Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Աշխարհ

Որքանո՞վ է Եվրոպան կախված ռուսական գազից և ունի՞ արդյոք այլընտրանքային լուծումներ. «Լույս» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից և դիտարկել հնարավոր այլընտրանքային լուծումները։

Այսպես՝

2021-ին Ռուսաստանը դեպի Եվրոպա միայն խողովակաշարերով արտահանել է 167 մլրդ մ³ գազ (որից ԵՄ երկրներ՝ 132.3 մլրդ մ³-ը), իսկ ՀԲԳ տեսքով արտահանել է 17.4 մլրդ մ³ գազ (որից միայն ԵՄ երկրներ՝ 14.3 մլրդ մ³-ը)։ 2021-ին ՌԴ մասնաբաժինը դեպի Եվրոպա բնական գազի մատակարարման մեջ կազմել է 38․5%, իսկ միայն ոչ եվրոպական աղբյուրների շրջանում՝ շուրջ 54%։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանից ներմուծված գազը կազմել է ԵՄ սպառման շուրջ 40%-ը, ԵՄ նավթի ներմուծման մոտ 25%-ը և ածխի ներմուծման 20%-ը նույնպես բաժին է հասնում Ռուսաստանին։

Հիմնականում ռուսական գազը դեպի Եվրոպա և Թուրքիա է ուղղվում խողովակաշարերի միջոցով, որոնց տարեկան ընդհանուր հզորությունը կազմում է գրեթե 300 մլրդ մ³։

Պատմականորեն ռուսական գազի զգալի մասը դեպի Եվրոպա մատակարարվում էր Ուկրաինայի տարածքով․ 1998-ին Գազպրոմը ավելի քան 140 մլրդ մ³ գազի շուրջ 70%-ը ԵՄ-ին մատակարարել է ուկրաինական տարանցման ճանապարհներով։ Սակայն ներկայումս, օրինակ, 2021-ին, Ուկրաինայի տարածքով դեպի ԵՄ տեղափոխված գազի ծավալը չի գերազանցել 42 մլրդ մ³-ը։

Գերմանիան՝ Եվրոպայի ամենամեծ տնտեսությունը, բնական գազի սպառման շուրջ 50%-ը ապահովում է ռուսական գազի հաշվին։ Միաժամանակ, Գերմանիայի վերջնական էներգիայի 25%-ը ստացվում է գազից։

2022-ի առաջին 9 ամիսներին ԵՄ-ն ՌԴ-ից ներմուծել է 70,7 մլրդ մ³ գազ՝ նախորդ տարվա 117 մլրդ-ի փոխարեն։ Ընդհանուր առմամբ, ՌԴ-ից ԵՄ գազի ներմուծումը 9 ամսում կրճատվել է 40%-ով (46.3 մլրդ մ³-ով)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ընդ որում, խողովակաշարերով ռուսական գազի ներմուծումը 9 ամսվա տվյալներով գրեթե կրկնակի կրճատվել է, իսկ ահա ՀԲԳ տեսքով ներմուծումներն աճել են 46%-ով՝ կազմելով 16,5 մլրդ մ³։

Ըստ եվրոպական հանձնաժողովի ներկայացրած տվյալների՝ միայն 2022թ․ առաջին կիսամյակի ընթացքում գազի արտաեվրոպական ներմուծումների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 150 մլրդ եվրո։ Սա գրեթե համարժեք է 2021թ․ ողջ տարվա ցուցանիշին, ինչպես նաև մի քանի անգամ գերազանցում է 2020թ․ ցուցանիշը։

2022թ․ առաջին կիսամյակի տվյալներով ԵՄ կախվածությունը ռուսական ներմուծումից շարունակում է մնալ էական՝ ավելի քան 30%։ Իհարկե, հաշվի առնելով Հյուսիսային հոսքի փակումը՝ երկրորդ կիսամյակում այդ կախվածությունը առավել կկրճատվի, բայց ձմռանը պահանջարկի ավելացման արդյունքում ամեն ինչ կարող է վերադառնալ «ի շրջանս յուր»։

ՌԴ 2022թ․ բյուջեում ռուսական նավթի բազային գինը սահմանված է $44.2/բարել, իսկ բնական գազի արտահանման գինը՝ $250 հազար մ³-ի դիմաց։ Ստացվում է, որ նույնիսկ եթե ռուսական գազի ներմուծումը ԵՄ 2022թ․ 9 ամսում կրճատվել է 40%-ով, ապա հաշվի առնելով, որ գազի միջին գինը կանխատեսվածից մոտ 400%-ով ավելի է, ակնհայտ է, որ ՌԴ եկամուտները միայն ավելացել են։ Նույնը կարելի է ասել նաև նավթի մասին։

Տնտեսական բեռի տեսանկյունից ռուսական էներգակիրների նկատմամբ ԵՄ պատժամիջոցները ավելի թանկ են նստել ԵՄ-ի վրա՝ վերջինիս ծախսերը շեշտակիորեն ավելացնելով, քան ՌԴ-ի վրա, որի եկամուտները շարունակել են աճել։

ԵՄ-ը որպես ռուսական գազի հիմնական այլընտրանքներից մեկը դիտարկում է նորվեգական ներմուծումների ավելացումը։ Սակայն Նորվեգիան չունի համապատասխան պաշարներ՝ ԵՄ-ին ավելի մեծ ծավալներով և երկարաժամկետ գազ մատակարարելու համար։ Նույնիսկ ներկայիս տեմպի պահպանման դեպքում վերջինիս պաշարները կսպառվեն առաջիկա տասնամյակի ընթացքում, իսկ արդյունահանման ավելացումը ավելի կարագացնի այդ գործընթացը։

2022թ․ ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ եռամսյակի տվյալներով ԵՄ գազի ներմուծման 34%-ը ապահովվել է ՀԲԳ հաշվին, որն առաջին անգամ գերազանցել է ռուսական ներմուծումների ծավալը։ 2022թ առաջին եռամսյակի ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀԲԳ ներմուծման ծավալն ավելացել է 72%-ով՝ կազմելով 29.8 մլրդ մ³, իսկ 2-րդ եռամսյակում՝ 49%-ով՝ 35.6 մլրդ մ³։ Միայն 2-րդ եռամսյակում ԵՄ-ն ներմուծված 35.6 մլրդ մ³ հեղուկ բնական գազի համար վճարել է 31,4 մլրդ եվրո։ Ընդհանուր առմամբ, 2022թ․ առաջին կիսամյակի ընթացքում ԵՄ-ն ԱՄՆ-ից ներմուծել է 39 մլրդ մ³ գազ, ինչը 117%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, ինչպես նաև արդեն իսկ 70%-ով գերազանցում է 2021թ․ ողջ տարվա ցուցանիշը։ Հատկանշական է, որ դեպի ԵՄ ՀԲԳ ներմուծողներից միայն ՌԴ-ի և ԱՄՆ-ի պարագայում են մատակարարումները շեշտակի ավելացել։

«Էներգետիկ ճգնաժամը Եվրոպայում և ադրբեջանական գազի գործոնը» վերտառությամբ վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով: