Ռուսական կործանիչները թռիչքներ են իրականացրել Հայաստանում․ Արցախն ու խաղաղապահները շրջափակված են
ՌԴ Հարավային ռազմական շրջանի ռազմակայանի օպերատիվ-մարտավարական ավիացիայի МиГ-29 բազմաթիրախային կործանիչների օդաչուները մասնակցել են ուսումնառազմական թռիչքներին Հայաստանում։ Այս մասին հաղորդում է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։
«Օդաչուների առաջ խնդիր էր դրված կատարել բարդ պիլոտաժի Էլեմենտներ՝ մարտական շրջադարձեր, հորիզոնական «տակառ», վիրաժներ, թեքության մեծ անկյուններով վերընթացները և այլն», - ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Հարավային ռազմական շրջանի օպերատիվ-մարտավարական ավիացիոն անձնակազմները զույգերով և ստորաբաժանումներով թռիչքներ են իրականացրել բարձրադիր վայրերում տարբեր բարձրություններում՝ ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը։
Հարավային ռազմական շրջանի 100-ից ավելի զինծառայողներ ներգրավվել են ուսումնական թռիչքներում, ներգրավվել են ավելի քան 10 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ МиГ-29 կործանիչներ։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են