Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Քաղաքականություն

Ես հանդես եմ գալիս առաջարկով, որը հնարավորություն կտա մեզ «հաջողության պատմություն» արձանագրել. Մամիջանյան

Մոսկվայում անցկացվող «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների եւ բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 3-րդ միջազգային համաժողովին ելույթ է ունեցել ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

Ելույթի հայերեն թարգմանությունը՝ ստորև.

«Հարգելի' գործընկերներ,

Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ռուս ընկերներին՝ «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկերի փոխգործակցության դերը» խորագրով 3-րդ միջազգային համաժողովի կազմակերպման և հրավերի համար։ Չնայած «ֆրակցիա» և «պարտիա» բառերը այս կամ այն իմաստով թարգմանաբար «ինչ-որ մի բանի մաս» են նշանակում, այն, ինչի մասին ես կխոսեմ այսօր, հետաքրքրում է ոչ թե մի մասին, այլ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բոլոր քաղաքացիներին, ողջ աշխարհի հայությանը։

Մեզ բոլորիս բարդ տարածաշրջան է բաժին հասել։ Եվ ես ի նկատի ունեմ ոչ միայն Հարավային Կովկասը, այլ ողջ ԱՊՀ տարածքը։ Խորհրդային միության փլուզման պահից ի վեր մեր տարածաշրջանը գեյզերների հովիտ է հիշեցնում, որտեղ այս ու այնտեղ պարբերաբար ժայթքումներ են տեղի ունենում։ Միայն ոչ թե տաք ջուր ու գոլորշի է ժայթքում, այլ՝ մեր զինվորների արյունը։ Ժողովուրդները, որոնց ներկայացուցիչներն այսօր հավաքվել են այս դահլիճում, անմիջականորեն գիտեն պատերազմի ու խաղաղության գինը. մեր պապերն ու նախապապերը կռվել են կողք-կողքի, ուս-ուսի, իսկ որոշ դեպքերում՝ մեր հայրերն ու եղբայրները կռվել են միմյանց դեմ:

Բայց մենք՝ բոլորս, խաղաղություն ենք ուզում։ Բայց թե ի՞նչ գնով։ Համոզված եմ, որ Ձեզանից ոչ ոք իր երկրին խաղաղություն ցանկանալիս անգամ իր մտքով չի անցկացնում ստիպողական, պարտադրված խաղաղությունը: Այս տեսակ խաղաղության խնդիրը կայանում է ոչ միայն նրանում, որ այն անարդար է, այլ նաև ոչ երկարատև:

Մենք դարձել ենք ականատեսը պատմական իրադարձությունների, իսկ հաշվի առնելով այն փաստը, որ մենք՝ բոլորս, պետական ինստիտուտների ներկայացուցիչներ ենք, ինչ-որ առումով նաև դրանց կերտողը. մեզ բոլորիս ծանոթ աշխարհակարգը քանդվում է, և դեռ պարզ չէ, թե ինչպիսին կլինի այն ապագայում։ Պատմական այս փուլում մենք հնարավորություն ունենք հիմք դնելու «Խաղաղ Հարավային Կովկաս» անվամբ հարատև կառույցի կամ ընտրել հակամարտությունների այնպիսի լուծումներ, որոնցում հաշվի չի առնվում ազգերի ինքնորոշման հիմնարար իրավունքները։ Նման որոշումը նման է արնահոսող վերքը դիմահարդարման հաստ շերտով ծածկելուն՝ վերքը չի լավանա, իսկ ցավը միայն կուժեղանա։

Իմ ժողովրդի համար անցած մի քանի տարիները հեշտ չէին։ Բայց նույնիսկ ամենավատ մղձավանջային երազում ես չէի կարող պատկերացնել, որ միակ ճանապարհը, որը Լեռնային Ղարաբաղը կապում է արտաքին աշխարհի հետ, պարբերաբար կփակվի։ Ես չէի կարող պատկերացնել, որ ստիպված կլինեմ հետևել լրահոսին՝ իմանալու համար, թե արդյոք կարող եմ այցելել Արցախում բնակվող իմ քույրերին և եղբայրներին։

Իսկ երեկվանից Ադրբեջանը նաև դադարեցրել է Արցախի գազամատակարարումը։ Այս տեսակ դիվանագիտությունը, որն իրականացվում է հումանիտար աղետի սպառնալիքի ներքո, ինձ համար անընկալելի է։ Ես հուսով եմ, որ այս խնդիրն իր վերջնական և հարատև լուծումը կստանա Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի և դիվանագիտական կորպուսի ջանքերի շնորհիվ։

Համոզված եմ, որ այս միջոցառման կազմակերպիչները, և, ընդհանրապես, մենք՝ բոլորս, կցանկանայինք այսպես կոչված «հաջողության պատմություն» արձանագրել՝ ԱՊՀ երկրների խորհրդարանականների փոխգործակցության շոշափելի արդյունք մեր համաժողովի շրջանականերում։ Այսպիսով, ես հանդես եմ գալիս առաջարկով, որը հնարավորություն կտա մեզ հենց նման արդյունք արձանագրել։

Ընթացիկ տարվա ամռանը ես նամակ հղեցի Ադրբեջանի Միլի Մեջլիսի խոսնակին՝ առաջարկով հնարավորության տալ ինձ այցելել Բաքվի բանտերում գտնվող իմ հայրենակից ռազմագերիներին, ովքեր եռակողմ համաձայնագրի խախտմամբ, որը ստորագրվել էր այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից, մինչ օրս ազատ չեն արձակվել։ Իմ առաջարկը մինչև հիմա անպատասխան է մնացել։

Թույլ տվեք միջխորհրդարանական ֆորումի այս հարթակից օգտվելով՝ ևս մեկ անգամ բարձրաձայնել այդ ցանկությունը՝ հուսալով, որ Ադրբեջանի օրենսդիրները վերջինս կփոխանցեն իրենց խոսնակին, իսկ ԱՊՀ մյուս երկրների մեր գործընկերները կկարողանան որպես միջնորդ հանդես գալ մարդասիրական այս առաքելությանը։

Շնորհակալություն ուշադրության համար, և խաղաղություն մեզ բոլորիս»: