ, որ մեր համայնքը ևս խիստ մտահոգված է Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձություններով։ Ես բազմաթիվ զանգեր եմ ստանում Հայաստանում և Հայաստանի դուրս ապրող ասորիներից, որոնք ուզում են ինչ-որ բանով օգտակար լինել։ Ասորի ժողովուրդը շատ լավ է հասկանում ինչ է նշանակում ցեղասպան քաղաքականություն ու հայրենազրկում։ Այս տեսանկյունից, ցավոք, մեր ժողովուրդները շատ նման են և, կարծում եմ, առավել քան հասկանալի է ասորիների ձգտումը, ցանկությունը ինչ-որ բանով օգտակար լինել։ Հայաստանի Ազգային ժողովի այս բարձր ամբիոնից ես դիմում եմ սրտացավ ու մտահոգ ասորի ժողովրդին՝ Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող։ Սիրելի՛ ասորիներ, ձեր բնակության երկրներում, ձեր քաղաքներում բարձրաձայնեք Ադրբեջանի հանցավոր քաղաքականության, 21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ իրականացվող ցեղասպան գործունեության մասին։ Ես վստահ եմ, որ այս ճանապարհով թեկուզ փոքր, բայց կարևոր լումա կներդնենք Արցախի ու Արցախի բնակչության պաշտպանության, արդարության վերականգնման գործում»:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը