«Պաշարներն անսահմանափակ չեն». Ստեփանակերտի ծննդատունը սարքավորումների խնդիր կարող է ունենալ. ջեռուցում չկա
Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին, որով Արցախ էր հասնում սննդամթերք, բժշկական պարագաներ եւ այլ անհրաժեշտ իրեր, փակ է արդեն 4 օր։ Արցախը հումանիտար աղետի շեմին է, ահազանգում են պատասխանատուները։ Արդեն 2-րդ օրն է, Ստեփանակերտի ծննդատունը նաեւ ջեռուցման խնդիր ունի. գազ չկա։
Ստեփանակերտի Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Վարդգես Օսիպովն ահազանգում է՝ եթե ճանապարհը շարունակի փակ մնալ՝ կենտրոնը նաեւ բժշկական պարագաների եւ սարքավորումների հետ կապված լուրջ խնդիրներ կունենա։
«Առայժմ մեր աշխատանքը շարունակվում է առանց խափանումների՝ մեր ունեցած բժշկական պաշարի շնորհիվ, բայց այդ պաշարներն անսահմանափակ չեն, ուստի որոշ ժամանակ անց մենք կարող ենք ավելի լուրջ խնդիրների բախվել»,- ասել է Վարդգես Օսիպովը։
Ստեփանակերտի Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում այս պահին 14 երեխա եւ մայրիկ են գտնվում։ Ինտենսիվ հսկողության եւ թերապիայի բաժնում նույնպես նորածիններ կան։ Էլեկտրական ջեռուցիչներ են միացված, բայց, միեւնույն է, ծննդատանը պահանջվող ջերմաստիճանը չի ապահովվում:
Արցախցի մայրիկներից Վարդուհի Տոնյանի խոսքով՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելուն այստեղ ավելի շատ երեխաներ են ծնվելու. «Ինչքան էլ այստեղ դժվար պայմաններ ստեղծվեն, մեկ է այստեղ մենք լույս աշխարհ ենք բերելու մեր մանուկներին»։
Նշենք, որ արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12–ին, առավոտյան ժամը 10:30-ի հատվածում, քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ, դեկտեմբերի 13–ից, Ադրբեջանը դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը։
Արցախի Հանրապետությունում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ եւ սեղմված գազի պակաս։ Վառելիքային ճգնաժամ չառաջանալու համար ԱՀ կառավարությունը տնտեսվարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ անցնելու խնայողական ռեժիմի: Տեղաշարժի արգելափակման պատճառով 1100 անձ, այդ թվում ավելի քան 270 երեխա չեն կարողանում տուն վերադառնալ։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել